Skip to content

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը օրերս հանդիսատեսին ներկայացրեց «Ճակատագրով հարևաններ. 3-րդ սերունդ» եռալեզու վավերագրական ֆիլմը, որն աուդիո պատմությունների շարք է` համակցված տեսա և լուսանկարչական նյութերով: Ֆիլմի հայերեն տարբերակի շնորհանդեսը տեղի ունեցավ մայիսի 12-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում:

Սույն նախագիծն իրականացվել է «Աջակցություն ՀայաստանԹուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի դրամաշնորհային հատվածի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

«Ճակատագրով հարևաններ. 3-րդ սերունդ» վավերագրական ֆիլմի հերոսները` Հայաստանից և Թուրքիայից, կիսվում են նախնիներից ժառանգած հուշերով, նախնիներ, ովքեր 20-րդ դարասկզբին Օսմանյան Կայսրությունում մարդկության դեմ իրագործված ոճրագործության ականատեսներն են եղել: Նրանցից են նաև ֆիլմի հեղինակի նախնիները, որոնց գաղթի ճանապարհով էլ նա վերադառնում է պապենական բնակավայր, որտեղից էլ սկսվում են զրույցները:

[[wysiwyg_imageupload:76:]]Թեև ֆիլմի հերոսներն այսօր ապրում են երկու երկրների միջև առկա փակ սահմանների տարբեր կողմերում, նրանց կապող կամուրջներն իրենց նախնիների 100-ամյա պատմություններն են, որոնք վերաբերում են նույն բնակավայրին, ժամանակին և ողբերգությանը:

Աուդիովիզուալ նյութերի, արխիվային լուսանկարների համադրությամբ նախագծի ազգությամբ հայ, թուրք և քուրդ անդամներից բաղկացած ստեղծագործական թիմը փորձ է արել նորովի մատուցել վավերագրական պատմությունները` ներկայացնելով սերունդների ընկալումները Հայոց ցեղասպանության մասին և մինչ օրս այն միասնաբար չդատապարտելու հետևանքները ներկայիս սերունդների վրա:

Ֆիլմի նկարահանումներն ու հարցազրույցներն իրականացվել են Վան, Շատախ, Դիարբեքիր և Երևան քաղաքներում 2014թ-ի նոյեմբերից 2015թ-ի ապրիլ ամիսներին:

Մայիս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում «Ճակատագրով հարևաններ. 3-րդ սերունդ» վավերագրական ֆիլմը կցուցադրվի նաև Ստամբուլում:

[[wysiwyg_imageupload:77:]]Նախագծի հեղինակ և պրոդյուսեր` Սուրեն Դեհերյան (Հայաստան)

Ծրագրի համակարգող` Բարիշ Դիքիլիթաշ (Թուրքիա)

Հարցազրույցները` Սուրեն Դեհերյան (Հայաստան), Քադրի Քուրտ (Թուրքիա), Բեդրան Թեկին (Թուրքիա)

Լուսանկարներ, վիդեո և աուդիո` Նազիկ Արմենակյան (Հայաստան), Վաղինակ Ղազարյան (Հայաստան), Քադրի Քուրտ (Թուրքիա), Բեդրան Թեկին (Թուրքիա)

Մուլտիմեդիա խմբագիր` Սոնա Սիմոնյան (Հայաստան)

Թարգմանիչներ` Կարինե Դարբինյան (Հայաստան), Հայկ Գրիգորյան (Հայաստան), Ազեր Քեսքին (Թուրքիա)

***

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնում է Հայաստանի և Թուրքիայի  ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ «Կայունության գործիքի» շրջանակներում:

Ծրագրի նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ու փակ սահմանների բացմանը, մարդկային կապերը զարգացնելու, տնտեսական ու գործարար կապերն ընդլայնելու, մշակութային և կրթական ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև հավասարակշռված տեղեկատվություն ապահովելու միջոցով։

Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը,  Հանրային լրագրության ակումբը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը, Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (Տեպավ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հրանտ Դինք հիմնադրամը։ 

Լուսանկարները` Նազիկ Արմենակյանի

Աղբյուր` Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ