Skip to content

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը (ԼՀԱ), ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ, սեպտեմբերի 27-28-ին Աղվերանում կազմակերպեց  «Տեղեկատվական անվտանգությունն ու իրավունքը համացանցում» թեմայով դասընթաց` տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը լուսաբանող լրագրողների համար:

«Դասընթացի նպատակն է ոլորտի լավագույն մասնագետների օգնությամբ լրագրողներին տրամադրել համացանցում անվտանգությանը և իրավունքին վերաբերող հիմնարար գիտելիքներ և բարձրացնել նրանց ցանցային գրագիտության մակարդակը»,- նշեց ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանը` ավելացնելով, որ այս դասընթացում ընդգրկվել են ՏՏ ոլորտը լուսաբանող լրագրողներ, քանի որ նպատակ կա հետագայում համագործակցել նրանց հետ:

«Մեր կարծիքով Հայաստանում հանրությունը բավարար տեղեկացված չէ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում առկա խնդիրների ու միտումների մասին, բացակայում են վերլուծական կամ իրազեկող նյութեր: Որքան շատ իրազեկված լինի հանրությունը, այդքան ավելի գրագետ, մատչելի և անվտանգ կկարողանա օգտվել այն թվային նորարարություններից, որոնք այսօր հնարավոր է կիրառել նաև Հայաստանում: Եվ այս գործում, իհարկե, մեծ դեր պետք է ունենան լրագրողները»,- ասաց Դեհերյանը:

ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը նշեց. «Քանի որ Հայաստանում լրատվական դաշտը շարունակում է առավել բազմազան դառնալ, ուրախ եմ տեսնել, որ լրագրողական համայնքը միավորվում է ոլորտում փոփոխություններին համընթաց քայլելու գործի շուրջ: Թվայնանցմանն ու սոցիալական մեդիաների օգտագործման աճին զուգահեռ, այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսին այս սեմինարն է, կօգնեն առավել անվտանգ ինտերնետ միջավայրի ապահովմանը»:

Իրավաբան Արա Ղազարյանը, տեղեկատվության անվտանգության մասնագետներ Սամվել Մարտիրոսյանը և Միքայել Ղազարյանը, մեդիա փորձագետ Արթուր Պապյանը մասնակիցների հետ ակտիվ քննարկումների միջոցով անդրադարձան ցանցային անվտանգության հիմունքներին, փոխակերպվող մեդիային, Հայաստանում կիբերտարածության իրավական կարգավորմանը, համացանցում լրատվամիջոցների քաղաքականությանն ու լրագրողների վարքագծին, ինչպես նաև ցանցային անվտանգությանն առնչվող այլ հարցերի: Մասնակիցները նաև գործնական խորհուրդներ ստացան ցանցում առավել անվտանգ գործելու համար:

Բացի հայաստանցի փորձագետներից, տեսակամրջի միջոցով մասնակիցների համար դասախոսությամբ հանդես եկավ նաև մոսկվայաբնակ իրավաբան, «Ռուսաստանի ցանցահենական կուսակցության» անդամ Սարգիս Դարբինյանը, ով ներկայացրեց Ռուսաստանում վերջին շրջանում օգտատերերի իրավունքներին առնչվող և համացանցի ռուսական սեգմենտում առկա խնդիրները:

«Արմնյուզ» հեռուստաընկերության «Ինտերակտիվ» հաղորդման լրագրող Հայկուհի Ասատրյանը նշեց, որ ակնկալում էր դասընթացին մասնակցելով նոր կարծիքներ, նոր թեմաներ լսել ոլորտում կատարվող փոփոխությունների մասին, և ակնկալիքները բավարարվեցին: «Սա այն ոլորտն է, որը բարդ է լուսաբանման համար, քանի որ այն, ինչ կատարվում է վիրտուալ տիրույթում, թղթին հանձնել և մարդկանց ներկայացնելը մի փոքր դժվար է. փորձագետների միջոցով թեման ավելի լավ հասկանալուց հետո կարելի է  միայն լավ գրել: Այս դասընթացի արդյունքում նաև լուսաբանման համար նոր թեմաներ ծնվեցին»,- շեշտեց լրագրողը:

Հայկուհին իրեն առավել հետաքրքրած թեմաներից առանձնացրեց կիբերտարածության իրավական կարգավորումը Հայաստանում, քանի որ այդ ոլորտում շատ վիճահարույց խնդիրներ կան, և հաճախ իրեն ևս թեմային առնչվող հարցերով դիմում են: Լրագրողը պատրաստվում է ստացած խորհուրդները կիրառել պրակտիկայում, նաև դրանք փոխանցել այն մարդկանց, ովքեր հաճախ իրեն դիմում են ցանցային անվտանգության հետ կապված հարցերով:

«Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից Գոհար Ավետիսյանի կարծիքով` նման դասընթացների կազմակերպումը շատ կարևոր է լրատվական դաշտի ներկայացուցիչների համար, քանի որ նրանք անընդհատ առնչվում են համացանցին, տեղեկատվական տեխնոլոգիաներին: «Դասընթացի բոլոր թեմաներն էլ կարևոր էին, սակայն ինձ առավել հետաքրքրում էր անհատական տվյալների պաշտպանության դաշտը: Չպաշտպանել քո սեփական «ունեցվածքը» նշանակում է, թույլ տալ, որ քեզ կառավարեն»,- ասաց Գոհար Ավետիսյանը:

«Շանթ» հեռուստաընկերության Գյումրիի թղթակից Անահիտ Հարությունյանը նշեց, որ դասընթացը շատ կարևոր էր նոր գիտելիքներ ձեռք բերելու համար, քանի որ վերջին շրջանում զբաղվածության պատճառով  հետ էր մնացել զարգացումներից: «Շատ օգտակար խորհուրդներ ստացա ցանցային անվտանգության, հեղինակային իրավունքի հետ կապված հարցերի շուրջ: Լրագրողն այն մասնագետն է, ով պետք է ժամանակին համընթաց քայլի, ուստի այս դասընթացին ներկայացված բոլոր թեմաներն էլ արդիական և կարևոր էին»,- ընդգծեց Անահիտ Հարությունյանը:  

«Սա մեր վերջին դասընթացն է «Ազատ, վստահելի և անվտանգ առցանց տեղեկատվություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում, որին ընդհանուր 60 մասնակից ենք ունեցել: Բայց վերջինը չէ, առհասարակ: Ինչպես նախորդ 7 տարիների ընթացքում, մենք շարունակելու ենք հետևել թվային և մուլտիմեդիա ոլորտում կատարվող զարգացումներին, ինչպես նաև համացանցի հայկական տիրույթում տեղ գտած միտումներին, և առկա գիտելիքների ու փորձի վրա ավելացնելով նորը` փոխանցել մեր գործընկերներին և հասարակության տարբեր խմբերի»,- եզրափակեց Դեհերյանը:

Դասընթացի ֆոտոպատմությունը այստեղ:

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ