Skip to content

Ատելության խոսքի նվազեցման թեմայով դասընթաց լրագրողների համար

«Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպությունը Երևանի և Հայաստանի մարզերի 15 լրագրողների համար սեպտեմբերի 6-8-ը կկազմակերպի եռօրյա դասընթաց, հետևյալ թեմաներով.

  • Ինչպես խուսափել նյութերում ատելության խոսքի և զրպարտանքի կիրառումից
  • Փաստերի ստուգման, տվյալների լրագրության և հեղինակային իրավունքի օգտագործման տրամաբանությունը և անհրաժեշտությունը

Դասընթացից հետո մասնակիցների շրջանում կկազմակերպվի փոքր դրամաշնորհներ հայաստանյան ներկա համատեքստում սուր թեմաներով լուսաբանումներ թողարկելու համար` դասընթացից ստացած հմտություններն ու քաղած դասերը կիրառելով։

Դասընթացը տեղի կունենա Երևանից դուրս։ Բոլոր ծախսերը՝ ճանապարհածախս, սնունդ և կեցություն, կհոգա «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ը։

Դասընթացին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը (ոչ ավել քան 1 էջը) [email protected] էլեկտրոնային հասցեին։

Մոտիվացիոն նամակը պետք է ներառի տեղեկություններ դիմողի աշխատավայրի մասին, դիմողի կողմից պատրաստվող նյութերի թեմաների հակիրճ նկարագրություն-առաջարկը, մասնակցության դիմելու պատճառը և ակնկալիքները դասընթացից։

Read More »Ատելության խոսքի նվազեցման թեմայով դասընթաց լրագրողների համար

Ընդունելություն GIPA` մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագրով

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ 8 հուլիսի, 2018թ.

Ծրագրի մասին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի Ժուռնալիստիկայի և մեդիա կառավարման կովկասյան դպրոցը կատարում է ՀՀ քաղաքացիների ընդունելություն մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագրով:

Մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագիրը լավ հիմքերի վրա է դնում ուսանողների քննադատական և նորարար մտածողությունը, ապահովում է լրագրողական և ղեկավարման գիտելիքներ ու հմտություններ մերօրյա մուլտիմեդիա միջավայրում հաջող գործելու համար: Այն նաև հիմնարար գիտելիքներ է տալիս նոր կոնցեպտների ու մեդիա տեսությունների մասին, որոնք ապագա լրագրողների և մեդիա դաշտի կառավարողների համար հույժ կարևոր են: Ուսումնական ծրագրի գերակշիռ մասն անցկացվելու է Մուլտիմեդիա կրթության նորաբաց կենտրոնում:

Read More »Ընդունելություն GIPA` մուլտիմեդիա լրագրության և մեդիա կառավարման մագիստրոսական ծրագրով

Լրագրողներին. սեմինար աշխատանքային իրավունքների հանրայնացում թեմայով

«Տեմպուս սոցիալական իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ -ն` Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ hիմնադրամի հետ համագործակցությամբ, շահագրգիռ լրագրողներին հրավիրում է մասնակցել «Աշխատանքային իրավունքների հանրայնացում» թեմայով երկփուլ սեմինարին։ Լրագրողական հոդվածների համար նշված թեմայով լավագույն նախագծերի հեղինակները կպարգեւատրվեն։

Read More »Լրագրողներին. սեմինար աշխատանքային իրավունքների հանրայնացում թեմայով

Փնտրվում է կամավոր

«Լրագրողներ հանուն ապագայի»(ԼՀԱ) հասարակական կազմակերպությանն անհրաժեշտ է երիտասարդ կամավոր` կազմակերպության նախաձեռնություններում ակտիվ ներգրավվելու նպատակով:

Ո՞վ կարող է դիմել

Մենք փնտրում ենք ակտիվ, նախաձեռնող, անմիջական, շփվող ուսանողի (ցանկալի է բարձր կուրսերի), ով կունենա սոցիալական ցանցերից օգտվելու որոշակի փորձ և հմտություններ, գրագետ կտիրապետի հայերեն և անգլերեն լեզուներին: Իսկ մուլտիմեդիա գործիքներին տիրապետելու հմտությունները կդիտվի որպես առավելություն:

Ի՞նչ կտա կամավորությունը

Read More »Փնտրվում է կամավոր

Մեդիա դասընթաց լրագրող-հետազոտողների եւ ինֆո-դիզայներների համար

Եթե դուք լրագրող եք, հետազոտող կամ գրաֆիկ դիզայներ, ունեք առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ, հետաքրքրված եք մեդիա աշխարհում փորձարարական նախաձեռնությունների ակտիվ մաս կազմել, ապա այս հայտարարությունը Ձեզ համար է:

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ (ԼՀԱ), «Ամփոփ մեդիա» նախաձեռնության* շրջանակներում, Հայաստանում ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ հրավիրում է ներկայացնել հայտ՝ մասնակցելու «Բացատրական լրագրություն և տվյալների վիզուալիզացիա» թեմայով դասընթացին:

Դասընթացը կանցկացվի մարտի 3-5: Այն կվարեն տվյալ ոլորտի տարածաշրջանային փորձառու մասնագետները:

Դասընթացի լավագույն մասնակիցներն առաջարկ կստանան համագործակցելու Ampop.am ինտերակտիվ մուլտիմեդիա պարբերականի հետ՝ որպես լրագրող-հետազոտող կամ ինֆո-դիզայներ: Ընտրված մասնակիցների համար դասընթացի մասնակցությունն անվճար է: ԼՀԱ-ն չի հոգում մարզերից ընտրված մասնակիցների ճանապարհածախսը։ Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետաքրքրության հայտ։

Read More »Մեդիա դասընթաց լրագրող-հետազոտողների եւ ինֆո-դիզայներների համար

2-օրյա դասընթաց բացատրական լրագրության և տվյալների վիզուալիզացիայի մասին

Եթե դուք լրագրող եք, ունեք առնվազն երկու տարվա մասնագիտական փորձ, հետաքրքրված եք մեդիա աշխարհում փորձարարական նախաձեռնությունների մաս կազմել, ապա այս հայտարարությունը Ձեզ համար է:

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը (ԼՀԱ) Հայաստանում ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ հրավիրում է ներկայացնել հայտ՝ մասնակցելու «Բացատրական լրագրություն և վիզուալիցիա» թեմայով 2-օրյա դասընթացին:

Դասընթացը կանցկացվի նոյեմբեր ամսվա երկրորդ կեսին: Այն կվարեն տվյալ ոլորտում տարածաշրջանի լավագույն մասնագետները: Ընտրված մասնակիցները կծանոթանան, թե ինչպես ավանդական և նորարական մեդիա մոտեցումները միավորելով՝ յուրաքնաչյուր թեմա մատուցել մատչելի և ամփոփ ձևաչափով՝ ներառելով տվյալների վիզուալիզացիա, ինֆոգրաֆիկաներ, տեսաձայնային և լուսանկարչական նյութեր:

Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան գործնական աշխատանքի միջոցով հոդվածներ պատրաստել բացատրական լրագրության ժանրում, որոնք կհրապարակվեն վերջերս թողարկված Ampop.am ինտերակտիվ մուլտիմեդիա հարթակում։

Read More »2-օրյա դասընթաց բացատրական լրագրության և տվյալների վիզուալիզացիայի մասին

Գրաֆիկ դիզայների թափուր տեղի մրցույթ. Միացի՛ր նոր մեդիա նախագծին

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ հրավիրում է երիտասարդ եւ բանիմաց նկարիչ-դիզայներներին մասնակցել նոր մեդիա նախագծում դիզայների թափուր տեղի համար անցկացվող մրցույթին: Աշխատանքը գործարքային է։

Մեդիա նախագծի շրջանակներում դիզայները աշխատելու է խմբագրի, լրագրող-հետազոտողի եւ թվային պրոդյուսերի (digital producer) հետ համատեղ՝ ստեղծելով հոդվածներ բացատրական լրագրության ժանրում։ Նոր նախագծի շրջանակներում ստեղծվող թեմատիկ բացատրական ամփոփագրերը տարբերվելու են ավանդական լրագրային հոդվածներից նախ եւ առաջ իրենց կառուցվածքով եւ բաղկացած են լինելու տարատեսակ թվային մեդիա էլեմենտներից, ինչպիսիք են ինտերակտիվ ինֆոգրաֆիկները, պատկերն ու ձայնը։

Անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ. լրատվական նյութը պատկերի միջոցով ներկայացնելու, աղյուսակներից պարզ ինֆոգրաֆիկաներ ստանալու կարողություն, տվյալների վիզուալիզացիայի հմտություններ, համապատասխան համակարգչային ծրագրերի հետ աշխատելու փորձ, ինֆոգրաֆիկաների համար հետաքրքիր թեմաներ որսալու կարողություն, ճկուն միտք եւ թիմում աշխատելու ունակություն, հաղորդակցվելու հմտություններ, պատասխանատվության բարձր զգացում։   

Ընտրված թեկնածուները պարտադիր կանցնեն վերապատրաստման փուլ, որից հետո լավագույնները կհրավիրվեն աշխատանքի։

Read More »Գրաֆիկ դիզայների թափուր տեղի մրցույթ. Միացի՛ր նոր մեդիա նախագծին

Լրագրող-հետազոտողի թափուր տեղի մրցույթ. Միացի՛ր նոր մեդիա նախագծին

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ հրավիրում է լրագրողներին, վերլուծաբաններին, սյունակագիրներին, ինչպես նաեւ Վիքիպեդիայի ակտիվ խմբագիրներին մասնակցել նոր մեդիա նախագծում լրագրող-հետազոտողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի:

Մեդիա նախագծի շրջանակներում լրագրող-հետազոտողները աշխատելու են խմբագրի, գրաֆիկ դիզայների եւ թվային պրոդյուսերի (digital producer) հետ համատեղ՝ ստեղծելով հոդվածներ բացատրական լրագրության ժանրում։ Նախագծի շրջանակներում ստեղծվող թեմատիկ բացատրական ամփոփագրերը տարբերվելու են ավանդական լրագրային հոդվածներից նախ եւ առաջ իրենց կառուցվածքով եւ բաղկացած են լինելու տարատեսակ թվային մեդիա էլեմենտներից, ինչպիսիք են ինտերակտիվ ինֆոգրաֆիկները, պատկերն ու ձայնը։

Read More »Լրագրող-հետազոտողի թափուր տեղի մրցույթ. Միացի՛ր նոր մեդիա նախագծին

Դասընթաց Լեյպցիգում՝ գերմաներենին տիրապետող լրագրողների համար

Սաքսոնիայի մեդիակրթության հիմնադրամը (ՍՄՀ/SSM) 2001թ. ի վեր տարին մեկ անգամ՝ սեպտեմբերին, կազմակերպում է սեմինար Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների լրագրողների համար:

Այս տարի կրկին Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների 14 լրագրողներ հնարավորություն կունենան սեպտեմբերի 12-23-ը մասնակցել Լայպցիգում կայանալիք սեմինարին՝ ծանոթանալով Գերմանիայի Դաշնային Հանրապետության դուալ մեդիահամակարգում հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր եւ առցանց մամուլի աշխատանքներին: Բացի մասնագիտական վերապատրաստումից՝ ծրագիրը կարևորում է նաեւ մասնակիցների միջեւ մշակութային շփումները:

Դիմել կարող են Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից այն լրագրողները, ում 40 տարին չի անցել դիմելու պահին: Լրագրողական աշխատանքի փորձը եւ գերմաներենի լավ գիտելիքները մասնակցության նախապայման են:

Ճամփորդական, սննդի եւ գիշերակացի  ծախսերը ստանձնում է Սաքսոնիայի մեդիակրթության հիմնադրամը: Ծրագրի եւ մասնակցային պայմանների վերաբերյալ մանրամասներ կարող եք քաղել www.ssm-seminar.de կայքից:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2016թ. հուլիսի 29-ն է:

Աղբյուրը՝ www.eriwan.diplo.de 

 Լուսանկարը՝ lifeglobe.net կայքի

 

Read More »Դասընթաց Լեյպցիգում՝ գերմաներենին տիրապետող լրագրողների համար

Ընդունվում են «Միջսահմանային լրագրություն» նախագծի մասնակցության հայտեր

Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների լրագրողները, ովքեր մտադիր են հետագայում զարգացնել իրենց կարիերան լրագրության ոլորտում, հրավիրվում են հայտ ներկայացնել` մասնակցելու «Միջսահմանային լրագրություն» նախագծին, որի նպատակն է բարելավել լրագրողների` միջազգային ասպեկտներին առնչվող նախագծեր ստեղծելու գործնական հմտությունները:

Մասնակիցներին կտրամադրվի փորձագիտական աջակցություն, կփոխհատուցվեն հետազոտական ուղևորությունների բոլոր ծախսերը, կկազմակերպվեն հանդիպումներ խմբագիրների և մեդիա փորձագետների հետ: Նախագծի ժամկետները` ապրիլի 29-հունիսի 26, 2016:  

Միջոցառումը կազմակերպվում է «Հեռանկարներ» (Перспективы) ծրագրի շրջանակներում` Thomson Reuters Foundation, Robert Bosch Stiftung և Fritt Ord Foundation հիմնադրամների համատեղ նախաձեռնությամբ: «Հեռանկարներ» ծրագրի վարպետության դասերի դասընթացավարները համաշխարհային և ռուսական առաջատար լրատվամիջոցներում աշխատող լրագրողներ ու խմբագիրներ են, ինչպես նաև ինտերնետ համայնքի հետ աշխատող և սոցիալական ցանցերում մեդիա նախագծերին աջակցող փորձագետներ:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2016թ. ապրիլի 10-ը:

Հայտի ձևը և նախագծի մասին առավել մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հասցեով` www.perspektivy.media

Read More »Ընդունվում են «Միջսահմանային լրագրություն» նախագծի մասնակցության հայտեր