Skip to content

Հունիսի 8-ին և 9-ին Աղվերանում կայացավ «Առցանց ԶԼՄ-ների խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում» երկօրյա սեմինար քննարկումը` կազմակերպված «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) հասարակական կազմակերպության կողմից’ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ:

Միջոցառումը նպատակ ուներ Հայաստանի առցանց և տպագիր ԶԼՄ-ների ներկայացուցիչների և իրավաբանների մասնակցությամբ վեր հանել դաշտում առկա խնդիրներն ու մարտահրավերները: Շուրջ 17 լրատվամիջոցների ներկայացուցիչներ քննարկեցին առցանց ԶԼՄ-ների իրավական դաշտին, ինչպես նաև հեղինակային իրավունքի պաշտպանությանը, զրպարտանքին և լրագրողական էթիկային առնչվող թեմաներ:

Սեմինարին ներկա էր նաև ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը, ով իր բացման խոսքում նշեց. «Այս միջոցառումը ցույց տվեց, որ Հայաստանում արդեն հստակ ջանքեր են գործադրվում` հիմնելու առցանց լրատվության ինքնակարգավորման մեխանիզմներ, որոնք կնպաստեն լրատվամիջոցների ազատությանը և կխթանեն արհեստավարժ և էթիկայի կանոններին համապատասխան լրատվություն: Ես այս սեմինարը դիտում եմ որպես կարևոր քայլ` երկրում բազմակարծիք, արդար և հաշվետու առցանց լրատվական միջավայր կառուցելու երկարատև գործընթացում»:

Միջոցառման ժամանակ իրավաբան Արա Ղազարյանը ներկայացրեց «Առցանց ԶԼՄ-ների իրավական դաշտը և օրենսդրական կարգավորումը»: Ղազարյանը, հիմնվելով դատական պրակտիկայի օրինակների վրա, խոսեց նաև հեղինակային իրավունքի պաշտպանության և պատվի/արժանապատվության պաշտպանության մասին: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հանդես եկավ «Տեղեկատվական մանիպուլյացիա համացանցում և տեղեկատվական պատերազմներ տեղական ԶԼՄ-ների միջև» թեմայով, ինչպես նաև մասնակիցներին ներկայացրեց օնլայն գործիքներ’ հեղինակային նյութերը հայտնաբերելու համար: Իրավաբան Գևորգ Հայրապետյանը ներկայացրեց «Առցանց ԶԼՄ-ների գործունեության օրենսդրական հիմքերն ու էթիկայի նորմերը»:

«Փորձագետների կողմից ներկայացված թեմաներին հաջորդում էին ակտիվ քննարկումները: Եղան նաև գործնական աշխատանքներ: Բացի այդ’ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունեցավ ներկայացնելու իր ԶԼՄ-ի դրական և բացասական փորձը տվյալ խնդրի առնչությամբ», – ամփոփելով սեմինարի արդյունքները’ ասաց ԼՀԱ-ի նախագահ Սուրեն Դեհերյանը: «ԼՀԱ-ի կողմից ձևավորած աշխատանքային խումբը կուսումնասիրի միջոցառման ընթացքում մասնակիցների կողմից բարձրացված խնդիրները և հանդես կգա առաջարկությունների փաթեթով»:

Տվյալ սեմինարը «Աջակցություն առցանց ԶԼՄ-ների ինքնակարգավորման ամրապնդմանը» ծրագրի մաս է կազմում: Սույն ծրագրի ընթացքում նախատեսվում է նաև հրատարակել ուսումնական ուղեցույց, որն իր մեջ կպարունակի լրատվական կայքի գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական, իրավական և այլ մասնագիտական խորհրդատվական տեղեկատվություն:

[[wysiwyg_imageupload:159:height=220,width=318]]«Բայց մինչ այդ, մենք նախատեսում ենք կազմակերպել ընդլայնված համաժողով, որին կհրավիրենք այս խնդրով մտահոգ կամ այլ նախաձեռնություններով հանդես եկող բոլոր շահագրգիռ կողմերին: Կարծում եմ’ դա կնպաստի գործողությունների էլ ավելի արդյունավետ իրականացմանը, իսկ տվյալ բնագավառում լրագրության համայնքի կողմից խնդիրների վերացման ընդունելի տարբերակների մշակմանը», – ասաց Դեհերյանը:

ԼՀԱ-ն, նպատակ ունենալով խրախուսել և աջակցել Հայաստանում տեղեկատվության բազմազանությանը և այլընտրանքային տեղեկատվության տարածմանը, իր գործունեության հինգ տարիների ընթացքում մշտապես հանդես է եկել առցանց ԶԼՄ-ների զարգացմանը միտված նախաձեռնություններով’ իրականացնելով սեմինարներ, համաժողովներ, մշտադիտարկում, հրապարակել է թեմատիկ նյութեր և գործարկել է այլընտրանքային տեղեկատվական փորձարարական կայքեր: 2012 թ-ի գարնանը ԼՀԱ-ն լրագրողներին ներկայացրեց «Առցանց լրագրողի վարքականոն»-ի նախնական օրինակ, որը մշակվել էր ԼՀԱ փորձագետների կողմից’ միջազգային համանման վարքականոնների ուսումնասիրության հիման վրա:

Միջոցառման լուսանկարները տեղադրված են ԼՀԱ-ի ֆեսյբուքյան էջում’ https://www.facebook.com/jnewsarmenia

Լրացուցիչ տեղեկույունների համար գրեք info@jnews.am էլ.հասցեին 

Աղբյուր` «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ