Skip to content

Հուլիսի 15-ին ամփոփվեց «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կողմից իրականացվող «Համացանց` հաղորդակցության կայուն կամուրջ խուլերի համար» ծրագրի արդյունքները և մասնակիցներին հանձնվեցին վկայականներ:

Մասնակիցներին վկայականներ հանձնելուց զատ, շնորհակալագրեր հանձնվեցին նաև ծրագրի իրականացմանը և «Պահանջում ենք վերականգնել 3500 խուլերի տեղեկացված լինելու իրավունքները» նախաձեռնությանը աջակցած անհատներին, կազմակերպություններին և 3 լրագրողների` Քրիստինե Վարդանյանին, Hra.am կայքի լրագրող Մերի Ալեքսանյանին և Հանրային ռադիոի լրագրող Մերի Մուսինյանին: Միջոցառման մասին մանրամասն տեղեկություն այստեղ և այստեղ:

Ծրագիրը հնարավոր դարձավ իրականացնել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության աջակցությամբ: Ծրագրին աջակցեց նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը` տրամադրելով համալսարանի համակարգչային լսարաններից մեկը:

Ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություն այստեղ և այստեղ:

Տեսանյութը` Ազատություն ռադիոկայանի

Աղբյուր` JNews.am