Skip to content

BBC World News-ի հաղորդավար. «Լրագրողները պետք է բազմաթիվ հավելյալ տեխնոլոգիաների տիրապետեն»

BBC World News-ի հաղորդավար և լրագրող Փունեհ Ղոդուսին օրերս Հայաստանում էր` մասնակցելու Barcamp Yerevan 2011-ին: Փունեհ Ղոդուսին աշխատել է «BBC» լրատվական ծառայության պարսկական հեռուստատեսությունում որպես «Nobat-e Shoma» («Հերթը քոնն է») ինտերակտիվ հաղորդման հաղորդավար, իսկ ներկայումս ղեկավարում է մի ծրագիր, որն ուսումնասիրում և նպաստում է BBC համաշխարհային ծառայության միջոցով սոցիալական լրատվամիջոցների արդյունավետ օգտագործմանը:

Փունեհ Ղոդուսին «ՋեյՆյուզ»-ին պատմեց, թե ինչպես է նա տեսնում լրագրության ապագան և կիսվեց մրցունակ լրագրող լինելու գաղտնիքներով:

– Դուք նշում եք, որ միշտ կգտնվի մեկը, ով ավելին գիտի այն մասին, ինչի վերաբերյալ գրում կամ նյութ է պատրաստում լրագրողը: Ինչպե՞ս պետք է լրագրողը հաղթահարի այս մարտահրավերը:

-Նախ և առաջ լրագրողը չպետք է վախենա, որ ուրիշները կպատմեն կամ կգրեն այն մասին, ինչի մասին ինքն է պատրաստվում լուսաբանել: Այսօր այլևս հնարավոր չէ զարմացնել լսարանին ձեր գտած պատմություններով: Չկան նոր պատմություններ, սակայն միևնույն ժամանակ կան միլիոնավոր նոր պատմություններ: Դա նման է հոլիվուդյան ֆիլմերի սցենարներին: Օրինակ` Հոլիվուդում հազարավոր ֆիլմեր են արտադրում աղջկա և տղայի սիրո պատմության մասին, սակայն դրանցից ոչ մեկը մյուսին նման չէ: Միշտ էլ կարող եք վաճառել նույն պատմությունը, սակայն նոր «զգեստով», նոր եզրակացությամբ, նոր ելքով: Միշտ էլ կարող եք դիտել ֆիլմ, որը ձեզ մտորելու, խորհելու առիթ կտա մարդկային հարաբերությունների մասին: Այսինքն’ այլևս կարևոր չէ նյութի կամ լուսաբանման թեմայի ընտրության յուրահատկությունը, կարևորը նյութը ներկայացնելու ձևն է, նյութի մատուցման յուրահատկությունն է կարևոր:

– Հաճախ տարբեր փորձագետեր խոսում են թերթերի փակման, ռադիոյի և հեռուստատեսության դեպի ինտերնետ հոսքի մասին: Բազմաթիվ ԶԼՄ-ներ վախենում են չդիմանալ սոցիալական մեդիայի մրցավազքում:

-Կարևորը լավ պատմություն ունենալն է, իսկ թերթերի ապագայով մտահոգվել պետք չէ: Եթե պատմությունը լավն է, միևնույնն է` կկարդան: Հիմա էլ բազմաթիվ թերթեր ուղղակի վճարովի են ինտերնետում և գումար են աշխատում: Ճիշտ է, ես կարող եմ հսկայական անվճար տեղեկատվություն ստանալ ինտերնետում, սակայն ցանկանում եմ իմանալ, թե, օրինակ, տնտեսության մասին գրող այսինչ լրագրողը ինչ է գրում այդ թեմայով, որովհետև գիտեմ, որ հոդվածագիրը խելացի է, հրաշալի վերլուծություններ է կատարում և այլն:

– Նյութը օրիգինալ ներկայացնելուց և բազմակողմանի վերլուծություններ կատարելուց բացի, էլ ի՞նչ է պահանջվում այսօր մրցունակ լրագրողից:

Ներկայումս լրագրողները պետք է բազմաթիվ հավելյալ տեխնոլոգիաների տիրապետեն: Դու չես կարող ասել ես գեղեցիկ դեմք ունեմ: Դա բավարար չէ, կամ ասել` ես կարող եմ միայն լավ տեսանյութեր պատրաստել, սակայն օնլայն տարբերակի համար տեքստը գրել չեմ կարող, կամ ես կարող եմ միայն ռադիոնյութ պատրաստել: Այսօր լրագրողը պետք է իմանա ամեն ինչ, քանի որ մրցակցությունը բավականին մեծ է, անընդհատ նոր սերունդ է գալիս լրագրության շուկա, որոնք տիրապետում են մեծ թվով նոր մեդիա գործիքների ու մի շարք հմտությունների: Այսօր լրագրողը պետք է կարողանա թե` վիդեոնյութ պատրաստել, թե` ռադիո ձայնագրել, թե’ օնլայն նյութ գրել, խմբագրել սեփական համակարգչում և այդ ամենը համակարգչի միջոցով ուղարկել գրասենյակ: Այսօր պետք է տիրապետել մուլտիմեդիայի գործիքներին: Եվ միշտ նոր մոտեցում, նոր առաջարկ, նոր խոսք պետք է ասել. եթե կրկնես այն, ինչ ասում են մյուսները կամ գրես նույնը, ինչ գրում էիր ավելի վաղ, ես քեզ ուղղակի չեմ կարդա: 

Աղբյուր` JNews.am