«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն «Ամփոփ մեդիա» նախաձեռնության հետ համատեղ դեկտեմբերի 20-ին ամփոփեց «Բաց տվյալների բանալի ՔՀԿ-ների համար» 6-ամսյա ուսումնական ծրագիրը:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) գրասենյակում կազմակերպված միջոցառմանը ներկա էին ծրագրի շահառուներ, գործընկերներ, տարբեր ՔՀԿ-ների և ԶԼՄ-ի ներկայացուցիչներ:
Ծրագրի ղեկավար, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը ներկայացրեց ծրագրի ընթացքում կատարված աշխատանքներն ու դրանց կարևորությունը, նշելով, որ «Բաց տվյալների բանալի ՔՀԿ-ների համար» ծրագրի անվանումը պատահական ընտրված չի եղել, քանի որ ծրագրի նպատակն էր աջակցել ՔՀԿ ներկայացուցիչներին ավելի ակտիվ և արդյունավետ օգտվել բաց տվյալների բազաներից, որոնք հասանելի են հանրությանը:
«Մենք՝ իբրև մեդիա կազմակերպություն, մշտապես հետևում ենք մեդիա տենդենցներին և կիսվում ենք ձեռք բերած նոր գիտելիքներով մեր գործընկերների հետ: Իսկ քաղհասարակության համար տվյալների հետ գրագետ աշխատանքը և դրանց կիրառումը չափազանց կարևոր է: Այսօր մենք ամփոփում ենք 6-ամսյա ծրագիրը, որի ընթացքում բազմաթիվ արժեքավոր նյութեր են ստեղծվել, թե՛ մեր կազմակերպության մենթորների, թե՛ մասնակից ՔՀԿ ներկայացուցիչների կողմից»,- նշեց Սուրեն Դեհերյանը:

[[wysiwyg_imageupload:363:]]Միջոցառման ընթացքում կայացավ նաև «Բանալի դեպի բաց տվյալներ» առցանց ձեռնարկի շնորհանդեսը, որը ներառում է թվային դարաշրջանում բաց տվյալների հետ աշխատանքի և վիզուալիզացիայի կարևորության մասին դասախոսություններ, վեբինարներ, ինչպես նաև գործնական առաջադրանքներ և բաց տվյալների բազաներ: Ձեռնարկի միջոցով ոլորտով հետաքրքրվողները կարող են ծանոթանալ և ինքնուրույն հմտանալ բաց տվյալների հետ աշխատելու ողջ տեխնիկային և գործիքակազմին:
«Բաց տվյալների բանալի ՔՀԿ-ների համար» ծրագրի նպատակն էր ՀԿ ներկայացուցիչներին ապահովել բաց տվյալներից օգտվելու այնպիսի կարողություններով, որոնք կիրառական կլինեն ՀԿ-ների ամենօրյա գործունեության ընթացքում և կնպաստեն տվյալների հետ աշխատանքում գրագիտության մակարդակի բարձրացմանը, ՀԿ-ների կարողությունների զարգացմանը և արդյունավետ աշխատանքին:
Ծրագրի ընթացքում մասնակիցները ուսումնասիրել են տվյալների հետ աշխատանքում անհրաժեշտ մի շարք համակարգչային և առցանց գործիքներ, ստացել համացանցում տվյալների բազաների որոնման և ուսումնասիրման վերաբերյալ գիտելիքներ, սովորել են ինքնուրույն ստեղծել ինֆոգրաֆիկաներ:
[[wysiwyg_imageupload:358:]]Ծրագրի շահառուները հնարավորություն ունեցան մասնակցել նաև տվյալ ոլորտում մի շարք մասնագետների` մասնավորապես «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանի, «Kolba lab»-ի ներկայացուցիչ Մարինա Մխիթարյանի, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանի և Հայաստանի վիճակագրական կոմիտեի նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանի դասախոսություններին:
ԵՀՀ-ի «ՀԿ Դեպո» ծրագրի ներկայացուցիչ Գայանե Մկրտչյանը փաստեց, որ «Բաց տվյալների բանալի ՔՀԿ-ների համար» ծրագրին աջակցելու գլխավոր նպատակն էր ուժեղացնել ՔՀԿ-ներին և ժամանակը ցույց տվեց, որ ծրագիրն օգնել է, որ շատ գործիքներ հասանելի լինեն ՔՀԿ-ներին:
«Առհասարակ, ոլորտում կա մեծ խնդիր. այն է՝ տվյալները երբեմն ճիշտ չեն օգտագործվում՝ հատկապես ինֆորմացիայի այս հորդառատ դարում: ՀԿ սեկտորը շատ մեծ գործ է անում, սակայն, երբ գործը հասնում է տվյալների փուլին, առաջանում է որոշակի դժվարություն՝ հիմնավորումների հետ կապված, իսկ դա հանգեցնում է ՀԿ-ների նկատմամբ վստահության նվազմանը: Ուստի անհրաժեշտ էր ուղղորդել, որ ճիշտ աշխատեն և ճիշտ, հիմնավորված մատուցեն տվյալները»,- նշեց Մկրտչյանը:
[[wysiwyg_imageupload:361:]]Ցանկացած ծրագիր հաջողված է համարվում, եթե այն տալիս է իր պտուղները: Տվյալ պարագայում ծրագրի շահառուները ծրագրի ավարտին ունեցած ամփոփ աշխատանքներ, որոնք վերաբերվում էին տարբեր ոլորտներին: Աշխատանքներ, որոնք իրականացվել էին ծրագրի մեկնարկից սկսած և ամենակարևորը՝ նրանցում կիրառվել են այն գիտելիքները, գործիքակազմը, տեխնիկան և հմտությունները, որոնք ձեռք են բերվել ծրագրի ընթացքում: Մասնակիցներին ծրագրի ընթացքում անհատական խորհրդատվական աջակցություն է ցուցաբերվել մենթորների կողմից:
Ծրագրի մասնակիցներից Մարիամ Զադոյանի խոսքով՝ ծրագիրը գերազանցել է իր սպասելիքները, քանի որ, վերջինս լինելով հակակոռուպցիոն փորձագետ, մշտապես առնչվում է տվյալների հետ, ուստի ծրագրի շրջանակներում ձեռք բերած գիտելիքներն ու հմտություններն ավելի են հեշտացրել գործը:
Տաթևիկ Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ մասնակցելով «Բաց տվյալների բանալի ՔՀԿ-ների համար» 6-ամսյա ուսումնական ծրագրին, ձեռք է բերել առցանց գործիքներով աշխատելու հիմնարար գիտելիքներ, որոնք կիրառելի են դարձել աշխատանքային գործունեության ընթացքում:
«Մասնավորապես սովորեցի, թե ինչպես կարելի է տվյալների հիման վրա հետաքրքիր նյութեր պատրաստել, տարբեր ձևաչափի պատկերներից տվյալներ դուրս բերել, և, ի վերջո, ծանոթացա յուրահատուկ ինֆոգրաֆիկաներ պատրաստելու «նուրբ արվեստին»: Ծրագիրն ինձ համար շատ կարևոր էր և արդյունավետ»,- փաստեց Տաթևիկ Հովհաննիսյանը:
Ծրագրի մասնակիցներն ու աշխատանքները.
Հեղինակ` Մարիամ Զադոյան, «Իրավաբանների հայկական ասոցիացիա»
Հեղինակ՝ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ
Հեղինակ` Մանե Գրիգորյան, «Խաղաղություն երկխոսություն»
Հեղինակ՝ Աստղիկ Փիրումյւան «Հանրային քաղաքականության ինստիտուտ»
Հեղինակ՝ Տաթևիկ Հովհաննիսյան «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ»
Հեղինակ` Նարե Ասլիզադյան, «Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
Հեղինակ՝ Վարդուհի Արամյան «Հայկական ճամբար» ՀԿ
[[wysiwyg_imageupload:362:]]Միջոցառման վերջում ծրագրի շահառուներին հանձնվեցին վեցամսյա դասընթացի մասնակցության վկայականներ:
Հավելենք, որ ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում:
Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները պատկանում են սույն ուսումնասիրության հեղինակին ու «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԱՄՆ կառավարության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տեսակետները:
Աղբյուր` ԼՀԱ
Լուսանկարները՝ ԵՀՀ