Սամվել Մարտիրոսյան. Համացանցում հեղինակային իրավունքի պաշտպանության բացասական կողմը
JNews-ը շարունակում է հանրայնացնել «Լրագրողներ հանուն ապագայի» կազմակերպության` 2013 թ-ին հրատարակած «Լավագույնը ցանցում» ուղեցույցում առկա նյութերը: Այս անգամ ներկայացնում ենք տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի մեկնաբանությունները համացանցում հեղինակային իրավունքի պաշտպանության բացասական հետևանքների վերաբերյալ:
Արդյոք, համացանցում հեղինակային իրավունքի պաշտպանության խստացումը խոչընդոտ չի լինի տեղեկատվության ազատ տարածման համար:
Առցանց լրատվամիջոցների պարագայում պատասխանը՝ ոչ, քանի որ միջազգային փորձն արդեն իսկ ցույց է տալիս, որ հեղինակային իրավունքի պաշտպանության խնդիրը բավականին հեշտ է լուծել: Սակայն, եթե հարցը դիտարկենք ոչ իրավական տեսանկյունից, ապա` այո, կան դեպքեր, երբ հեղինակային իրավունքի պաշտպանությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ հասարակական գործընթացների վրա։ Օրինակ՝ Հայաստանում արդեն մի քանի առցանց լրատվամիջոցներ արգելում են իրենց նյութերի վերահրապարակումը` առանց նախօրոք ստացած գրավոր համաձայնության: Նման մոտեցումն ինքնին խոչընդոտում է տեղեկատվության ազատ հոսքը, առավել ևս, եթե խոսքը հանրության համար կարևոր տեղեկատվության մասին է:
Read More »Սամվել Մարտիրոսյան. Համացանցում հեղինակային իրավունքի պաշտպանության բացասական կողմը