«Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) ՀԿ-ն ««Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնություն» թեմայով հերթական դասընթաց-քննարկումն անցկացրեց Վանաձորում` դեկտեմբերի 12-ին, որը կազմակերպվել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
Քննարկմանը ներկա էին Լոռու մարզի ՀԿ-ների մոտ 15 ներկայացուցիչներ: Միջոցառման նպատակն էր տեղի քաղհասարակությանը ներկայացնել Հայաստանի մասնակցությունը «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությանը:
ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանի խոսքով` ԲԿԳ նախաձեռնության վերաբերյալ նման միջոցառումների նպատակն է բարձրացնել քաղհասարկության շրջանում իրազեկվածության մակարդակը` խթանելով վերջիններիս ակտիվ մասնակցությունը ԲԿԳ հայաստանյան գործընթացներին:
[[wysiwyg_imageupload:40:]]Այս անգամ դասընթացի բանախոսն էր ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդական, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Արամ Ասատրյանը, ով նշեց, որ ՀՀ կառավարությունը կարևորում է քաղհասարակության ներգրավվածությունն այս գործընթացում եւ բաց է քննարկելու վերջիններիս կողմից ներկայացված բոլոր առաջարկությունները` Կառավարության իրավասության շրջանակներում:

Միջոցառման մասնակիցները քննարկեցին ԲԿԳ-Հայաստան Գործողությունների առաջին և երկրորդ ծրագրերի փաթեթները, դրանց հիման վրա կատարված, ինչպես նաև առաջիկա երկու տարիներին ակնկալվող ծրագրերը: Մասնակիցները ՀՀ կառավարությանը կոչ արեցին արդյունավետ քայլեր իրականացնել ՀԿ-ներին այս գործընթացում ներգրավելու ուղղությամբ: Նրանք նաև պատրաստակամություն հայտնեցին մասնակցություն ունենալ ԲԿԳ հայաստանյան գործողությունների մշտադիտարկման գործընթացում:
[[wysiwyg_imageupload:42:]]Անդրադառնալով ԲԿԳ հայաստանյան Գործողությունների երկու ծրագրերին՝ Ասատրյանը նշեց, որ Գործողությունների առաջին ծրագրի պարտավորություններից որոշները ենթադրում էին անընդհատ գործընթաց, որը դժվարացնում էր չափելի արդյունք ստանալ: «Երկրորդում այդ բացը փորձել ենք լրացնել. ուստի առաջին և երկրորդ գործողությունները շեշտակի տարբերվում են միմյանցից չափելիության տեսանկյունից»,- ընդգծեց Ասատրյանը:
Քննարկման շրջանակներում մասնակիցներին տրամադրվեց անհրաժեշտ էլեկտրոնային գրականություն այս նախաձեռնությանն ավելի մանրամասն ծանոթանալու և գործընթացում ներգրավվելու նպատակով:
ԼՀԱ–ի կողմից իրականացվող ««Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնություն» թեմայով դասընթաց–քննարկումների շարքը Հայաստանի մարզերում մեկնարկել է 2014 թ–ի սեպտեմբերից: Նմանատիպ դասընթաց-քննարկումներ կազմակերպվել են նաև Գորիս, Ալավերդի, Գյումրի և Արմավիր քաղաքներում, որոնց մասնակցել են տեղի ՀԿ-ների ավելի քան 80 ներկայացուցիչներ: Դասընթաց-քննարկումների շարքը կշարունակվի Գավառ և Հրազդան քաղաքներում:
Միջոցառման ֆինանսական աջակից` Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
Միջոցառման գործընկեր Վանաձորում` Վանաձորի քաղաքացիական–երիտասարդական կենտրոն