Skip to content

Կրկին դատարան. «Ա1+»-ը չի հանդուրժի կատարված կողմնակալությունը

Փետրվարի 21-ին «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ կդիմի վարչական դատարան` պահանջելու չեղյալ ճանաչել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) 2010 թ-ի դեկտեմբերի 16-ի որոշումը, որով «Ա1+»-ը 13-րդ անգամ զրկվեց հեռուստաեթեր վերադառնալու հնարավորությունից:

«Մենք դատարանից խնդրելու ենք ճանաչել «Մելտեքս» ՍՊԸ խախտված իրավունքը և չեղյալ համարել ՀՌԱՀ-ի 96 Ա որոշումը, որը կայացվել է հանձնաժողովի անդամների միջամտությամբ’ ոչ անաչառ և ոչ օբյեկտիվ պայմաններում»,- ասաց «Մելտեքս» ՍՊԸ փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:

Հեռուստաընկերությունների թվային հեռարձակման հաճախությունների մրցույթում ՀՌԱՀ-ի 96 Ա որոշման համաձայն հեռարձակման լիցենզիան տրամադրվեց «Արմնյուզ» ՓԲԸ, որը նույն կապուղու համար դիմած «Մելտեքս» ՍՊԸ միակ մրցակիցն էր:

«Ա1+»-ի մրցութային առաջարկը ՀՌԱՀ-ի կողմից գնահատվել էր ընդամենը 2 միավոր, քանի որ հանձնաժողովի 8 անդամներից 7-ը պարզապես զրո միավոր էին շնորհել:

Արդյունքների հրապարակումից հետո ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը մամլո ասուլիսում հայտարարել էր, որ «Մելտեքս» ՍՊԸ փաթեթը ցածր է գնահատվել, «քանի որ դրանում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր»: Խոսքը վերաբերում էր 280 հազար եվրո ներդրումների վերաբերյալ ներկայացված հավաստագրին, որի մեջ հանձնաժողովն անհամապատասխանություն էր հայտնաբերել:

«Մելտեքս»-ի փաստաբանը վստահ է, որ մրցույթում ՀՌԱՀ-ը ցուցաբերել է կողմնակալություն և նպատակ է ունեցել վարկաբեկել «Ա1+»-ի բարի համբավը:

Որպես ապացույց «Մելտեքս»-ի ներկայացուցիչները փաստաթղթեր են ներկայացնում մրցակից «Արմնյուզ» ՓԲԸ ներկայացրած մրցութային փաթեթից: Ըստ «Մելտեքս»-ի ներկայացուցիչների այդ փաթեթում հայտնաբերվել են անհամապատասխանություններ և կեղծիքներ, որոնք, ըստ նրանց, սակայն «ՀՌԱՀ-ը չի նկատել կամ անտեսել է»:

Մասնավորապես «Արմնյուզ» ՓԲԸ ՀՌԱՀ ներկայացրած փաստաթղթերի մեջ ներառված է «Ամերիա» բանկի կողմից 500 միլիոն դրամի վարկ տրամադրելու պատրաստակամությունը հավաստող փաստաթուղթ: Սակայն, ըստ փաստաթղթի, վարկ ստացողը ոչ թե «Արմնյուզ» ՓԲԸ-ն, այլ «Արմնյուզ» ՍՊԸ-ն է: Մինչդեռ ՀՀ-ում «Արմնյուզ» ՍՊԸ գոյություն չունի:

«Այսինքն, 500 միլիոն դրամի մասին հավաստագիր, ըստ էության, «Արմնյուզը» չի ներկայացրել: Եթե ներկայացրել է, ապա դա իրենը չէ»,- ասաց Տիգրան Տեր-Եսայանը:

«Մելտեքս» ՍՊԸ փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը պնդում է, որ, եթե սա ՀՌԱՀ-ը ընդունել է որպես վրիպակ, ինչպես «Առավոտ» օրաթերթին պարզաբանել էր հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, ապա պետք է նույն մոտեցմամբ գնահատեր նաև «Ա1+»-ի դեպքում:

Ընդ որում սա ֆինանսական ներդրման մասին «Արմնյուզի» կողմից ներկայացված միակ փաստաթուղթն է, որն էլ ՀՌԱՀ-ը նշել է որպես ընկերությանը հաղթող ճանաչելու գլխավոր հիմնավորումներից մեկը: Մինչդեռ «Մելտեքս» ՍՊԸ-ն ներկայացրել է ֆինանսական ներդրումների մասին 6 փաստաթուղթ, որտեղ ընդհանուր առմամբ նշված էր 1 միլիոն 100 հազար եվրո ֆինանսական ներդրման մասին:

Մեկ այլ օրինակով «Ա1+»-ի փաստաբանը նշեց, որ «Արմնյուզի» մրցութային փաթեթում որպես եթերային մասնագետ ներկայացված Գրիգոր Խաչատրյան անունով աշխատակցի կենսագրականում նշված է, որ նա հեռուստաընկերությունում աշխատում է 2001 թվականից: Մինչդեռ հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին:

«Արմնյուզը» նշել էր, որ 72 աշխատող ունի:

«Եթե «Ա1+»-ի դեպքում ՀՌԱՀ-ը նկատում է, որ ստորագրության կամ կնիքի մեջ ինչ-որ անհամապատասխանություն կա, այս դեպքում էլ նրա մոտ կասկածներ պետք է ի հայտ գային և ստուգեր, թե, արդյոք, ներկայացված 72 աշխատողների մասին տեղեկությունները ճիշտ են, թե ոչ: Բայց չի արել: Նկատել է և չի արել, կամ չի կարդացել»,-ասաց փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:

Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի , «Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա վարչական մարմինը դրանք մատնացույց է անում դիմողին՝ նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները»:

Մինչդեռ ՀՌԱՀ-ը մրցույթի ընթացքում չի կանչել և ոչ մի պարզաբանում չի պահանջել «Մելտեքս» ընկերությունից, որի դեպքում, փաստորեն, հայտարարեց, որ ներկայացված փաթեթի մեջ կեղծ փաստաթղթեր կան:

«Մելտեքս» ՍՊԸ նախագահ Մեսրոպ Մովսիսյանը ՀՌԱՀ-ին մեղադրեց անգործության մեջ:

«Պարոն Ամալյանը կանգնելու է դատարանի առջև իր հանձնաժողովի ամբողջ կազմով և պատասխան է տալու իր փնթի աշխատանքի համար»,- ասաց Մեսրոպ Մովսիսյանը:

Մովսիսյանը նշում է նաև, որ «Արմնյուզի» ներկայացրած աշխատակազմի անունները հիմնականում կրկնվում են նաև «Արմենիա» ՀԸ ներկայացրած մրցութային փաթեթի դեպքում, ինչը օրենքի խախտում է:

ՀՌԱՀ-ը մրցութային փաթեթները գնահատել է 6 չափորոշիչներով: Դրանք հիմնականում վերաբերում են աշխատակազմի, ֆինանսների և տեխնիկական հնարավորությունների մասին ընկերությունների կողմից ներկայացված տվյալներին:

Ներկայացված մրցութային փաթեթների համաձայն, «Արմնյուզի» սեփական արտադրության հաղորդումները կազմում են ընդհանուր հաղորդումների 82 տոկոսը: «Ա1+»-ը խոստացել էր ապահովել 80 տոկոս սեփական արտադրության հաղորդումներ: «Արմնյուզի» դեպքում հայրենական արտադրության հաղորդումները 87 տոկոս են, «Ա1+»-ինը`100 տոկոս: Ֆինանսական ներդրումների մասով ևս «Ա1+»-ը գերազանցում էր, անգամ եթե հաշվի առնենք, որ ներկայացված 6 ֆինանսական հավաստագրերից 2-ը կեղծ են եղել, ինչպես պնդում է հանձնաժողովը:

Ինչ վերաբերում է տեխնիկական հնարավորություններին, ապա «Ա1+»-ի փաստաբանը պնդում է, որ «Արմնյուզը» ամբողջապես օգտագործում է «Արմենիա» հեռուստաընկերության ունեցվածքը: Հեռուստաեթերից էլ պարզ երևում է, որ երկու հեռուստաընկերությունների լրատվական թողարկումները գրեթե ամբողջովին կրկնվում են:

«Մելտեքս» ՍՊԸ-ն երկու դատական հայցով արդեն դիմել էր դատարան ՀՌԱՀ-ից տեղեկատվություն ստանալու պահանջով: Մի դեպքում ՀՌԱՀ-ի հետ համաձայնության են եկել, և հանձնաժողովը տրամադրել է «Ա1+»-ի մրցակից` «Արմնյուզ» ՓԲԸ մրցութային փաթեթը: Մյուս դատական հայցը, որով «Ա1+»-ը պահանջում է պատշաճ ու ամբողջական պատասխանել տրված գրավոր հարցերին, դեռ քննության ընթացքում է:

Երրորդ հայցով ընկերությունը մտադիր է դատարանի միջոցով պարզել, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 16-ը` 37 աշխատանքային օրերի ընթացքում, երբ ՀՌԱՀ-ը ուսումնասիրել և գնահատել է 18 կապուղիների համար հայտարարված մրցույթին մասնակցած 20 հեռուստաընկերությունների ներկայացրած փաթեթները:

Փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը նշեց, որ ներկայացված փաթեթներից յուրաքանչյուրը մոտ 200 էջից է բաղկացած եղել, ու կասկածի տակ առավ, որ հանձնաժողովի 8 անդամները կկարողանային 37 աշխատանքային օրվա ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրության ու վերլուծության ենթարկել և ճիշտ գնահատական տալ այդ փաթեթներին: 

Աղբյուր` JNews.am