Skip to content

Գրաֆիկ դիզայների թափուր տեղի մրցույթ. Միացի՛ր նոր մեդիա նախագծին

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ հրավիրում է երիտասարդ եւ բանիմաց նկարիչ-դիզայներներին մասնակցել նոր մեդիա նախագծում դիզայների թափուր տեղի համար անցկացվող մրցույթին: Աշխատանքը գործարքային է։

Մեդիա նախագծի շրջանակներում դիզայները աշխատելու է խմբագրի, լրագրող-հետազոտողի եւ թվային պրոդյուսերի (digital producer) հետ համատեղ՝ ստեղծելով հոդվածներ բացատրական լրագրության ժանրում։ Նոր նախագծի շրջանակներում ստեղծվող թեմատիկ բացատրական ամփոփագրերը տարբերվելու են ավանդական լրագրային հոդվածներից նախ եւ առաջ իրենց կառուցվածքով եւ բաղկացած են լինելու տարատեսակ թվային մեդիա էլեմենտներից, ինչպիսիք են ինտերակտիվ ինֆոգրաֆիկները, պատկերն ու ձայնը։

Անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ. լրատվական նյութը պատկերի միջոցով ներկայացնելու, աղյուսակներից պարզ ինֆոգրաֆիկաներ ստանալու կարողություն, տվյալների վիզուալիզացիայի հմտություններ, համապատասխան համակարգչային ծրագրերի հետ աշխատելու փորձ, ինֆոգրաֆիկաների համար հետաքրքիր թեմաներ որսալու կարողություն, ճկուն միտք եւ թիմում աշխատելու ունակություն, հաղորդակցվելու հմտություններ, պատասխանատվության բարձր զգացում։   

Ընտրված թեկնածուները պարտադիր կանցնեն վերապատրաստման փուլ, որից հետո լավագույնները կհրավիրվեն աշխատանքի։

Read More »Գրաֆիկ դիզայների թափուր տեղի մրցույթ. Միացի՛ր նոր մեդիա նախագծին

Լրագրող-հետազոտողի թափուր տեղի մրցույթ. Միացի՛ր նոր մեդիա նախագծին

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ հրավիրում է լրագրողներին, վերլուծաբաններին, սյունակագիրներին, ինչպես նաեւ Վիքիպեդիայի ակտիվ խմբագիրներին մասնակցել նոր մեդիա նախագծում լրագրող-հետազոտողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի:

Մեդիա նախագծի շրջանակներում լրագրող-հետազոտողները աշխատելու են խմբագրի, գրաֆիկ դիզայների եւ թվային պրոդյուսերի (digital producer) հետ համատեղ՝ ստեղծելով հոդվածներ բացատրական լրագրության ժանրում։ Նախագծի շրջանակներում ստեղծվող թեմատիկ բացատրական ամփոփագրերը տարբերվելու են ավանդական լրագրային հոդվածներից նախ եւ առաջ իրենց կառուցվածքով եւ բաղկացած են լինելու տարատեսակ թվային մեդիա էլեմենտներից, ինչպիսիք են ինտերակտիվ ինֆոգրաֆիկները, պատկերն ու ձայնը։

Read More »Լրագրող-հետազոտողի թափուր տեղի մրցույթ. Միացի՛ր նոր մեդիա նախագծին

Դասընթաց Լեյպցիգում՝ գերմաներենին տիրապետող լրագրողների համար

Սաքսոնիայի մեդիակրթության հիմնադրամը (ՍՄՀ/SSM) 2001թ. ի վեր տարին մեկ անգամ՝ սեպտեմբերին, կազմակերպում է սեմինար Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների լրագրողների համար:

Այս տարի կրկին Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների 14 լրագրողներ հնարավորություն կունենան սեպտեմբերի 12-23-ը մասնակցել Լայպցիգում կայանալիք սեմինարին՝ ծանոթանալով Գերմանիայի Դաշնային Հանրապետության դուալ մեդիահամակարգում հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր եւ առցանց մամուլի աշխատանքներին: Բացի մասնագիտական վերապատրաստումից՝ ծրագիրը կարևորում է նաեւ մասնակիցների միջեւ մշակութային շփումները:

Դիմել կարող են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից այն լրագրողները, ում 40 տարին չի անցել դիմելու պահին: Լրագրողական աշխատանքի փորձը եւ գերմաներենի լավ գիտելիքները մասնակցության նախապայման են:

Ճամփորդական, սննդի եւ գիշերակացի  ծախսերը ստանձնում է Սաքսոնիայի մեդիակրթության հիմնադրամը: Ծրագրի եւ մասնակցային պայմանների վերաբերյալ մանրամասներ կարող եք քաղել www.ssm-seminar.de կայքից:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2016թ. հուլիսի 29-ն է:

Աղբյուրը՝ www.eriwan.diplo.de 

 Լուսանկարը՝ lifeglobe.net կայքի

 

Read More »Դասընթաց Լեյպցիգում՝ գերմաներենին տիրապետող լրագրողների համար

Ընդունվում են «Միջսահմանային լրագրություն» նախագծի մասնակցության հայտեր

Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների լրագրողները, ովքեր մտադիր են հետագայում զարգացնել իրենց կարիերան լրագրության ոլորտում, հրավիրվում են հայտ ներկայացնել` մասնակցելու «Միջսահմանային լրագրություն» նախագծին, որի նպատակն է բարելավել լրագրողների` միջազգային ասպեկտներին առնչվող նախագծեր ստեղծելու գործնական հմտությունները:

Մասնակիցներին կտրամադրվի փորձագիտական աջակցություն, կփոխհատուցվեն հետազոտական ուղևորությունների բոլոր ծախսերը, կկազմակերպվեն հանդիպումներ խմբագիրների և մեդիա փորձագետների հետ: Նախագծի ժամկետները` ապրիլի 29-հունիսի 26, 2016:  

Միջոցառումը կազմակերպվում է «Հեռանկարներ» (Перспективы) ծրագրի շրջանակներում` Thomson Reuters Foundation, Robert Bosch Stiftung և Fritt Ord Foundation հիմնադրամների համատեղ նախաձեռնությամբ: «Հեռանկարներ» ծրագրի վարպետության դասերի դասընթացավարները համաշխարհային և ռուսական առաջատար լրատվամիջոցներում աշխատող լրագրողներ ու խմբագիրներ են, ինչպես նաև ինտերնետ համայնքի հետ աշխատող և սոցիալական ցանցերում մեդիա նախագծերին աջակցող փորձագետներ:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2016թ. ապրիլի 10-ը:

Հայտի ձևը և նախագծի մասին առավել մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հասցեով` www.perspektivy.media

Read More »Ընդունվում են «Միջսահմանային լրագրություն» նախագծի մասնակցության հայտեր

5-օրյա դասընթաց Մոսկվայում` «Ինչպես լուր գրել թվային դարաշրջանում»

Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների լրագրողները, ովքեր ռուսերենով նյութեր պատրաստելու ավելի քան երկու տարվա մասնագիտական փորձ ունեն և մտադիր են հետագայում զարգացնել իրենց կարիերան լրագրության ոլորտում, հրավիրվում են հայտ ներկայացնել` մասնակցելու ապրիլի 23-27-ը Մոսկվայում կայանալիք «Ինչպես լուր գրել թվային դարաշրջանում» 5-օրյա վարպետության դասընթացին:

Միջոցառման մասնակիցները կծանոթանան լրագրության միջազգային չափանիշներին, որոնք կիրառվում են գլոբալ տեղեկատվական ծառայություններում, այդ թվում` «Ռոյթերս» (Reuters) գործակալությունում:

Միջոցառումը կազմակերպվում է «Հեռանկարներ» (Перспективы) ծրագրի շրջանակներում` Thomson Reuters Foundation, Robert Bosch Stiftung և Fritt Ord Foundation հիմնադրամների համատեղ նախաձեռնությամբ: «Հեռանկարներ» ծրագրի վարպետության դասերի դասընթացավարները համաշխարհային և ռուսական առաջատար լրատվամիջոցներում աշխատող լրագրողներ ու խմբագիրներ են, ինչպես նաև ինտերնետ համայնքի հետ աշխատող և սոցիալական ցանցերում մեդիա նախագծերին աջակցող փորձագետներ:

Դասընթացի մասնակիցների ճանապարհորդական, կացարանային և սննդի ծախսերը հոգում է կազմակերպող կողմը:

Վարպետության դասընթացի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2016թ. ապրիլի 4-ը:

Read More »5-օրյա դասընթաց Մոսկվայում` «Ինչպես լուր գրել թվային դարաշրջանում»

#ElectricYerevan. Լրագրողները տուժել են իրավապահների անհամաչափ եւ ապօրինի գործողություններից

Հունիսի 23-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանության ստորաբաժանումները, բիրտ ուժ կիրառելով, ցրել են մայրաքաղաքի Բաղրամյանի պողոտայում իրականացվող՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, ֆիզիկական բռնության են ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է տարբեր ԶԼՄ-ների մոտ 15 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը, կոտրվել կամ վնասվել են նրանցից շատերի նկարահանող սարքերը, ոչնչացվել են տեսագրություններ ու լուսանկարներ։

Տուժած լրագրողների վկայությամբ՝ ոստիկանների հարձակումները նպատակաուղղված բնույթ էին կրում, եւ նույնիսկ ներկայանալն ու լրագրողի վկայականը ցույց տալը, կամ տեսախցիկների վրա նշված լրատվամիջոցների անունները իրենց զերծ չեն պահել բռնություններից։ Այսպես, ծեծի են ենթարկվել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Սիսակ Գաբրիելյանը, Արթուր Պապյանը և օպերատոր Գարիկ Ազիբեկյանը, 1in.am-ի օպերատորներ Կարեն Չիլինգարյանը, Հովսեփ Հովսեփյանը և Գոռ Հովհաննիսյանը, Epress.am-ի օպերատոր Տիգրան Հակոբյանը, Panarmenian.net-ի թղթակից Նիկոլայ Թորոսյանը եւ ֆոտոլրագրող Կարապետ Սահակյանը, «Ասպարեզ» թերթի և «Asparez.am»-ի գլխավոր խմբագիր Լեւոն Բարսեղյանը։

Ոստիկանները բռնի ուժով խլել են «News.am»-ի եւ «iLur.am»-ի թղթակիցներ Աիդա Հովհաննիսյանի եւ Հակոբ Կարապետյանի ֆոտոխցիկները։

Read More »#ElectricYerevan. Լրագրողները տուժել են իրավապահների անհամաչափ եւ ապօրինի գործողություններից

National Geographic seeks photo submissions

The Daily Dozen project, sponsored by National Geographic, publishes 12 photographs each week online.

Of those photos, a selection is published each month in the print magazine. To view photos published in the past, click here.

Photographers may only submit one photo per weekly submission period. Digital photo editing is not encouraged. For a full list of regulations, click here.

For more information on the contest, click here.

 

Read More »National Geographic seeks photo submissions

Արտերկրային քաղաքակրթություններին նվիրված սեմինար լրագրողների համար

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական կենտրոնում մայիսի 6-ին կազմակերպվում է սեմինար լրագրողների համար՝ նվիրված արտերկրային քաղաքակրթություններին (ներառյալ SETI, արտարեգակնային մոլորակներ, Երկրի վրա կյանքի ծագումը, աստղակենսաբանություն, ՉԹՕ-ներ և հնայց): Նախատեսվում են զեկուցումներ և քննարկում:

Սկիզբը՝ ժամը 18:00. 

 

Read More »Արտերկրային քաղաքակրթություններին նվիրված սեմինար լրագրողների համար

Վրաստանի երիտասարդները ցույց են կազմակերպում ցածրորակ հեռուստատեսության դեմ

Թբիլիսիի կենտրոնում երիտասարդների 30 հոգանոց մի խումբ բողոքի ակցիա էր կազմակերպել ցածրորակ հեռուստատեսային շուների դեմ:

Ցույցի կազմակերպիչները Շոթա Ռուսթավելու արձանի մոտ տեղադրել էին հեռուստացույցի խրտվիլակ, որի էկրանի վրա պատկերված էր ճառագայթման խորհրդանիշ: Թղթի վրա յուրաքանչյուր ոք հնարավորություն ուներ գրելու իր չսիրած հաղորդման անվանումը և տեղադրելու այն «հեռուստացույցի» մեջ:

Ըստ կազմակերպիչների՝ Վրաստանի հեռուստաեթերը ողողված է ցածրորակ հաղորդումներով, որոնք փչացնում են հեռուստադիտողների ուղեղն ու մտածելակերպը: Ակցիայի կարգախոսն էր «Մի կեղտոտեք մեզ»: Ակցիայի շրջանակներում մասնակիցները շորի կտորտանքներ լվացին՝ պատկերելով մարդու ուղեղը:

Մտահաղացման հեղինակները Facebook-ի անդամներ են: Նպատակը արտասովոր ճանապարհով վրացական հեռուստատեսության ցածրորակ հաղորդումների դեմ բողոքի արտահայտումն էր` կոչ անելով ստեղծել հեռուստատեսային ծրագրեր հիմնված մարդկանց իրավունքների վրա:

Աղբյուր: Media.ge


Read More »Վրաստանի երիտասարդները ցույց են կազմակերպում ցածրորակ հեռուստատեսության դեմ

Լրատվամիջոցների դերը ԵՄ ինտեգրման գործընթացում. նոր դասընթաց ԵՊԼՀ-ում

Փետրվարի 16-ին Երևանի պետական լեզվանաբական համալսարանում կմեկնարկի «ԶԼՄ-ների դերը եվրոպական ինտեգրման գործընթացում» առարկայի դասավանդումը Միջազգային ժուռնալիստիկայի բաժնի մագիստրատուրայի ուսանողների համար:

Դասընթացը կդառնա ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և եվրոպական ուսումնասիրությունների ամբիոնի պաշտոնական դասացանկի բաղկացուցիչը:

Այն ներառում է դասախոսություններ և գործնական պարապմունքներ Եվրոպական միության պատմության և ինստիտուտների, ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման ու հեռանկարների, այլ երկրների եվրոպական ինտեգրման գործընթացում լրատվամիջոցների ունեցած դերի վերաբերյալ:

Դասավանդման արդյունքում ուսանողները հաղորդակից կլինեն նաև այն հմտություններին, որոնք հնարավորություն են տալիս փնտրել և ընտրել տեղեկատվության վստահելի աղբյուրներ, իրականացնել իրավիճակի վերլուծություններ և հանրությանը ներկայացնել պատրաստի արտադրանք:

Նախատեսվում է կիրառել նոր տեխնոլոգիաներ` առարկայի դասավանդումը առավել համագործակցային դարձնելու և ցանցային աշխատանքը խրախուսելու նպատակով:

Ծրագրի հիմնական ակնկալվող արդյունքները կլինեն ուսանողների շրջանում ԵՄ և եվրոպական ինտեգրման վերաբերյալ գիտելիքների պաշարի ընդլայնումը, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում հանրային իրազեկության մակարդակի բարձրացումը:

Read More »Լրատվամիջոցների դերը ԵՄ ինտեգրման գործընթացում. նոր դասընթաց ԵՊԼՀ-ում