«Համացանցն առաջարկում է գաղափարների համաշխարհային փոխանակման և տեղեկատվության ազատ հոսքի աննախադեպ միջոցներ: Մեր տեղեկատվական հասարակությունում ազատ համացանցը նպաստում է գործի դնել ազատ արտահայտման հիմնական իրավունքը և ԶԼՄ-ների ազատության իրավունքը: Համացանցի հասանելիությունը և իր բոլոր ծառայությունների օգտագործումը 21-րդ դարում համարվում է մարդու իրավունք»,- նշված է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի պաշտոնական էջում:
Համաձայն նույն աղբյուրի` համացանցը միավորում և լրացնում է ավանդական ԶԼՄ-ները և տեղեկատվության տարածման նոր ուղիներ է ստեղծում, որոնցից շատերը պարզապես մի քանի տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, իսկ շատերն էլ դեռ հայտնվելու են, որոնց մասին այսօր հնարավոր չէ պատկերացնել:
«Համացանցը գնալով դառնում է ավելի անհրաժեշտ գործիք բոլոր քաղաքացիների համար տեղեկատվություն ստանալու, փնտրելու և հաղորդելու համար:
Կառավարությունները պարտավորություն ունեն իրենց քաղաքացիներին թույլ տալ անարգել մուտք գործել համացանց: Ժողովրդավարական կառավարությունների պարտավորությունն է իրականացնել օրենսդրություն և կանոններ, որոնք թույլ կտան ունենալ անկախ և բազմակարծիք ԶԼՄ-ներ, տեղեկատվության ազատ հոսք առանց սահմանների, անարգել մուտք համացանց և համացանցային գրագիտության զարգացում:
Համացանցի կառավարում
Read More »Ինչու՞ է կարևոր ազատությունը համացանցում. ԵԱՀԿ մամուլի ազատության հարցով ներկայացուցչի հանձնարարականը