Skip to content

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ ծրագրի շրջանակներում մայիսի 17-ից 19-ը Երևան էր ժամանել «Կովկասյան հանգույց» ռուսական առցանց պարբերականի խմբագիր և իրավապաշտպան Գրիգորի Շվեդովը, ով առաջին օրը  հանդիպեց Վ. Բրյուսովի անվան Պետական լեզվաբանական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողների հետ:

Շվեդովը ներկայացնելով «Կովկասյան հանգույց» պարբերականը նշեց, որ 11 տարի առաջ նախատեսվում էր, որ պարբերականը պետք է լինի ապակենտրոնացված կառույց` Ռուսաստանի 20 մարզերում և Հարավային Կովկասում գործող իր խմբագրատներով: Մինչդեռ այսօր խմբագրությունն արդեն միավորում է շուրջ 50 լրագրողների Ռուսաստանի մարզերից, Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Հարավային Օսեթիայից, Աբխազիայից և Լեռնային Ղարաբաղից:

Հադիպման ժամանակ ուսանողները հետաքրքրվել են խմբագրությունում սահմանված էթիկայի նորմերով, ինչպես նաև տարածաշրջանային կոնֆլիկտների լուսաբանման սկզբունքներով:

«Մեզ հետաքրքրում են մարդիկ, այլ ոչ թե քաղաքականությունը: Մենք խաղաղարար լինելու խնդիր չունենք տարածաշրջանում. մեր խնդիրը պրոֆեսիոնալ լրագրությունն է»,- ասում է Շվեդովը:

Խմբագրության հաջող գործունեությունը հետաքրքրել է այնպիսի առաջատար լրատվամիջոցների, ինչպիսիք են «BBC»-ին, «Էխո Մոսկվի» ռադիոկայանը և այլն, որոնց հետ «Կովկասյան հանգույց»-ն իրականացնում է համատեղ ծրագրեր` ուղղված հիմնականում քաղաքացիական լրագրությանը:

«Հաճախ լրագրողը ենթարկվում է ինքնագրաննության և, կորցնելով դեմքը, տանուլ տալիս քաղաքացիական լրագրողներին: Ժամանակակից լրագրողի դերն այսօր ոչ միայն նյութի պատրաստումն է, այլ նաև դրա տարածումը: Իսկ քաղաքացիական լրագրությունն առանձնանում է նաև նրանով, որ հաճախ որոշում է մարդու բախտը»,- կարծում է Շվեդովը: 

Աղբյուր` JNews.am