Skip to content

Շաբաթվա ցանցահոս: Իրանում բլոգերների են ազատազրկել

Իրանի իշխանությունները բլոգերների մի խմբի 1.5-ից 11 տարվա ազատազրկման ենթարկեցին կիբերլրտեսության և օտարերկյա ԶԼՄ-ների հետ համագործակցելու համար, հաղորդում է Mashable.com-ը՝ հղում կատարելով իրանական Sardabir News հրատարակությանը: Բոլոր դատապարտյալներն աշխատում էին Narenji կայքում, որը տեխնոլոգիաների և գադջետների մասին է: Դատախազը հայտարարարել է, որ ձերբակալվել են 11 բլոգերներ: Նրանցից ոմանք ընդունել են իրենց կատարած հանցագործությունը և հիմա բանտարկված են:

2013 թվականի դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ Narenji կայքի բլոգերներից 8-ը և այլ 8 կիբերակտիվիստներ ձերբակալվել են: Նրանք մեղադրվում էին ազգային պաշտպանության դեմ գործունեություն ծավալելու և օտարերկրյա «թշնամական ԶԼՄ-ների» հետ համագործակցելու համար: Իրանի արդարադատության նախարար Ալի Թավաքոլին նրանց անվանել էր «թշնամական կիբերակտիվիստների խումբ» և մեղադրել «իրանական ռեժիմը տապալելու միտումով համացանցում ակտիվ գործունեություն ծավալելու մեջ»:

Narenji կայքն ամերիկյան Mashable և Gizmodo կայքերի իրանական տարբերակն էր: Ինչպես բնութագրում է Al Jazeera-ն՝ Narenji-ն Իրանում հայտնի էր Android և iPhone ծրագրերի մասին հրապարակումներով և երբեք քաղաքականության մեջ չի խորացել, որպեսզի իշխանությունների հետ խնդիրների մեջ չընկնի: Այժմ կայքն արգելափակված է, իսկ դրա թվիթերյան հաշիվը դեկտեմբերից չկա:

Ռուսաստանում այսուհետ Like-ը կամ վերատարածումը կարող է քրեորեն պատժելի լինել

[[wysiwyg_imageupload:227:]]Ռուսաստանի Պետդուման վերջնականորեն ընդունեց օրինագիծ, ըստ որի՝ ազատազրկան կդատապարտվեն նրանք, ովքեր համացանցի միջոցով հանրային կոչեր կտարածեն ծայրահեղականության մասին, ինչպես նաև ծայրահեղական գործունեություն ֆինանսավորողները: ITAR-TASS-ը հաղորդում է, որ այժմ համացանցում ծայրահեղականություն ցուցաբերելու համար անձին կարող է սպառնալ 5 տարվա ազատազրկում, իսկ ծայրահեղականներին ֆինանսապես օգնելու համար՝ 6 տարվա ազատազրկում: Քրեական հոդվածի համար առիթ կարող է հանդիսանալ համացանցում պրովոկացիոն գրառումներ լայքելը և տարածելը:

Ծայրահեղական խմբերին ֆինանսավորելու համար դատապարտյալից կգանձվի 300-500 հազար ռուբլի, վերջինս 3 տարով կզրկվի ցանկացած գործունեությամբ զբաղվելու իրավունքից, նրան կպարտադրվի աշխատել 200 ժամ, 1-2 տարի ուղղիչ աշխատանք կատարել, կազատազրկվի 3 տարով: Եթե հանցանքը կատարվի պաշտոնական դիրքն օգտագործելով, ապա «հանցագործին» սպասվում է 6 տարվա ազատազրկում:

Ինչպես հաղորդում է Newsru.com-ը՝ փաստաթղթի հիմնական շեշտը դրվում է «ծայրահեղականների» ինֆորմացիոն ճնշման վրա: Դրա համար առաջարկվում է անցկացնել ԶԼՄ-ների ու համացանցի վերահսկում և մշակել նոր միջոցներ՝ վնասակար տեղեկատվության հասանելիությունը կանխելու համար:

Կանադական դատարանը Google-ին պատվիրել է գրաքննության ենթարկել իր բազաներն ամբողջ աշխարհով մեկ

Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Գերագույն դատարանը երկու տեղական ընկերությունների դատական վարույթի շրջանակներում պատվիրել է Google-ին կարգավորել որոնողական բազաները ոչ միայն երկրի ներսում, այլև ամբողջ աշխարհում: Այս մասին հաղորդվում է գործին առնչվող պաշտոնական որոշման մեջ:

Հունիսի 13-ին հայտարարված վճիռն աննախադեպ էր, ինչպես հայտնում է Tjournal.ru-ն: Նախկինում կառավարման ներքին օրգանները կարող էին ազդել որոնողական համակարգի վրա միայն իրենց իրավասությունների շրջանակներում: Չնայած Google-ի բողոքին, որ կանադական կառավարման օրգանի որոշումը ընկերության վրա չի գործում իր հայրենիքում՝ ԱՄՆ-ում՝ Բրիտանական Կոլումբիայի Գերագույն դատարանը վճռեց, որ որոնողական համակարգը պետք է մի քանի կայքեր ջնջի իր բազայից ամբողջ աշխարհով մեկ:

[[wysiwyg_imageupload:228:]]Google-ի՝ դատական քաշքշուքների մեջ ընկնելու պատճառն այն էր, որ կանադական արտադրող Equustek Solutions-ը պնդում էր, որ իր մրցակից ընկերությունը՝ Jack-ը, որը գողանում էր իր ինտելեկտուալ սեփականությունները, օգտագործում էր Google-ը, որպեսզի տարածի իր «անօրինական արտադրանքը»: Google-ն արդեն ջնջել է Jack-ի բոլոր էջերն իր որոնողական համակարգից, սակայն տուժած կողմը պնդում է, որ այն ջնջվի ամբողջ աշխարհում:

Դատարանն իր որոշումն արդարացրել է` նշելով, որ ցանկության դեպքում նույնիսկ կանադացիները կարող են որոնել և գտնել Jack-ի էջերը՝ օգտագործելով այլ դոմեններ, ոչ թե կանադական: Google-ին տրվել է 14 օր՝ դատարանի վճիռը բողոքարկելու համար:

Երբ մարդիկ իրար ապտակում են առաջին անգամ

[[wysiwyg_imageupload:230:]]Մարտ ամսին Յութուբում տեսահոլովակ հայտնվեց, որում համբուրվում էին մարդիկ, ովքեր առաջին անգամ էին իրար տեսնում: Այս վիդեոն շատերին ուրախացրեց՝ ոգևորելով ստեղծել մեկ այլ տեսահոլովակ, սակայն, ի տարբերություն առաջինի, այստեղ մարդիկ համբուրվելու փոխարեն ապտակում են մեկը մյուսին:

Տեսահոլովակի հեղինակը հավաքել է 40 ընկերների և ծանոթների, խնդրել նրանց ապտակել միմյանց առաջին անգամ և տեսագրել նրանց ռեակցիաները: Իսկ թե նրանցից ում մոտ է ստացվում ամենաուժեղ, ամենաանկեղծ կամ ամենամահացու ապտակը, դատե՛ք ինքներդ՝ նայելով տեսահոլովակը:

Պատրաստեց Աննա Խաչատրյանը

Աղբյուր` JNews.am