Դեկտեմբերի 10-ը աշխարհը ճանաչում է որպես մարդու իրավունքների պաշտպանության օր: 1948թ-ին այդ օրը Փարիզի Պալե դե Շայոն պալատում ստորագրվեց Մարդու իրավունքների հռչակագիրը:
Հռչակագրի 60-ամյակի կապակցությամբ «Լրագրողների թիմ հանուն կայուն ապագայի» հասարակական կազմակերպությունը անդրադարձ է կատարում Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման խնդիրներին`ընթերցողին ներկայացնելով մի շարք հոդվածներ, որոնք պատրաստվել են 14 լրագրողների կողմից «Լրագրության դերի բարձրացումը արդարադատության եւ օրենքի կիրառման համակարգերի լուսաբանման ոլորտում» եռօրյա դասընթացի շրջանակներում:

Դասընթացը վարեցին մեր լիտվացի գործընկերներ` Լիտվայի Լրագրողների միության նախագահ Դենիուս Ռաձյավիչուսը և Լիտվայի «5-ալիք» ազգային հեռուստատեսության, ինչպես նաև «Ռակտաս» ռադիոհաղորդման հայտնի լրագրող և մեկնաբան Աուդրիս Անտանաիտիսը, ովքեր ներկայացրին լիտվական ժողովրդավարության զարգացումներն անցումային շրջանում` հատկապես ազատ մամուլի և այլ ժողովրդավարական հաստատությունների ասպարեզում: Դասընթացի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման էին հրավիրվել նաև Հայաստանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ` դատախազ Լիլիթ Թադևոսյանը, դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը և գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, ինչպես նաև Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավաշտպան Ավետիք Իշխանյանը: Թողարկման հոդվածների թեմաները առաջարկվել են լրագրողների կողմից: Հոդվածների կառուցվածքները մշակվել են լիտվացի փորձագետների օգնությամբ:
«Լրագրողները հանուն արդարության» թողարկման առաջին մասում կարդացեք հետևյալ հոդվածները.
- Հայաստանում սեփական իրավունքները պաշտպանող քաղաքացիները սակավաթիվ են
- Ծննդատներում ապօրինի գանձումներ են կատարվում
- Գյուղապետի ընկերասիրությունը կատարվում է գյուղացիների սեփականության հաշվին
- 28 գործարարներ փորձում են իրենց կողմից սեփականաշնորհված տարածքները փրկել առգրավման վտանգից
- Լոռու մարզպետարանի նախկին աշխատողը պնդում է, որ իրեն ազատել են ընդդիմությանը սատարելու համար
- Երևանի Զեյթունի հանրակացարանում կացության համար լրացուցիչ վարձավճարներ են գանձում
- Արդարադատություն` «փակ դռների» հետևում
- Վերջին հնչյունները. Մայր դպրոցը` խորթ զավակի կարգավիճակում
- «Վատ մարդիկ». Մեկուսացում ճաղերից այս կողմ
Թողարկման մասնակիցներ`
Խմբագիր` Սուրեն Դեհերյան
Համակարգող` Դավիթ Մուրադյան
Խմբագրի օգնական` Էլինա Շահնազարյան
Խորհրդատուներ` Դենիուս Ռաձյավիչուս և Աուդրիս Անտանաիտիս
Հոդվածների թարգմանիչ` Կարինե Դարբինյան
Կայքի ձևավորող` Գոռ Ղազարյան
Լրագրողներ` Կարինե Սիմոնյան, Լիլիթ Հարությունյան, Արարատ Դավթյան, Աիդա Մեսրոպյան, Արման Ղարիբյան, Նաիրա Բուլղադարյան, Վաղարշակ Նաղշքարյան, Լիլիթ Ղազարյան, Կարինե Հունանյան, Կարինե Իոնեսյան, Քրիստինե Աղալարյան, Քրիստինե Վարդանյան, Ախմեդ Իսմաիլով և Լուսինե Մանուկյան
Դասընթացի և այս թողարկման իրականացումը հնարավոր է դարձել Երևանում Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ: Պարտադիր չէ, որ թողարկման բովանդակությունն արտացոլի Երևանում Բրիտանիայի դեսպանատան տեսակետները:
Աղբյուր` www.jnews.am