«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ նոյեմբերի 2-ից մեկնարկեց «Համացանց. հաղորդակցության հավասար հնարավորություն խուլերի համար» խորագրով չորսամյա դասընթացը: Ծրագրի նպատակն է համացանցի միջոցով նպաստել խուլերի և լսողության խնդիրներով անձանց ինտեգրմանը հասարակությանը: Դասընթնացների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն լրագրողական և լուսանկարչական գիտելիքներ, ինչպես նաև առցանց միջոցներից օգտվելու հմտություններ:
Ըստ ծրագրի ղեկավար Սուրեն Դեհերյանի, ծրագիրը միտված է խուլերի համար հավասար պայմանների ապահովմանը հասարակության լայն շրջաններում: «Մենք ցանկանում ենք ծրագրի մասնակիցների միջոցով ստեղծել հաղորդակցության նոր և կայուն կամուրջ խուլերի և ժեստերի լեզուն չհասկացող անձանց միջև: Իսկ այսօր` շնորհիվ նոր մեդիա տեխնոլոգիաների, դրա հնարավորությունը կա: Եթե խուլը չի խոսում, դա չի նշանակում, որ ասելիք չունի: Նա կարող է գրել, լուսանկարել և իր խոսքը փոխանցել համացանցի միջոցով, ինչը հավասարազոր է խոսելուն», – ասում է Դեհերյանը:
[[wysiwyg_imageupload:27:]]12 մասնակիցների և դասավանդողների միջև շփումը ապահովում է ժեստերի թարգմանիչը: Առաջին դասի ընթացքում մասնակիցների «լսող աչքերի» փայլը ակնհայտ կերպով ցույց էր տալիս նրանց ոգևորությունը դասընթացի նկատմամբ: Մասնակիցներից Անուշը իրեն արդեն պատկերացնում է իբրև լրագրող: «Ես ցանկանում եմ հարցազրույց վերցնել»,- չթաքցնելով իր ոգևորությունը` ժեստերով փոխանցում է 21-ամյա Անուշը:

Ծրագրի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ կստեղծվի կայք, որի բովանդակությունը կթարմացվի խուլերի կողմից: Այն կլինի ոչ միայն խուլերի մասին և խուլերի համար, այլև բոլորի: Դասընթացի շրջանակներում կկազմակերպվեն հատուկ հանդիպումներ հաշմանդամների խնդիրներով պատասխանատու պետպաշտոնյաների, հասարակական և բիզնես սեկտորի ներկայացուցիչների հետ: Արդյունքների մասին հոդվածներն ու լուսանկարները կտեղադրվեն վերոնշյալ կայքում:
Այս ծրագրի հեռանկարային նպատակն է` աջակցել լավագույն մասնակիցներին թղթակցելու տեղական լրատվամիջոցներին` դառնալով խուլերի համայնքի խնդիրներն ու իրադարձությունները լուսաբանող լրագրողներ:
Ծրագիրը իրականցվում է ԱՄՆ դեսպանատան և Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրին աջակցում է նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը` տրամադրելով համալսարանի համակարգչային լսարանը: