Skip to content

2013թ. սեպտեմբերի 6-ին կայացավ «Հեղինակային իրավունքի հիմնախնդիրները առցանց ԶԼՄ-ներում. օրենք եւ ինքնակարգավորում» խորագրով համաժողովը, որը կազմակերպել էր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:

Միջոցառման քննարկվող թեմաներն էին հեղինակային իրավունքի պաշտպանության ինքնակարգավորման մեխանիզմները առցանց ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Համաժողովը «Աջակցություն առցանց ԶԼՄ-ների ինքնակարգավորման ամրապնդմանը» ծրագրի մաս է կազմում: Սույն ծրագրի շրջանակներում հունիսին կազմակերպվել էր նաև «Առցանց ԶԼՄ-ների խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում» երկօրյա սեմինար քննարկում: Նախատեսվում է նաև հրատարակել ուսումնական ուղեցույց, որն իր մեջ կպարունակի լրագրողի առցանց գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական, իրավական և այլ մասնագիտական խորհրդատվական տեղեկատվություն:

Աղբյուր` ԼՀԱ