Skip to content

Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ -ի և լրագրող Դավիթ Սարգսյանի

Մարտի 31-ին Տիգրան Ավինյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ -ի և լրագրող Դավիթ Սարգսյանի՝ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և պատասխանողներից 9 միլիոն դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով։

Վիճահարույց փոփոխություններ «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքում

Մարտի 1-ին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության առաջարկած օրինագծերի ծավալուն մի փաթեթ, որի հիմքում «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքն է: Lրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են․․․

Ամբողջական կրթաթոշակային մագիստրոսական ծրագիր Նատոլինից եվրոպական ուսումնասիրությունների ոլորտում նաև լրագրողների համար

Եվրոպայի Քոլեջի Նատոլին կամպուսը հայ լրագրողներին, պատմաբաններին առաջարկում է եվրոպական ուսումնասիրությունների միջառարկայական մագիստրոսական ծրագիր՝ ամբողջական կրթաթոշակի հնարավորությամբ։

Կամավորի աշխատանք․ ԼՀԱ

ԼՀԱ-ին անհրաժեշտ է կամավոր` կազմակերպության առաջիկա նախաձեռնություններում ակտիվ ներգրավվելու նպատակով: Հայտերն ուղարկելու վերջնաժամկետն է` 2022 թ–ի հուլիսի 11-ը։

Դասընթաց բնապահպանական խնդիրներով հետաքրքրված լրագրողների համար

Լրագրողները, որոնք հետաքրքրված են բնապահպանական թեմաների լուսաբանելով կարող են հայտ ներկայացնել 3-օրյա դասընթացին մասնակցելու համար:

Այն կազմակերպվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Բնապահպանական կրթության և շահագրգիռ կողմերի իրազեկման բարձրացման միջոցով համաշխարհային բնապահպանական օգուտների ստեղծում» նախագծի շրջանակներում և նպատակ ունի խորացնել լրագրողների գիտելիքները բնապահպանական խնդիրների վերաբերյալ:

Դասընթացի շրջանակներում մասնակիցները կծանոթանան թեմատիկ խնդիրների լուսաբանման առանձնահատկություններին և նորարարական մոտեցումներին՝ տվյալների և մուլտիմեդիա գործիքների դարաշրջանում:

Դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտ և ուղարկել  [email protected] հասցեով:

Դասընթացը տեղի կունենա հունիսի 7-9-ը արտագնա (Երևանից դուրս): 

Տեղերը սահմանափակ են: Ընտրված մասնակիցներին կուղարկվի օրակարգը և լրացուցիչ տեղեկություններ դասընթացի վերաբերյալ:

Read More »Դասընթաց բնապահպանական խնդիրներով հետաքրքրված լրագրողների համար

Պահանջվում է լրագրող. Ամփոփ Մեդիա

«Ամփոփ Մեդիա»-ն իր նոր նախաձեռնությունների շրջանակներում կատարում է թիմի համալրում: Կազմակերպությունը փնտրում է բանիմաց և աշխատասեր լրագրողի, ով երբևէ ցանկություն է ունեցել միանալ Ամփոփ մեդիայի թիմին:

Լրացուցիչ տեղեկությունների և հայտը լրացնելու համար այցելեք հետևյալ հղմամբ:

Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի նոյեմբերի 10-ը ներառյալ: Ընտրությունը կատարվելու է հայտերի ստացմանը զուգընթաց: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի, որի ժամանակ էլ կտեղեկացվեն աշխատանքային պայմանների մասին:

Աղբյուրը՝ «Ամփոփ Մեդիա»

Read More »Պահանջվում է լրագրող. Ամփոփ Մեդիա