Skip to content

Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու պահանջին միացել են սփյուռքից

“Հայկական ժամանակ” թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու պահանջին են միացել նաև ԱՄՆ-ի և Կանադայի մտավորականության 53 մասնակից, որոնց թվում են գիտնականներ և գիտաշխատողներ, ուսուցիչներ և տնտեսագետներ, ինչպես նաև այլ բնագավառների մասնագետներ: Հայկական ծագում ունեցող և ոչ հայազգի տասնյակ մարդիկ դիմել են Հայաստանի իշխանություններին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

Մենք սփիւռքաբնակ հայերս եւ մեր ոչ հայազգի ընկերները, խորապէս անհանգստացած ենք Հայկական Ժամանակ օրաթերթի գլխաւոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հետ կալանավայրի մէջ կատարուող դէպքերով: Կը թուէր թէ արդարադատութեան մարմիններուն անոր կամովին ներկայանալը համապատասխան վերաբերմունքի պիտի արժանանար ՀՀ իշխանութիւններու կողմէ: Սակայն, ոչ միայն այդ տեղի չունեցաւ, այլեւ, ազատազրկման վայրին մէջ, անոր նկատմամբ հետեւողական ճնշում կը կիրառուի, ալեկոծելով հայ հասարակութիւնը ամենուրէք:”

Հայտարարության ամբողջական տեքստին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
 

Read More »Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու պահանջին միացել են սփյուռքից

60 “Restricted” Site Creators Arrested

The head prosecutor of Iran Hulamhuseyn Mokhsani Ezhein reported on the arrest of 60 “restricted” web-site developers in Meshkhed, Fars and Tebriz.

According to “Media Forum”, Mokhsani Ezhein said that Iranian judicial system will take serious measures on “restricted” site creators and those who will co-operate with them: “The cases are now being investigated on. Some of the arrested are in prison and some are released on bail untill their court processes start. I think their trials will begin in several days.”

Mokhsuni Ezhein did not identify the arrested people and neither reported any date of arrest

Read More »60 “Restricted” Site Creators Arrested

60 “արգելված” կայքերի հիմնադիրներ ձերբակալվել են

Իրանի գլխավոր դատախազ Հուլամհուսեյն Մոխսունի Էժեին հայտնել է մոտ 60 “արգելված” կայքերի հիմնադիրների ձերբակալման մասին Մեշխեդ, Ֆարս և Թեբրիզ քաղաքներում:

Ինչպես հայտնում է “Մեդիա Ֆորում” կայքը, Մոխսունի Էժեին հայտնել է, որ իրանական դատական համակարգը հետագայում ևս խիստ պատժամիջոցներ կկիրառի “չթույլատրված” կայքեր ստեղծող և դրանց հետ համագործակցող անձանց նկատմամբ. “Ձերբակալվածների գործերը հիմա քննվում են: Նրանցից ոմանք գտնվում են բանտում, ոմանք էլ գրավի դիմաց ազատ են արձակվել մինչև դատական գործընթացի սկիզբը: Կարծում եմ, նրանց դատական նիստերը կկայանան մոտ օրերս”:

Մոխսունի Էժեին ոչինչ չի մանրամսնել ձերբակլվածների ինքնության և ձերբակալման ժամկետի վերաբերյալ:

Read More »60 “արգելված” կայքերի հիմնադիրներ ձերբակալվել են

Նոր ձեռնարկ լրագրողների համար

Ինչպես հայտնել է Քաղաքացիական զարգացման ինստիտուտի հանձնաժողովի նախագահ Իա Անթաձեն նոյեմբերի 19-ին Ֆրոնթլայն Ջորջիա ակումբում, լրագրողների և լրագրության բաժինների ուսանողների համար հրատարակվելու է նոր ձեռնարկ:

Գիրքը, որը կոչվում է “Լրագրողական էթիկայի կանոնադրություն (Հոդվածների վերլուծություն)”, իրենից ներկայացնում է վրացական մամուկում տպագրված 20 հոդված, որոնք մանրամասնորեն վերլուծված են համաձայն լրագրողական էթիկայի կանոնների:

Գիրքը հիմա հավաքագրման փուլում է: Ընդհանուր հաշվով կհրատարակվի 300 օրինակ և անվճար կբաժանվի տարբեր համալսարաններին: Համացանցային տարբերակը հասանելի կլինի www.cdi.org.ge կայքում:

Գրքի հրատարակումը ֆինանսավորվել է Եվրամիության կողմից` Վրաստանի մեդիաօժանդակման ծրագրի շրջանակներում:

Աղբյուր. Media.ge

Read More »Նոր ձեռնարկ լրագրողների համար

Azerbaijan: Release of One Blogger Not Enough

Today the Baku Court of Appeals releasedAdnan  Hajizade 10 months early on parole. He was arrested and charged with hooliganism along with fellow blogger and youth activist Emin Milli in July 2009, when they appealed to police as victims of an assault. They were later convicted and sentenced to 24 and 30 months’ imprisonment respectively. Hajizade and Milli are widely considered to have been arrested as a result of their civic activism and video blogging. Shortly before their arrest, Hajizade had appeared in a satirical online video which criticised the Azerbaijani government’s high expenditure on two imported donkeys from Germany.

Source: http://azerireport.com

Photo by. azerireport.com

Read More »Azerbaijan: Release of One Blogger Not Enough

Սակրեբուլոյի նիստերը կրկին կհեռարձակվեն

Գուրջաանի հեռուստաընկերությունն սկսել է  Գուրջաանիի քաղաքապետարանի Սակրեբուլոյի նիստերի վերահեռարձակումը: “Թույլերի ուժը” ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանի Բաց հասարակություն հիմնադրամի կողմից: Ծրագրի շրջանակներում հեռարձակվում է  “Թույլերի ուժը” վերլուծական թոք-շոուն:

Սակրեբուլոյի նիստն առաջին անգամ ուղիղ եթերով հեռարձակվեց նոյեմբերի 3-ին: Մեկ տարվա ընթացքում Սակրեբուլոյի բոլոր բաց նիստերը կցուցադրվեն ուղիղ եթերում: Նիստի ժամանակ ընդունված որոշումները կքննարկվեն “Թույլերի ուժը” թոք-շոուի շրջանակներում հրավիրված հյուրի հետ:

Աղբյուր. http://www.media.ge/en/node/39415

Read More »Սակրեբուլոյի նիստերը կրկին կհեռարձակվեն

Journalists Accused in Espionage

The Iranian authorities accused two arrested German journalists in espionage against the Islamic Republic, says Spiegel. The journalists had been arrested after they had tried to have an interview with the son of Iranian citizen Sakine Aschtiani, who had been sentenced to death through lapidation for marital betrayal.

On Monday, November 15, the journalists were broadcasted on TV and said that they “accept their mistakes”. The AFP agency says, the voice of journalists could not be heard and the translator claimed that it was all Mina Ahadi’s fault, who is the press-secretary of anti-lapidation committee in Germany.

The Iranian authorities accuse the journalists in entering the country with tourist visas but intended to work as journalists.

Source. http://www.lenta.ru/news/2010/11/16/spionage/

Read More »Journalists Accused in Espionage

Լրագրողները մեղադրվում են լրտեսության մեջ

Ինչպես հայտնում է Spiegel-ը, Իրանի իշխանությունները Իսլամական հանրապետության դեմ լրտեսության հոդվածով մեղադրանք է ներկայացրել ձերբակալված երկու գերմանացի լրագրողների դեմ: Լրագրողները ձերբակալվել էին հոկտեմբերին այն բանից հետո, երբ փորձել էին հարցազրույց վերցնել իրանուհի Սաքինե Աշտիանիի որդուց: Այդ կինը ամուսնական դավաճանության համար դատապարտվել էր մահվան`քարկոծման միջոցով:

Նոյեմբերի 15-ին լրագրողներին ցույց են տվել կենտրոնական հեռուստատեսությամբ, որտեղ նրանք հասարակայնորեն “ընդունել են իրենց սխալները”:  AFP գործակալության խոսքերով` լրագրողների ձայնը չէր լսվում, իսկ թարգմանիչ-հաղորդավարը պնդում էր, որ լրագրողներն ամբողջ մեղքը բարդում են Գերմանիայում բնակվող Մինա Ահադիի վրա, ով Գերմանիայում հակաքարկոծման հանձնաժողովի քարտուղարն է:

Իրանական իշխանությունները մեղադրում են լրագրողներին այն բանում, որ նրանք, օգտագործելով տուրիստական վիզաներ, մուտք են գործել երկիր լրագրողական գործունեությամբ զբաղվելու նպատակով:

Աղբյուր. http://www.lenta.ru/news/2010/11/16/spionage/

Read More »Լրագրողները մեղադրվում են լրտեսության մեջ

Ռոյթերսը հրատարակում է նոր սոցիալական մեդիայի ուղեցույց

Ռոյթերս համաշխարհային լրատվական գործակալությունը հրատարակել է նոր ուղեցույց սոցիալական ցանցերում աշխատող լրագրողների համար: Ուղեցույցի նպատակն է անընդհատ հիշեցնել լրագրողներին` չխառնել իրենց անձնական կյանքը մասնագիտական կյանքին և սովորեցնում է ուշադրություն, ճշգրտություն, անկախություն և վստահություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ:

Read More »Ռոյթերսը հրատարակում է նոր սոցիալական մեդիայի ուղեցույց

Փակվել է ադրբեջանական «Ալմա» թերթը

«Ալմա» թերթը կվերաթողարկվի նոր անձնակազմով և նոր ֆորմատով, այս մասին «Մեդիա Ֆորում» կայքին է հայտնել հիմնադիր Իլկան Հասանովը: 2006 թվականից Ադրբեջանում լույս տեսնող «Ալմա» շաբաթաթերթը նոյեմբերի 6-ին կանգնեցրել է տպագրությունը: Դադարի պատճառ է հանդիսացել Մոհամեդ մարգարեի վերաբերյալ տպագրված հոդվածի նկատմամբ հասարակության դժգոհությունը: Սակայն Իլկան Հասանովն ասում է, որ տպագրության դադարեցումը պայմանավորված չէ դրսից որևէ ճնշմամբ. «Թերթի տպագրումը կանգնեցվել է իմ՝ որպես հիմնադրի որոշմամբ: Մենք որոշեցինք, որ պետք է ժամանակավորապես սառեցնել թերթի թողարկումը, այնուհետև վերականգնել «Ալմա»-ն նոր ֆորմատով և նոր անձնակազմով: Խմբագրության կազմավորման ժամկետները դեռ քննարկվում են»:

Աղբյուրը՝ MediaForum.az

Read More »Փակվել է ադրբեջանական «Ալմա» թերթը