Skip to content

Նոյեմբերի 19-20-ը «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր «Բացատրական լրագրությունը թվային մեդիա ինդուստրիայում» խորագրով դասընթաց լրագրողների համար:

Միջոցառումը, որն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, նպատակ ուներ մասնակիցներին  ներկայացնել մեդիա ոլորտում առկա նոր տենդենցներն ու աջակցել հայ լրագրողներին թվային միջավայրում տեղեկատվության փոխանցման գործում հանդես գալ առավել արդունավետ ձևաչափով:

Հայաստանի տարբեր լրատվամիջոցներից դասընթացին մասնակցող 15 լրագրողներ ծանոթացան թվային միջավայրում բացատրական լրագրության և տվյալների վիզուալիզացիայի հիմունքներին և անհատական ու խմբային աշխատանքների միջոցով կիրառեցին ձեռք բերված հմտությունները:

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո կցորդ Ջոն (Ջեյք) Գոշերթը, ով ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նշեց, որ լրագրության ոլորտում 12 տարվա փորձ ունենալով՝ նա մեծ նշանակություն է տալիս այս նախագծին` կարևորելով նոր մտածելակերպի և միաժամանակ այլընտրանքային հմտությունների ձեռքբերումը՝ ժամանակակից լրագրության և թվային հաղորդակցության զարգացման միտումներին համընթաց քայլելու համար:

Ծրագրի դասընթացավարներն էին ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանը, գրաֆիկական դիզայներ Սեդրակ Մկրտչյանը և ՏՏ մասնագետ Հովհաննես Աղաջանյանը: ԼՀԱ-ի հրավերով միջոցառմանը ներկա էր նաև JumpStart Georgia կազմակերպության ծրագրերի համակարգող և տվյալների լրագրության մասնագետ Նինո Մաչարաշվիլին, ով մասնակիցներին տեսական և գործնական աշխատանքի միջոցով ներկայացրեց՝ ինչպես աշխատել էլեկտրոնային աղյուսակներով, առկա թվային բաց տվյալներից դուրս բերել առանցքային թեմաներ նյութ պատրաստելու համար:

«Բացատրական լրագրությունը լուսաբանման այն ձևն է կամ ժանրը, որը թույլ է տալիս ներկայացնել թեմայի նրբերանգները` ընթացիկ պատմությունը մատուցելով առավել մատչելի ձևաչափով` օգտագործելով տարատեսակ մուլտիմեդիա գործիքներ և առցանց ծրագրեր։ Իսկ ինֆոգրաֆիկաները կամ տվյալների վիզուալիզացիան պարզեցնում է թվերով հագեցած տեղեկատվության մատուցումը», – ասում է ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանը և ավելացնում, – «այս նախաձեռնության միջոցով մենք փորձում ենք հայկական մամուլում կայուն հիմքեր ստեղծել բացատրական լրագրության և տվյալների վիզուալիզացիայի համար` թվային տեղեկատվական խառնաշփոթում օգնելով օգտատերերին վստահելի և սպառիչ պատասխաններով նյութեր ընթերցել ակտուալ թեմաների վերաբերյալ:

«Դասընթացը բավականին հետաքրքիր էր և ուսուցողական: Տվյալների վիզուալիզացիան և բացատրական լրագրությունն ինձ համար նորություն են, քանի որ ռադիոլրագրող եմ: Դասընթացին սովորեցի գրագետ աշխատել թվերի, վիճակագրական տվյալների հետ»,- ասում է միջոցառման մասնակիցներից Գոհար Շարոյանը:

Ըստ «Հետքի» լրագրող Մարիամ Չախոյանի՝ դասընթացը չափազանց օգտակար էր: «Գիտելիքներից ու նոր կարողություններից բացի կարևոր տեղեկություններ ստացա թվային հաղորդակցության զարգացման վերջին միտումների վերաբերյալ: Կարևոր էին նաև բացատրական լրագրության հասկացության, մոտեցումների, վիզուալիզացման գործիքների արդյունավետ օգտագործման վերաբերյալ ստացած գիտելիքները»,- ասում է նա:

Իսկ «Ա1 պլյուսի» հեռուստաեթերի խմբագիր Կարինե Ասատրյանը նշում է, – «Թեպետ երկար տարիներ է ինչ լրագրության ոլորտում եմ աշխատում, բայց այս երկու օրերի ընթացքում հասկացա, որ պետք է հայթայթել մաթեմատիկայի դասագիրք` վերհիշելու այն բանաձևերը, որոնք ինձ թույլ կտան այսուհետ ավելի պրոֆեսիոնալ աշխատել թվերի հետ լրագրության ասպարեզում»:

Ծրագրի ընթացքում մասնակիցների կողմից  կպատրաստվեն թեմատիկ նյութեր, որոնք կտեղադրվեն ԼՀԱ-ի կողմից ստեղծված Ampop.am ինտերակտիվ մուլտիմեդիա կայքում:

«Տվյալների վիզուալիզացիայի և բացատրական լրագրության» նախաձեռնության նորություններին կարող եք տեղեկանալ՝ հետևելով ԼՀԱ-ի և Ամփոփ Մեդիայի ֆեյսբուքյան էջերին:

Դասընթացի ֆոտոպատմությունը` այստեղ:  

Աղբյուր՝ ԼՀԱ