Skip to content

«Հալեպ պզտիկ ատենեն մեզի հայկականը կը ներարկեին». Ժամգոչյանների ընտանիք

49-ամյա Հովիկ Ժամգոչյանը Հալեպի տասնյակ տարիների ոսկերչության փորձով մշակված ճաշակն այսօր ներկայացնում է Երեւանի Հյուսիսային պողտայի Տաշիր սթրիթում գտնվող Վերնիսաժի խանութներից մեկում:

Ժամգոչյանը կնոջ, որդու եւ դստեր հետ Հալեպից Հայաստան էր եկել 2012թ. շրջագայելու նպատակով: Նրանց վերադարձը կանխեց Սիրիայի պատերազմի մասին լուրը: Ընտանիքը որոշեց չշտապել վերադառնալ Հալեպ՝ հույս ունենալով, որ շուտով ամեն ինչ կվերջանա: Սակայն մեկ տարի անց նկատելով, որ ոչ մի դրական տեղաշարժ չկա՝ Ժամգոչյանը վերադարձավ Հալեպ՝ ոսկերչական բիզնեսը փրկելու:

«Ավերածություններու ականատեսը եղա, չի գտա դրացիներուն եւ ընկերներուն, սակայն Հալէպ մնալ եւ բիզնեսը վերանորոգել որոշեցի»,- ասում է Հովիկը:

Մեկ տարի Հալեպում ապրելուց հետո, հիասթափված ոչ միայն պատերազմի հետեւանքներից, այլ նաեւ իր գործից՝ Հովիկը վերադարձավ Հայաստան՝ վերջնականապես հաստատվելու մտադրությամբ:

Հայաստանում ոսկերչության շուկային անծանոթ լինելով՝ հալեպահայ գործարարը, այնուամենայնիվ, որոշեց փորձել իրեն այս ոլորտում եւ արծաթյա զարդեր ներկրեց` առաջնորդվելով «եթե գործը քու գործը չէ, տունդ կքանդե» սկզբունքով:

Հովիկ Ժամգոչյանը ոսկերչություն սովորել է դեռեւս ութ տարեկանից: Վեցերորդ դասարանում ստիպված թողնելով ուսումը՝ աշխատանքի է անցել քեռու ոսկերչական արհեստանոցում: Իսկ 14 տարեկանում արդեն սեփական բիզնեսն է հիմնել, որն էլ տարիների ընթացքում ընդլայնվել է:  

Այսօր երեւանյան բիզնեսից ստացվող եկամուտն ամբողջությամբ չի բավարարում ընտանիքի բոլոր հոգսերը հոգալու համար, սակայն լավատեսությամբ եւ մեծ հույսերով լի՝ շարունակում է Երեւանը գեղեցկացնել նորաոճ ու նրբաճաշակ զարդերով։

Հայաստանում Ժամգոչյանների ընտանիքն իրեն լավ է զգում, բայց չի թաքցնում, որ կարոտում է ծննդավայրը, ուր թողել է իր անցյալը:

«Սուրիա մայրի մը պես մեզի խնամեցավ, մեծցուց, հիմա, ադ մայրը կորսնցուցած ըլլալով, ստիպված ենք հոս փնտրել խաղաղութիւն: Սուրիա ապրած տարիներուն մեջ երբեւէ չենք զգացած հայրենիքին մեջ չըլլալը»,- նշում է տիկին Թամարը, բայց եւ ավելացնում, – «Հալեպ պզտիկ ատենեն մեզի հայկականը կը ներարկեին: Մանկապարտեզը, երբ պզտիկները մատիտ բռնել կը սորվին, առաջին նկարը Արարատ լեռը կըլլա կոր. ես ալ, իմ պզտիկներս ալ առաջինն ադ երկու լեռները գծած ենք, մեջտեղը՝ արեւ: Պզտիկ հասակեն մեր քովը ան մտածությունը կը մշակեն, թե հայրենիքը, Հայաստանը մեծ բան մըն է մեզի համար, եւ մենք պետք է հպարտ ըլլանք մեր ծագումով»։

Հայաստանում մնալու ցանկությամբ՝ այժմ ընտանիքը սպասում է պատերազմի ավարտին, որպեսզի այնտեղ ունեցվածքը վաճառի եւ կարողանա տուն գնել հայրենիքում:

Հեղինակ՝ Սարգիս Ավետիսյան

Աղբյուր՝ Jnews.am

Սույն հոդվածը պատրաստվել է Հայկական Կարմիր խաչի «Երիտասարդների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված մեդիա ուսուցումվարժանքների ընթացքում: