Skip to content

Գյուղատնտեսության ոլորտում աշխատողների իրավունքների պաշտպանության խնդիրները

Գյուղատնտեսությունը զարգացող եւ մշտապես ներդրումներ պահանջող ոլորտ է, քանի որ ունի բարդ կառուցվածք ու գործառույթներ: Գյուղտնտեսության աշխատողի պարագայում առայժմ դժվար է պատկերացնել Հայաստանում աշխատանքային օրենսգրքին համապատասխանող աշխատանքային հարաբերություններ:

Համաձայն Աշխատանքային օրենսգրքի՝ Աշխատողը գործունակ այն քաղաքացին է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուի օգտին կատարում է որոշակի աշխատանք, որի դիմաց ստանում է աշխատավարձ։ Մինչդեռ գյուղատնտեսության ոլորտը տարբերվում է նրանով, որ այս ոլորտում աշխատողների մեծ մասն աշխատում է սեփական գյուղացիական տնտեսությունում:

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2016 թ. Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների թիվը կազմել է 338 հազար մարդ, որոնց գերակշռող մասը ոչ ֆորմալ աշխատողներ են։

Ըստ Գյուղատնտեսության նախարարության իրավաբանական վարչության պետ Գուրգեն Ավագյանի, ոչ ֆորմալ աշխատողների թիվը գնալով նվազելու է ոլորտում առկա մի շարք զարգացումների շնորհիվ:

«Գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի, տնտեսությունների ընդլայնման եւ զարգացման արդյունքում ոլորտում հետզհետե ավելանում է  վարձու աշխատողների թվաքանակը, եւ կայանում են աշխատանքային հարաբերություններ, ինչն էլ նպաստում է ոչ ֆորմալ հատվածի նվազմանը», – ասում է Ավագյանը:

Ըստ նրա, այժմ մշակվում է «Գյուղատնտեսության մասին» օրենքի նախագիծ, որը կարգավորելու է գյուղացիական տնտեսությունների կարգավիճակի եւ աշխատողների սոցիալական իրավունքների հստակեցման ու պաշտպանության խնդիրները:

«Ոլորտի աշխատողների խնդիրները բազմաթիվ են եւ տարաբնույթ,  ուստի հնարավոր չէ միանգամից լուծել բոլորը: Սակայն  դրանք մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում ևւ քայլ առ  քայլ կարգավորվում են»,- նշում է Ավագյանը:

Գյուղատնտեսության նախարարությունը համագործակցում է գյուղատնտեսության  ոլորտի  աշխատողների արհմիության հետ սոցիալական գործընկերության շրջանակներում կնքված հուշագրի հիման վրա: Հուշագիրը աշխատանքի ոլորտում փոխհարաբերությունների համակարգ է եւ կոչված է ապահովելու աշխատողների եւ գործատուների շահերի համաձայնեցումը կոլեկտիվ  աշխատանքային հարաբերություններում, իսկ արհմիությունը, առհասարակ,  հանդիսանում է  աշխատավորների աշխատանքային իրավունքների եւ շահերի պաշտպանության օղակ:

«Մենք աշխատում ենք գիտակցության բարձրացման վրա: Գալու է այն օրը, երբ ունենալու ենք իրազեկված գյուղոլորտի աշխատող, իսկ  շահերի պաշտպանությունն արվեստ է, որը  նպատակային գործընթաց է, այսինքն՝ պետք է ուսումնասիրել դաշտը, վեր հանել խնդիրները, հասկանալ, թե այդ խնդիրներն ում են վերաբերում եւ, հաշվի առնելով օրենսդրությունը, տալ համապատասխան լուծումներ»,- ասում է Ագրոաշխատողների արհմիության նախագահ Հասմիկ Ջհանգիրյանը:

[[wysiwyg_imageupload:278:]]Այս տարի կազմակերպված «Բարեփոխենք գյուղատնտեսությունը՝ բարելավելով կյանքեր» խորագրով հասարակական խորհդի նիստում քննարկվել են 2018թ-ից գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները մասնակիորեն սուբսիդավորելու, տրամադրվող վարկերի տոկոսադրույքի չափը 3-5% սահմանելու, գյուղատնտեսության ոլորտում կաթիլային համակարգ ներդնելու, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ինտենսիվ այգիներ հիմնելու, կարկտապաշտպան ցանցերի ներդրման պետական աջակցության ծրագրին առնչվող եւ այլ հարցեր:

«Ըստ իս, այս ծրագիրը եւս իր դրական ազդեցությունը կունենա գյուղատնտեսության աճի վրա, ինչպես նաեւ կնպաստի ոլորտի աշխատողների կենսամակարդակի ինչ-որ չափով բարձրացմանը»,- կարծում է Ջհանգիրյանը:

Ագրոաշխատողների արհմիության նախագահը նշում է, որ աշխատանքային իրավունքի պաշտպանության ժամանակ առկա խնդիր է աշխատանքային պայմանագրի բացակայությունը, ինչին էլ բախվում են ոչ ֆորմալ հատվածի աշխատողները:

Մասնագետները խորհուրդ են տալիս, որ նման դեպքում պետք է դիմել ճյուղային արհմիություն, սակայն սովորաբար նման հարցերը լուծվում են դատական ատյանի միջոցով:

Ոչ ֆորմալ աշխատողները հիմնականում  խուսափում են ֆորմալ դաշտում գործելուց, քանի որ նրանց մտահոգում են աշխատավարձից հարկվող փոխանցումները: Շատերն էլ ուղղակի տեղեկացված չեն ֆորմալ դաշտում գործելու կարևորության մասին, ինչը հաճախ գործատուն օգտագործում է ի շահ իրեն: Արհմիությունն իրավասու է նրանց եւս բերելու ֆորմալ դաշտ, քանի որ թեկուզ ժամանակավոր աշխատանքային պայմանագիր ունենալու պարագայում, արհմիության հետ համատեղ աշխատանքային իրավախախտումներին ավելի հեշտ ու արագ լուծում կտրվի:

«2010 թվականից  համագործակցում ենք IUF միջազգային արհմիությունների ֆեդերացիայի հետ եւ տեղեկացված ենք, թե ինչ է կատարվում գյուղատնտեսության ոլորտում համաշխարհային մասշտաբով, ինչպիսի զարգացումներ կան, եւ որոնք կարելի է կիրառել Հայաստանում»,-  ասում է Ջհանգիրյանը:

Իբրեւ հաջողված պատմություն՝ Ջհանգիրյանը ներկայացնում է ջերմոցային տնտեսության հետ փոխհամաձայնագրի կնքումը, որի արդյունքում հնարավոր է դարձել հասնել աշխատողի բավարար աշխատավարձ ստանալուն:

«Միշտ բարձրաձայնվում էր պարտքերի խնդրի մասին, եւ պետք էր ունենալ բնամթերքն հանձնելու պայմանագիր, սակայն այս տարի նման խնդիր չառաջացավ: Դրանում կարեւորում եմ նաեւ գյուղատնտեսության նախարարության դերը՝ արհմիության հետ համատեղ,  որովհետեւ դա կազմակերպված աշխատանքի արդյունք էր, որպեսզի աշխատողներն անելանելի իրավիճակում չհայտնվեին», – եզրափակում է Ջհանգիրյանը:

Աշխատանքային հարաբերությունները օրինաչափ կազմակերպելու համար  շատ կարեւոր է նաեւ գործատուի բանիմաց ու ձեռներեց լինելը: 

Հեղինակ՝ Նարինե Նահապետյան

Աղբյուր՝ JNews.am

Սույն հոդվածը պատրաստվել է «Աշխատանքային իրավունքների հանրայնացում» թեմայով երկփուլ սեմինարի արդյունքում: