Մայիսի 19-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի ունեցավ «Նոր մեդիա. հաղորդակցության նոր հնարավորություն տարածաշրջանում» թեմայով հարավկովկասյան մեդիա համաժողովը, որը կազմակերպել էր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն:
Համաժողովին մասնակցում էին խմբագիրներ, լրագրողներ, բլոգերներ, միջազգային և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ` Հայաստանից և արտերկրից, ովքեր քննարկեցին այլընտրանքային մեդիա ռեսուրսների ներուժն ու ռիսկերը, ինչպես նաև`առցանց հեռարձակման միջազգային փորձն ու հեռանկարները Հարավային Կովկասում:
Համաժողովն, ըստ էության, «Նոր մեդիա դասընթացներ լրագրողական համայնքի համար» ութամյսա ծրագրի ամփոփիչ միջոցառումն էր: ԼՀԱ այս ծրագրի նպատակն էր` նպաստել ԶԼՄ-ների գործունեության ակտիվացմանը` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ: Այն իրականացվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Նիդերլանդների թագավորության դեսպանատան Սոցիալական փոխակերպումների ծրագրի (Matra) ֆինանսական աջակցությամբ:

[[wysiwyg_imageupload:91:height=148,width=240]]Ինչպես համաժողովի բացման խոսքում նշեց Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Փիթեր Յան Լանգենբերգը (նկարում`աջից երկրորդը), այսօր լրատվամիջոցների համար մեծ մարտահրավեր է ինֆորմացիա ստանալու միջոցների անսահմանափակ զարգացումը։ Նման իրավիճակում, ըստ դեսպանի, անհրաժեշտ է ուղղակի, որ լրատվամիջոցները կարևորեն իրենց լրատվության որակը՝ մատուցելով անհամեմատ արժանահավատ և պրոֆեսիոնալ տեղեկատվություն. այս մեծ մրցակցությանը դիմանալու համար դա առաջնային պայման է։
Ըստ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարլ Հոֆստրայի (նկարում`ձախից)՝ լրատվամիջոցներն առանցքային դերակատարում ունեն մանավանդ ընտրությունների շեմին և դրանց ընթացքում. «Մատուցելով տարբեր տեսակետներ՝ նրանք ուղղորդում են հասարակական կարծիքը»։
[[wysiwyg_imageupload:92:height=147,width=225]]ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանը համարում է, որ լրատվամիջոցների առաջ ծառանում է մրցակցության խնդիր. «Ինչպես լրատվամիջոցները, այնպես էլ յուրաքանչյուր անհատ լրագրող պետք է լավ տիրապետի ալտերնատիվ մեդիա գործիքներին, որպեսզի գտնի իր տեղն ու դերը նոր ինֆորմացիոն հոսքերի միջավայրում: Միևնույն ժամանակ լրագրողի մատուցած ինֆորմացիան պետք է վստահություն վայելի և հանդիսանա օբյեկտիվության փարոս ներկայիս անհասկանալի աղբյուրներից և անհասկանալի նպատակներով տարածվող տեղեկատվության խառնարանում»:
[[wysiwyg_imageupload:94:]]Համաժողովի բանախոսներն էին «Կովկասյան հանգույց» առցանց լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Գրիգորի Շվեդովը, «ՊԻԿ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Ռոբերտ Փարսոնսը(Վրաստան), Հայաստանում «Ինտերնյուզ» ցանցի ներկայացուցիչ Մանանա Ասլամազյանը և «Global Voices Online» հանդեսի կովկասյան խմբագիր Օնիկ Կրիկորյանը:
«Նոր մեդիա դասընթացներ լրագրողական համայնքի համար» ութամյսա ծրագրի շրջանակներում կազմակերպեց 11 միջոցառում`3 եռօրյա սեմինար, 3 մարզային դասախոսություն Գյումրիում, Գավառում և Գորիսում, 4 վարպետության դասախոսություն և մեկ տարածաշրջանային համաժողով: Բոլոր միջոցառումներին, ընդհանուր առմամբ, մասնակցեց շուրջ 180 հոգի` մեդիա փորձագետներ, լրագրության դասախոսներ, մարզերի և մայրաքաղաքի լրագրողներ, ուսանողներ և քաղաքացիական ակտիվիստներ:
Սեմինարներում դասավանդելու նպատակով Հայաստան էին հրավիրվել հաղորդակցության, լրագրության և առցանց ռեսուրսների միջազգային փորձագետներ Լիտվայից` Ջուգաս Պարսոնիսը, Ռուսաստանից` Իվան Զասուրսկին, Գրիգորի Շվեդովը, իսկ Վրաստանից` Անա Կեշելաշվիլին: Դասընթացների և գործնական պարապմունքների միջոցով սեմինարների մասնակիցներին ներկայացվել են այլընտրանքային մեդիա միջոցներն ու մասնագիտական գործունեության մեջ դրանք կիրառելու հնարավորությունները:
Երևանում գտնվելու ժամանակ փորձագետները դասախոսություններով հանդես են եկել նաև բուհերի լրագրության ֆակուլտետների ուսանողների համար:
[[wysiwyg_imageupload:90:]]Դասընթացների ժամանակ ստեղծվել է փորձարարական առցանց ռեսուրս, որին հետևել է լրատվական ռեսուրսի գործարկումը` մարզային իրադարձությունները լուսաբանելու համար (http://ditaket.blogspot.com/): Այն արդեն մեկ ամիս է` գործարկվում է։ Այստեղ նյութեր են տեղադրում անձամբ լրագրողները` Հայաստանի բոլոր մարզերից: Այլընտրանքային այդ միջոցները կիրառելով` լրագրողները կարող են լրացնել լուսաբանման ընթացքում առկա հնարավոր բացը:
Ծրագրի շրջանակներում մշակվել է նաև նոր մեդիա դասընթաց` ԲՈՒՀ-երի համար: Այս մոդուլը ձևավորվել է դասընթացներին մասնակցած դասախոսների կողմից և մշակվել է միջազգային փորձագետների խորհրդատվության արդյունքում: Շուտով այս առարկան, որպես առանձին առարկա, կդասավանդվի հայաստանյան բուհերից մեկում, իսկ մշակված մոդուլը կտեղադրվի համացանցում` անվճար օգտագործման համար:
Աղբյուր` JNews.am