Skip to content

Կիզակետում են լրատվության նոր մեդիա միջոցները.

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը նոյեմբերի 26-28-ն Աղվերանում կկազմակերպի «Զանգվածային լրատվության նոր մեդիա միջոցները» թեմայով եռօրյա սեմինար-ճամբար լրագրրության դասախոսների համար։

Մասնակիցների շարքում են Հայաստանի շուրջ 8 պետական և ոչ պետական բուհերի լրագրության ֆակուլտետների 15 դասախոս։ Սեմինարը կվարեն Լիտվայից և Վրաստանից հրավիրված՝ հաղորդակցության, լրագրության և առցանց ռեսուրսների փորձագետներ Ջուգաս Պարսոնիսը և Անա Կեշելաշվիլին։

Դասընթացի նպատակն է լրագրություն դասավանդողներին ներկայացնել այլընտրանքային մեդիա միջոցներն ու մասնագիտական գործունեության մեջ դրանք կիրառելու հնարավորությունները:

Դասընթացի մասնակիցներն ինչպես տեսական նյութերի, այնպես էլ գործնական պարապմունքների միջոցով կուսումնասիրեն ու կքննարկեն թվային միջավայրում ԶԼՄ-ների փոխակերպմանը, սոցիալական ցանցերի ազդեցությանը և առցանց տիրույթներում հաղորդակցության ձևերին ու կանոններին վերաբերող բազմապիսի թեմաներ։

Փորձագետները մասնակիցներին կներկայացնեն ունիվերսալ լրագրողին անհրաժեշտ նոր մեդիա տեխնոլոգիաներն ու դրանց ընձեռած հնարավորությունները նաև դասավանդման գործընթացում՝ հարստացնելով հայաստանյան բուհերի դասախոսների մեթոդական բազան։

Նոր մեդիա միջոցների օգտագործումը խթանելու ու հայ լրագրողների մասնագիտական հմտությունները զարգացնելու համար «Լրագրողներ հանուն ապագայի» կազմակերպությունն առաջիկայում վերապատրաստման նման դասընթաց կկազմակերպի նաև Հայաստանի տարբեր մարզերում աշխատող լրագրողների համար։ Սա կնպաստի նաև ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ՝ մարզերում ԶԼՄ-ների գործունեության ակտիվացմանը։

Ծրագիրը իրականացվում է Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության ու ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: