Նոր մեդիաների փորձագետ Ջուգաս Պարսոնիսը, ով «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ հրավերով Հայաստանում էր հայ դասախոսներին և ուսանողներին ծանոթացնելու այլընտրանքային մեդիա միջոցներին, դրանց ազդեցությանն ու մասնագիտորեն կիրառելու հնարավորություններին, մեկնելուց առաջ հարցազրույց տվեց Հանրային հեռուստաընկերության «Ինտերակիվ» հաղորդման լրագրողին: Ստորև նեկայացված է այդ հարցազրույցն ամբողջությամբ:
Ջուգաս Պարսոնիս
Ջուգաս Պարսոնիսը բլոգոսֆերայում հայտնի է «նեկի» այսինքն` «ոմն» ծածկանունով: Նրա բլոգն էլ կոչվում է «նեզնայու»` այսինքն չգիտեմ: Ամեն օր մոտ 10 հազար ընթերցողի հետաքրքրում է այս ինչ-որ մեկի` չգիտեմ ինչը: Պարսոնիսը նախկին լրագրող է, և ժուռանալիստիկան 5-6 տարի առաջ փոխել է բլոգինգով:
Ջուգաս Պարսոնիս Այն, ինչ հրապարակում ենք թերթում կամ եթերում, մեծ մասամբ միակողմանի է: Իսկ ինտերնետում մենք կարող ենք խոսել այն մասին, թե ինչ են գրել թերթերը կամ ինչ է ցույց տվել հեռուստացույցը: Ինտերնետում ձեր լսարանն անսահմանափակ է, եթե լուրջ ես մոտենում քո գործին: Իսկ եթե սահմանափակ է, ուրեմն դու ես մեղավոր:

Պարսոնիսը Վիլնյուսի պետական համալսարանի դասախոս է: Իր ուսանողներին սովորեցնում է բլոգ գրելու արվեստը ու համացանցում ակտիվ լինելու գաղտնիքները: Վստահ է, որ մեկ անձը շատ ավելին կարող է անել ինտերնետում քան մի ամբողջ լրատվամիջոց: Սեփական փորձով համոզվել է, որ նույնիսկ մեկ գրառումը կարող է հասարակական խմորումների առիթ տալ:
Ջուգաս Պարսոնիս. Երևանում ես ուսանողներին պատմեցի մի բլոգային նախագծի մասին, որտեղ բլոգերները վերցնում են որևէ մթերատեսակ և բացահայտում, թե ինչ վնասակար բաղադրություն ունի այն: Առևտրային ընկերությունները դատի տվեցին այս բլոգերներին, սակայն քաղաքացիական հասարակությունը ոտքի կանգնեց ու կանխեց ապօրինությունը: Այսինքն հասարակությունը բլոգի, ազատ խոսքի կարիք ունի, և բլոգի ազդեցությունը բավական մեծ է:
Հենց այս պատճառով Պարսոնիսը թողեց պրոֆեսիոնալ լրագրությունը ու զբաղվեց բլոգինգով: Նա գիտի, որ մոտ ապագայում առավել լսելի ու ընկալելի խոսքը նոր մեդիայինն է: Այսօր տեղի ունեցող դեպքերն էլ սրա վառ ապացույցն են ու ազդակը մեյնսթրիմի լրատվամիջոցներին:
Ջուգաս Պարսոնիս. Արևմուտքի ամենազդեցիկ մեդիապերսոնան` Ռուպորդ Մերդոկը, էյփլի հետ հրատարակելու է այսպես ասած էլեկտրոնային թերթ: Ո~վ կմտածեր որ նման բան կարող է լինել: Սա մարտահրավեր է ավանդական լրատվամիջոցներին, որոնք դեռ չեն հասկացել, թե ինչ է կատարվում աշխարհում:
Պարսոնիսը իր բլոգով և գումար է աշխատել և անգամ հարկեր մուծել: Սակայն գիտի, որ բլոգն ու նոր մեդիան սոսկ փող աշխատելու համար չեն: Նա խորհուրդ է տալիս մտածել ոչ թե փողի մասին, այլ հետաքրիր բան գրելու:
Ջուգաս Պարսոնիս Բլոգը նոր բացած մարդիկ սկսում են խաղալ, նայել` տեսքով սիրուն է, թե ոչ, ուրախանում են, որ իրենց կարդում են: Հետո գալիս է գիտակցությունը, թե ինչ կարող ես անել հասարակության համար: Պաշտոնական լրատվամիջոցը քո փողոցի մասին տեղեկություն երբեք չի տարածի, բայց չէ որ մարդուն հետաքրքիր է , թե ինչով է ապրում իր թաղամասը, իր փողոցը:
Պարսոնիսը պատրաստվում է բլոգային նոր նախագիծ սկսել: Մեզ շատ բան չպատմեց դրա մասին, բայց խոստացավ, որ այն լուրջ բովանդակություն է ունենալու և մեծ լսարան: