Հոկտեմբերի 22-23-ը «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպել էր «Տվյալների վիզուալիզացիան ԶԼՄ-ներում» խորագրով 2-օրյա դասընթաց:
Դասընթացի նպատակն էր մասնակից շուրջ 15 լրագրողներին ներկայացնել բացատրական լրագրության և տվյալների վիզուալիզացիայի կարևորությունը և մատուցված գիտելիքներն ամրապնդել գործնական աշխատանքների միջոցով:
Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի զեկավար Դեյվիդ Գուլետտը և «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը:
Դեյվիդ Գուլետտը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, իր ոգևորությունը հայտնեց նախագծի վերաբերյալ. «Բացատրական լրագրությունը և մեդիայի կողմից բաց տվյալների արդյունավետ կիրառությունը շատ կարևոր դեր ունեն հանրությանը հետաքրքրող տարբեր խնդիրներ լուսաբանելիս։ Աջակցելով այս երկօրյա աշխատանքային հանդիպման կայացմանը՝ մեր գրասենյակի նպատակն է եղել հարստացնել լրագրողական գիտելիքները փաստերն ու վիճակագրական տվյալները համակարգված և վիզուալիզացված ձևաչափով ներկայացնելու գործում` թվային դարաշրջանի միտումներին ու պահանջներին համընթաց քայլելու համար»:

[[wysiwyg_imageupload:218:]]Դասընթացին մասնակիցները ծանոթացան, թե ինչպես որոնողական համակարգերի միջոցով բաց ռեսուրսներից հավաքագրել հավաստի և անհրաժեշտ տվյալներ, ինչպես նաև քննարկեցին տվյալների էֆեկտիվ մատուցման եղանակները: Բացի այդ, ներկայացվեց վերլուծական հոդվածներում ինֆոգրաֆիկաների և տվյալների վիզուալիզացիայի կարևորությունը, ինչպես նաև մեդիա ոլորտում ակնկալվող փոփոխությունները:
«Հետաքրքիր էր մեր կողմից առաջարկված հոդվածների կառուցվածքների քննարկումը: Պատրաստվում եմ անպայման կիրառել իմ ստացած գիտելիքները, մասնավորապես վիզուալիզացիայի տեսակները, իմ առաջիկա աշխատանքներում»,- ասում է լրագրող Աստղիկ Գևորգյանը։
Իսկ «Հայկական ժամանակի» թղթակից Տիրայր Մուրադյանն ասում է, «Սեմինարը հագեցած էր նոր տեղեկատվությամբ, հարուստ գիտելիք ձեռք բերեցի, որը անպայման կիրառելու եմ աշխատանքիս ընթացքում, քանի որ մուլտիմեդիայի գործիքները մի օր գրավելու են լրագրությունը»:
Դասընթացի գործնական հատվածում մասնակիցներն աշխատեցին իրենց առաջարկած թեմաների ուղղությամբ՝ ստանալով ԼՀԱ փորձագետների խորհրդատվությունը: Ծրագրի շրջանակներում պատրաստվող հոդվածները կլինեն բացատրական լրագրության ժանրում և կպարունակեն տվյալների վիզուալիզացիա կամ ինֆոգրաֆիկաներ: Բոլոր նյութերը կտեղադրվեն ԼՀԱ-ին պատկանող նորաստեղծ Ampop.am ինտերակտիվ մուլտիմեդիա կայքում:
[[wysiwyg_imageupload:219:]]«Տվյալների հետ աշխատանքը և դրանց վիզուալիզացիան զարգացող ուղղություն է ժամանակակից լրագրությունում: Սա նոր ասպարեզ է լրագրողների համար՝ առայժմ բարդ, բայց միևնույն ժամանակ չափազանց հետաքրքիր: Ուրախալի է գրանցել այն փաստը, որ մասնակիցները մեծ ոգևորությամբ հետևում էին մատուցվող թեմաներին և ակտիվորեն հանդես էին գալիս առաջարկներով»,- ասում է միջոցառման կազմակերպիչ, ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանը:
ԼՀԱ-ի «Տվյալների վիզուալիզացիայի և բացատրական լրագրության» նախաձեռնության նորություններին կարող եք տեղեկանալ՝ հետևելով ԼՀԱ-ի և Ամփոփ Մեդիայի ֆեյսբուքյան էջերին:
Դասընթացի ֆոտոպատմությունը` այստեղ:
Աղբյուր՝ JNews.am