«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը (ԼՀԱ) գործընկեր Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) աջակցությամբ ապրիլից մեկնարկում է լրագրողական նոր նախագիծ, որի շրջանակներում կհրապարակվեն վերլուծական և բացատրական հոդվածներ պետության կառավարման ու տեղական ինքնակառավարման, ընթացիկ և նախատեսվող սոցիալ-տնտեսական ծրագրերի արդյունավետության ու հանրության տարբեր շերտերի վրա դրանց ազդեցության մասին։
Այս նպատակով ապրիլի 11-ին ԼՀԱ-ն կազմակերպել էր աշխատանքային քննարկում նախագծում ներգրավված լրագրողների և փորձագետների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում տնտեսագետ Սուրեն Պարսյանն ու պետական կառավարման մասնագետ Արտակ Քյուրումյանը լրագրողներին ներկայացրեցին պետության կառավարման, բարեփոխումների պլանավորման և իրականացման մեխանիզմները, ինստիտուցիոնալ բացթողումներն ու պետբյուջեի ֆինանսական հոսքերի բաշխման առանձնահատկությունները։
Մասնակիցներն առանձնացրեցին ակտուալ թեմաներ, որոնք առաջիկայում կուսումնասիրվեն և կպատրաստվեն հրապարակման համար։
Նախագծի շրջանակում հրապարակվող նյութերին հետևելու համար միացեք Ampop.am տվյալների լրատվության հարթակի սոցիալական ցանցերին [Facebook, Instagram, Telegram] կամ հետևեք կայքի թարմացումներին։







