Skip to content

Հայաստանյան մամուլի մեկ տասնյակից ավելի խմբագիրների և մեդիա փորձագետների հետ սեմինար-քննարկումով մեկնարկեց ամերիկացի լրագրող, դասախոս և մեդիա ձեռներեց Դեն Գիլմորի հայաստանյան դասախոսությունների շարքը:

ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումից Գիլմորը տպավորված էր` տեսնելով, թե սեմինար-քննարկման մասնակիցների մոտ որքան մեծ է ազնիվ ու որակյալ լրատվություն ապահովելու ցանկությունը, ինչպես նաև` որքան շատ են հարցերը լրագրության ապագայի վերաբերյալ:

«Կարծում եմ, որ մասնակիցները որոշ չափով թերահավատ էին իմ պատասխանների հանդեպ, բայց ես չեմ ակնկալում, որ բոլորը պետք է անվերապահորեն ընդունեն այն, ինչ ես ասում եմ», – նշում է Դեն Գիլմորը:

Արիզոնայի նահանգային համալսարանի  Ուոլթեր Քրոնքայթի լրագրության և զանգվածային հաղորդակցության դպրոցի պրոֆեսոր Դեն Գիլմորը Հայաստան էր ժամանել «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության հրավերով և ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ:

[[wysiwyg_imageupload:97:]]Գիլմորը, բացի ԶԼՄ ղեկավարների հետ հանդիպումից, հոկտեմբերի 7-12-ը մասնակցեց իր հեղինակած «Մեդիակտիվ» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսին, ինչպես նաև մի շարք հանրային ելույթներով հանդես եկավ Երևանում և Գյումրիում առկա կրթական և տեխնոլոգիական հաստատություններում:

ԶԼՄ ղեկավարների հետ քննարկման ընթացքում Գիլմորը փորձեց ներկայացնել լրագրության ընդհանուր միտումներն ու խնդիրները մի ժամանակաշրջանում, երբ բոլորը կարող են բովանդակություն ստեղծող լինել:

«Պետք է խրախուսենք այն մարդկանց, ովքեր նախկինում պարզապես տեղեկատվության սպառող էին, որպեսզի նրանք դառնան մեր գործընկերը` ավելի լավ տեղեկատվություն ստանալու և տարածելու համար», – խմբագիրներին խորհուրդ տվեց Գիլմորը` շարունակելով, – «ես կարծում եմ, որ այդ գործընթացում մենք կարող ենք առավելագույնս օգտագործել տեխնոլոգիաները, որոնք ժողովրդականացրել են մեդիան տարբեր իմաստներով»:

Սեմինար-քննարկման մասնակիցները տպավորված էին Գիլմորի հետ հանդիպումով` նշելով, որ հնարավորություն ունեցան ծանոթանալ միջազգային միտումներին, մեդիա դաշտի առջև ծառացած խնդիրներին և դրանց իրավիճակային լուծումներին:

«Սիվիլնեթի» գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանի խոսքով` հայկական լրատվամիջոցները երբեմն շատ են պարփակվում իրենց խնդիրների մեջ ու չեն տեսնում համընդհանուր զարգացումները: Հետևաբար, նմանատիպ հանդիպումները կարևոր են` հիշելու համար, որ լրագրությունը անընդհատ փոփոխությունների մեջ է:

«20 տարի առաջ լրագրությունը մի բան էր, 10 տարի առաջ` մեկ այլ բան: Այսօր շատ արագ փոխվում են տեղեկատվություն ստանալու ձևն ու միջոցները, ինչպես նաև տեղեկատվություն hաղորդելու միջոցները: Այս առումով լրատվամիջոցները, որոնք հատկապես օնլայն հարթակում են, պետք է պատրաստ լինեն այդ ամենին», – ասում է Հարությունյանը:

«Սիվիլնեթի» գլխավոր խմբագիրը Դեն Գիլմորին լսելուց հետո էլ ավելի համոզվեց, որ չի կարելի գրաքննություն թույլ տալ: Նրա կարծիքով` եթե ինչ-որ կայք արտադրում է վատ լրատվություն, պետք է ոչ թե դադարեցնել դրա գործունեությունը, այլ հակազդել որակյալ նյութերով, որակյալ տեղեկատվություն տրամադրելով:

[[wysiwyg_imageupload:99:]]«Հետք» օնլայն պարբերականի փոխխմբագիր Լիաննա Սայադյանըհետաքրքրված էր հանդիպումով, քանի որ բավականաչափ ծանոթ էր համաշխարհային ճանաչում ունեցող մեդիա մասնագետի գրքերին ու մտքերին:

«Ըստ էության այն միտումները, որոնց ականատեսն ենք, այն խնդիրները, որոնց բախվում ենք առցանց լրատվության արտադրման ու սպառման գործընթացում, այդ բոլորի մասին խոսվեց մեր հանդիպմանը: Պարզ դարձավ, որ մեզ հուզող հարցերը առկա են նաև այլ երկրներում, ամերիկյան մամուլի ու հասարակության կողմից ևս բարձրաձայնվում են»:

Սայադյանը հատկանշական համարեց այն, որ հստակ ու սպառիչ պատասխաններ, բաղադրատոմսեր այս կամ այն հարցի առնչությամբ չհնչեցին, քանի որ ըստ Գիլմորի, երբ ամեն ինչ կայծակնային արագությամբ զարգանում է, ամեն օր լրագրության նոր ձևեր են ի հայտ գալիս, մրցակցության նոր հարթակներ, կոնկրետ պատասխաններ փնտրելն արդյունավետ չէ:

«Ամեն լրատվամիջոց ու հասարակություն ինքը պետք է գտնի լավագույն տարբերակը կամ ոսկե միջինը: Դեն Գիլմորի դիրքորոշումն ինձ համար հասկանելի է ու սրտամոտ, որ համացանցի դարաշրջանում իսկապես տեղեկատվության սպառման ու օգտագործման սահմանափակումը շատ ավելի վատ հետևանքներ կառաջացնի, քան գրագողության թողած հետևանքները»:

[[wysiwyg_imageupload:100:]]

«Հետքի» փոխխմբագրի համար ուրախալի էր լսել, որ միջազգային փորձի լավագույն միտումներն իրենք ևս կիրառում են: «Ես հասկացա, որ բոլոր նոր միտումները` թե՛ ինֆորմացիայի արտադրման, թե՛դրա ստեղծման գործընթացում լսարանի ներգրավվածության, թե՛ ինֆորմացիայի մատուցման նոր ձևերի և թե՛ վիզուալ պատկերման նոր հնարավորությունների օգտագործման հարցում, «Հետքը» կիրառում է»:

Panarmenian.net կայքի խմբագիր Նիկոլայ Թորոսյանը ևս իր ոգևորությունը հայտնեց մեդիա փորձագետ Դեն Գիլմորի հետ փորձի փոխանակումից: Նա ափսոսանք հայտնեց, որ որոշ խորհուրդներ դժվար կիրառելի են Հայաստանում սահմանափակ տեխնիկական և ֆինանսական հնարավորությունների պատճառով:

Նիկոլայ Թորոսյանի խոսքով` ամենամեծ խնդիրը թե՛ ընթերցողների, թե՛ ԶԼՄ-ների տեսանկյունից հայաստանյան լրատվական դաշտում շարունակում է մնալ  որակյալ ու դեղին մամուլի սահմանազատումը: «Պետք է մտածել, թե ինչպես կեղծ տեսությունները տարբերակվեն, ընթերցողի համար հասկանալի դառնա` որն է իրական լրագրությունը, որը` կեղծը: Սա մեծ խնդիր է, որի մասին պետք է դեռ մտորել ու հասկանալ»:

[[wysiwyg_imageupload:98:]]«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ նման հանդիպումները միշտ էլ կարևոր են և հետաքրքիր:

«Այն գործընթացը, որ տարբեր լրագրողական հասարակական կազմակերպություններ սկսել էին տարիներ առաջ, մասնավորապես, բավականին հայտնի դասագրքերի թարգմանությունը, լրագրողական հանրությանը դրանք ներկայացնելն ու այդ հեղինակներին Հայաստան հրավիրելը, փաստորեն «Լրագրողներ հանուն ապագայի» կազմակերպությունը շարունակում է: Դա շատ կարևոր առաքելություն է», – նշում է Մելիքյանը:

Աշոտ Մելիքյանի խոսքով` Գիլմորի նման մասնագետների հետ շփումն ու փորձի փոխանակումը կարևոր են հատկապես նոր մեդիայի սրընթաց զարգացման պայմաններում:

«Այսպիսի քննարկումների շնորհիվ է, որ այդ հարցերի պատասխանները հայաստանյան մեդիա մասնագետները փորձում են գտնել: Միջազգային ու հատկապես ամերիկյան փորձը հաշվի առնելը բավականին ուսանելի է: Մենք չենք բացառում, որ այդ մասնագետների հետ քննարկումների միջոցով կարելի է ամենաօպտիմալ լուծումները գտնել»:

Հոկտեմբերի 7-ին ԶԼՄ ներկայացուցիչների հետ սեմինար-քննարկմանը հետևեց Դեն Գիլմորի հեղինակած «Մեդիակտիվ» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը, որին ներկա էին հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մեդիա փորձագետներ, Հայաստանում միջազգային կառույցների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների անդամներ և այլ հյուրեր:

Լուսանկարները` Սոնա Սիմոնյանի

Աղբյուր` Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ