Skip to content

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն (ԼՀԱ) փետրվարի 3-ին Երևանում կազմակերպված կլոր սեղան-քննարկմամբ ամփոփեց «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնություն» խորագրով մարզային դասընթացների շարքը:

Միջոցառմանը մասնակցում էին ԲԿԳ-Հայաստան նախաձեռնությանը ներգրավված պետական գերատեսչությունների, քաղհասարակության և միջազգային դոնոր կազմակերպությունների ավելի քան 20 ներկայացուցիչներ:

Միջոցառման համակարգող, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ ԱՄՆ կառավարության կողմից ասոցիացիայի անդամ, ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանին տրամադրված դրամաշնորհը ծառայել է իր նպատակին, որն էր մարզային ՀԿ-ներին իրազեկել ԲԿԳ նախաձեռնության մասին: «Մենք հետևել ենք ծրագրի իրականացման գործընթացին, լուսաբանել այն և կարող ենք նշել, որ ծրագրի հիմքում ընկած առաքելությունն իրականացված է»,- ընդգծեց Շագաֆյանը:

Սուրեն Դեհերյանի խոսքով՝ սա Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հետ համագործակցության երկրորդ փորձն էր. նախորդ ծրագիրը, որն իրականացվել էր 2010 թ., ուղղված էր լսողության խնդիրներ ունեցող անձանց, ովքեր ծրագրի շնորհիվ ստացան համակարգչային և լուսանկարչական գիտելիքներ և այսօր հեշտությամբ օգտվում են համացանցի տարբեր հարթակներից` հաղորդակցվելով հասարակության տարբեր շերտերի հետ:

Ամփոփելով ԲԿԳ-ին նվիրված ծրագրի արդյունքները՝ Դեհերյանը նշեց, որ մարզային ՀԿ-ներին նախաձեռնության մասին իրազեկման նպատակով Գորիս, Ալավերդի, Գյումրի, Արմավիր, Վանաձոր, Գավառ և Հրազդան քաղաքներում կազմակերպված դասընթաց-քննարկումներին մասնակցել են ավելի քան 150 անձինք՝ տեղի ՀԿ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և, պարզապես, հետաքրքրված քաղաքացիներ:

«Նպատակ ունեի այդ դասընթացները կազմակերպել նախքան ԲԿԳ-Հայաստան 2014-2016 Գործողությունների ծրագրի հաստատումը, որպեսզի մարզային ՀԿ-ները, տեղեկանալով գործընթացի մասին, ներգրավվեն ծրագրի մշակման գործում, սակայն ծրագրի մեկնարկը տրվեց սեպտեմբերին»,- նշեց Դեհերյանը՝ հավելելով, որ բաց նամակով դիմել են բոլոր մարզերի քաղհասարակության ներկայացուցիչներին, և ցուցաբերված հետաքրքրության արդյունքում էլ ընտրվել են դասընթացի անցկացման վայրերը:

Դասընթացների մասնակիցները ծանոթացել են ԲԿԳ միջազգային նախաձեռնության կարևորությանը, նախաձեռնության շրջանակներում այլ երկրների հաջողված պատմություններին, ՀՀ կառավարության ստանձնած պարտավորություններին և գործընթացներին, ԲԿԳ-Հայաստան աշխատանքային խմբում ներգրավված ՀԿ-ների նախաձեռնություններին, ինչպես նաև մարզային ՀԿ-ների ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածության հնարավորություններին: Մասնակիցներին տրամադրվել են  նախաձեռնությանն առնչվող նյութեր և գրականություն, օգտակար հղումների ցանկ: Դասընթացների արդյունքում ստեղծվել է ՀԿ ներկայացուցիչների կոնտակտային տվյալների բազա, որը կօգտագործվի քաղհասարակության ցանցի միջև համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ:

Դասընթացների գործնական մասում մանրամասն քննարկվել են ԲԿԳ-Հայաստան Գործողությունների երկրորդ ծրագրով սահմանված բոլոր 11 պարտավորությունները, հավաքագրվել են մասնակիցների առաջարկությունները, կարծիքները, մոտեցումները: Վերջիններս ներկայացվեցին կլոր սեղան-քննարկման մասնակիցներին, նաև կտարածվեն ԲԿԳ-ում ներգրավված բոլոր շահագրգիռ կառույցների շրջանում:

[[wysiwyg_imageupload:62:]]Դեհերյանի խոսքով՝ մարզային դասընթացների արդյունքներով կարելի է արձանագրել, որ մասնակիցների մեծ մասը տեղյակ չէր տվյալ նախաձեռնության մասին, սակայն ցուցաբերվեց հետաքրքրվածություն: «Մնում է պահպանել դա և երկրորդ փուլով ավելի ակտիվացնել ԲԿԳ գործընթացում նրանց ներգրավվածությունը»,- նշեց Դեհերյանը: 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը դրական գնահատեց մարզային դասընթացներին վերաբերող նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ ծրագիրը պետք է երկրորդ փուլ ունենա և, դասընթացների իրականացումը շարունակվի մյուս մարզերում ևս:

Հանդիպման երկրորդ հատվածում ՀՀ կառավարության աշխատակազմի հանրային կառավարման հարցերով խորհրդական, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Արամ Ասատրյանը ներկայացրեց ԲԿԳ-Հայաստան 2014-2016 թթ. Գործողությունների ծրագրով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքը: Նրա խոսքով՝ ըստ պատասխանատու մարմիններից ստացված տեղեկատվության, բոլոր պարտավորություններով նախատեսված գործողություններն արդեն մեկնարկել են և իրականացման տարբեր փուլերում են: Անդրադառնալով ԼՀԱ-ի կողմից կազմակերպված մարզային հանդիպումներին՝ Ասատրյանը շեշտեց դրանց շարունակական լինելու և մարզային քաղհասարության շրջանում շահագրգռվածություն առաջացնելու կարևորությունը:

Այնուհետև ելույթ ունեցավ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի փորձագետ, ԲԿԳ աշխատանքային խմբի անդամ Լիանա Դոյդոյանը` անդրադառնալով ԲԿԳ-Հայաստան քաղհասարակության ներկայացուցիչների ցանցին, որը ստեղծվել է ՀԿ-ների միջև համագործակցությունը ԲԿԳ-ի շրջանակներում ակտիվացնելու նպատակով: Նա նշեց, որ այս գործընթացում ՀԿ-ների ակտիվ ներգրավվածության խնդիրը միշտ ակտուալ է եղել՝ կոչ անելով միավորվել և մասնակցություն ունենալ պարտավորությունների իրականացման գնահատման գործընթացին:

Քննարկման մասնակիցների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց միմյանց շրջանում տարածել ունեցած տվյալների բազան, մշակել նոր մեխանիզմներ ՀԿ ներկայացուցիչների, ինչպես նաև քաղհասարակության ու Կառավարության միջև առավել համակարգված համագործակցության համար:

«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունը ստեղծվել է 2011 թին` 8 երկրների համատեղ ջանքերով` ԱՄՆ, Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն: Այն նպատակ ունի բարձրացնել կառավարողների գործողությունների մասին հրապարակայնությունը, խթանել հասարակության մասնակցությունը հանրային կյանքի կառավարմանը, ձևավորել առավել թափանցիկ և պատասխանատու իշխանություններ

Միջոցառման ֆինանսական աջակից` Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

Աղբյուր՝ JNews.am