Ապրիլի 27-ին մոտ 200 մարդ հավաքվել էր վրացական հեռահաղորդակցությունների օպերատոր Silknet-ի շենքի մոտ՝ պահանջելով SILK TV-ի հեռուստատեսային եթերում ներառել Maestro TV հեռուստաալիքը: Ցույցի մասնակիցները հասարակական կազմակերպությունների և ընդդիմադիր վեց կուսակցությունների երիտասարդ ակտիվիստներ էին:
Բողոքի ակցիան կազմակերպել էր Mastro TV-ով ցուցադրվող «Առանց հավատարմագրման» հեռուստածրագրի հաղորդավար Շալվա Ռամիշվիլին, ով մինչ այդ ևս արտահայտել էր իր բողոքը Silknet-ի շենքի մոտ: Ի պատասխան բողոքի` ապրիլի 20-ին հեռարձակող օպերատորը հայտարերել էր, որ ցույցի պատճառով Maestro TV-ի հետ մինչ այդ կնքնված համագործակցության պայմանագիրը խզվում է:
Այս անգամ Շալվա Ռամիշվիլուն թույլատրել էին հանդիպել Silknet-ի PR մենեջեր Նինո Դարասելիի հետ: Սակայն փակ հանդիպման արդյունքում կողմերին որևէ համաձայնության հասնել չի հաջողվել:
Աղբյուր: Media.ge