Skip to content

Սիրիական պատերազմի սկիզբը Գալինեի հուշերում

Գալինե Չամիչյանն արդեն հինգերորդ տարին է իր ծնողների և քրոջ հետ ապրում է Երևանում։ Գալինեն կամ Գալլան (այսպես են նրան դիմում ընկերները) ծնունդով Հալեպից է։ Երբ Սիրիայի քաղաքացիական պատերազմը սկսվեց, նա վեցերորդ դասարանում էր։ 

«Ամեն ինչ շատ լավ էր մինչև պատերազմը: Մի օր, առավոտյան 9-ին պայթյուն լսվեց. պատուհանները ճնշումից կոտրվեցին: Մենք դպրոցում էինք։ Աշակերտներին արագ իջեցրին առաջին հարկ, մի քանի րոպե հետո հայրս եկավ ինձ տուն տանելու», – պատմում է Գալլան։

Նա հիշում է, որ փողոցում կրակոցներ էին հնչում, այդ պատճառով հայրը շատ արագ էր մեքենան վարում: «Երբ հասանք տուն, մայրս խնդրեց գնամ իմ սենյակ: Ես զանգահարեցի ընկերուհուս, ում հետ սկսեցինք քննարկել այդ օրվա դեպքը, քանի որ մեզ ոչինչ չէին ասում: Ամեն ինչ հասկացա, երբ հեռուստացույցը միացրի: Հայտնում էին այդ օրվա դեպքի մասին»։

2012թ.՝ Ռամադանի օրերին, Գալլայի ընտանիքը որոշեց մեկ ամսով մեկնել Բրյուսել, սակայն Բրյուսելից հետևելով Սիրիայում շարունակվող հակամարտությանը՝ որոշեց ավելի երկար մնալ Եվրոպայում։ Այնուհետև նրանք ընտանիքով տեղափոխվեցին Լիբանան, բայց ինչպես ասում է Գալլան, այնտեղ չհարմարվելով՝ որոշեցին տեղափոխվել Հայաստան:

«Սկզբից շատ դժվար էր, բայց հիմա ունեմ շատ լավ ընկերներ: Պատրաստվում եմ հաջորդ տարի դիմել Ամերիկյան համալսարան»,- ասում է նա։

Գալլան անձնական բլոգ է վարում՝ ItsmeGalla անվամբ:

«Ցանկանում եմ բլոգիս օգնությամբ մարդկանց լցնել դրական էմոցիաներով, որ երբեք կյանքում չհուսահատվեն և միշտ առաջ շարժվեն»:

Հեղինակ՝ Դիանա Գրիգորյան

Աղբյուր՝ Jnews.am

Սույն հոդվածը պատրաստվել է Հայկական Կարմիր խաչի «Երիտասարդների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված մեդիա ուսուցումվարժանքների ընթացքում: