2014 թ-ը «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի համար կարևոր և արդյունավետ տարի էր: Այս տարի մեր ծրագրերը մեծ մասամբ միտված էին Հայաստանում համացանցային գրագիտության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես՝ կիբերանվտանգությանն և իրավունքին առնչվող հարցերին:
Այս նպատակով մենք կազմակերպեցինք մի շարք դասընթացներ լրագրողների և քաղհասարակության ներկայացուցիչների համար, իրականացրինք լրագրողական ուսումնասիրություններ տեղեկատվության անվտանգության ոլորտում, աշխատեցինք նոր ձեռնարկի պատրաստման ուղղությամբ և ավարտին հասցրինք ամերիկացի հանրահայտ լրագրող, ժամանակակից մեդիայի գիտակ Դեն Գիլմորի հեղինակած «Մեդիակտիվ» գրքի հայերեն թարգմանությունը:
«Ճակատագրով հարևաններ» նախագծով մեկնարկել ենք մուլտիմեդիա պատմությունների համար նյութերի հավաքագրման գործընթացը: ԼՀԱ-ի կազմը համալրվեց նոր աշխատակիցներով` նույն տանիքի տակ միավորելով լրագրողների, իրավաբանների, մեդիա փորձագետների, թարգմանիչների, դիզայներների, լուսանկարիչների և ուսանողների: Ավելացան նոր գործընկերներ և համակիրներ:
[[wysiwyg_imageupload:46:]]-Հունիս. «Ցանցային իրավունք և անվտանգություն» թեմայով դասընթաց Հայաստանի քաղհասարակության սեկտորի ներկայացուցիչների համար՝ «Ազատ, վստահելի և անվտանգ համացանցային տեղեկատվություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում:

-Հուլիս. «Ցանցային գրագիտություն և տեղեկատվական անվտանգություն» թեմայով դասընթաց Երևանի և մարզերի լրագրողների համար:
-Մայիս–սեպտեմբեր. «Կիբերհանցագործությունը և ցանցային անվտանգության կանոնների պահպանումը Հայաստանում» թեմայով հարցում լրատվամիջոցների և քաղհասարկության 50 ներկայացուցիչների շրջանում: Արդյունքներն ամփոփված են, վերլուծությունը պատրաստ է: Այն հանրությանը կներկայացվի 2015 թ-ի հունվար-փետրվար ամիսներին:
-Սեպտեմբեր. «Ցանցային գրագիտություն և տեղեկատվական անվտանգություն» թեմայով դասընթաց ՏՏ ոլորտը լուսաբանող լրագրողների համար:
-Սեպտեմբեր-նոյեմբեր. «Կիբերտիրույթ. Տեղեկատվական անվտանգություն և իրավունք» խորագրով ձեռնարկի պատրաստում, որի տպագրությունն ու շնորհանդեսը կկազմակերպվի 2015 թ-ին: Շնորհանդեսից հետո այն հասանելի կլինի նաև էլեկտրոնային տարբերակով:
-Սեպտեմբեր-դեկտեմբեր. «Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնություն» թեմայով դասընթաց-քննարկումներ Գորիս, Գյումրի, Վանաձոր, Արմավիր և Ալավերդի քաղաքներում: Սույն միջոցառումներին մասնակցել են քաղհասարակության ավելի քան 100 ներկայացուցիչներ: Դասընթացները կշարունակվեն նաև այլ քաղաքաներում 2015թ-ի հունվարին:
[[wysiwyg_imageupload:48:]]-Հոկտեմբեր-դեկտեմբեր. Վրաստանի հանրային կապերի ինստիտուտին (GIPA) կից Լրագրության և մեդիա մենեջմենթի կովկասյան դպրոցի հայ ուսանողների ընդունելության քննությունների և ուսումնական առաջին կիսամյակի կազմակերպում:
-Սեպտեմբեր-դեկտեմբեր. Ամերիկացի հանրահայտ լրագրող, ժամանակակից մեդիայի գիտակ Դեն Գիլմորի «Մեդիակտիվ» գրքի հայերեն թարգմանություն, որի հրատարակումն ու շնորհանդեսը նախատեսված է 2015 թ-ին:
-Սեպտեմբեր. «Ճակատագրով հարևաններ» խորագրով նախագծի մեկնարկ, որի շրջանակներում նախատեսվում է պատրաստել 6 մուլտիմեդիա պատմություն Հայաստանում և Թուրքայում բնակվող 12 տարբեր ընտանիքների մասին, որոնց նախնիները եղել են 20-րդ դարասկզբին Օսմանյան Կայսրությունում մարդկության դեմ իրագործված ոճրագործության ականատեսներ: Նյութերի պատրաստման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին, ովքեր աջակցեցին մեզ այս տարվա նախաձեռնություններին` ԵԱՀԿ երևանյան գրասենյակին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, «Քաունթերփարթ ինթերնեշնլ ինկ.» հայաստանյան ներկայացուցչությանը և Եվրասիա համագործակցություն հիմնադրամին:
Լավագույն բարեմաղթանքներով `
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ անձնակազմ