Skip to content

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը Ամփոփ Մեդիա նախաձեռնության հետ համատեղ մայիսի 18-20-ը կազմակերպել էր տվյալների լրագրության թեմայով հերթական դասընթացը, որի մասնակիցները հիմնականում մարզային լրատվամիջոցների ներկայացուցիչներ էին:

3-օրյա դասընթացը կազմակերպվել էր Հայաստանում Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամի (FES) հետ համագործակցությամբ՝ «Հայաստանի մարզերի սոցիալ-տնտեսական խնդիրների իրազեկվածության բարձրացում» ծրագրի շրջանակներում:

Դասընթացի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին լրագրության դերը թվային դարաշրջանում, տվյալների շտեմարաններից արդյունավետ օգտվելու հմտություններն ու տեղական տվյալների բազաները, ինչպես նաեւ կատարեցին գործնական աշխատանքներ՝ կապված տվյալների զտման, մշակման և վերլուծության հետ:  

[[wysiwyg_imageupload:336:]]Ծրագրի շրջանակներում մասնակիցները քննարկումների միջոցով առանձնացրին մարզերի սոցիալ-տնտեսական ուղղվածությամբ հիմնական խնդիրները: Ըստ առաջնահերթության` դրանք հիմնականում վերաբերում են առողջապահության, կրթության, զբաղվածության, զբոսաշրջության եւ տեղական ինքնակառավարման ոլորտներին:

Ծրագրի գործընկեր Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ներկայացուցիչ Լիանա Բադալյանը հույս հայտնեց, որ դասընթացից հետո մասնակիցների կողմից պատրաստվող մարզային խնդիրների վերաբերյալ լրագրողական ուսումնասիրությունները կհայտնվեն նոր կառավարության և շահագրգիռ կողմերի ուշադրության կենտրոնում:

«Քյավառ» ՀԸ-ից Վահագն Դաբաղյանը նշեց, որ իրեն հետաքրքիր էր աշխատել տվյալների մշակման հետ, ինչը հեշտացնում է լրագրողի աշխատանքը տվյալների զտման, ֆիլտրման և խնդիրների դուրս բերման հարցում: «Ի դեպ, ես Ամփոփում հրապարակված հոդված ունեմ, որը գրել եմ նախաձեռնության փորձագետների օգնությամբ: Դասընթացից հետո, կարծում եմ, առավել հեշտ կլինի աշխատել թեմայի հետ, քանի որ արդեն գիտեմ պահանջվող ձեւաչափը, անհրաժեշտ տեղեկատվական աղբյուրները, տվյալների բազաները»,- նշեց Դաբաղյանը:

Վերջինս առանձնացրեց նաեւ Ամփոփի տարած աշխատանքը եւ փաստեց, որ Ամփոփի լսարանն առավել խորքային երեւույթներ փնտրողներն են: Ամփոփի անձնակազմը բավականին մասնագիտացել է, եւ ես շատ ուրախ եմ, որ հայաստանյան մեդիա դաշտում առկա է նման լրատվական հարթակ, որը այսպես խորքային եւ պատասխանատու է մոտենում աշխատանքին:

«Դաշտն առավել շատ կենտրոնացած է օրվա իրադարձային նյութերի վրա, իսկ վերլուծություններ հազվադեպ կարելի է տեսնել: Այս առումով, Ամփոփն առանձնանում է, քանի որ կարողանում է ոչ միայն անդրադառնալ օրվա իրադարձությանը, այլ ներառել վերլուծություն, որն առավել հետաքրքիր է դարձնում նյութը»:

[[wysiwyg_imageupload:337:]]Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Սուսաննա Մատինյանը, խոսելով դասընթացի մասին, նշեց. «Ամփոփ Մեդիայի գործունեությանն ու աշխատանքին միշտ հիացմունքով եմ հետեւել: Ամփոփի նյութերով միանգամից կարելի է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Այն կարճ եւ հակիրճ, սակայն պատկերավոր ու բազմակողմանի ներկայացնում է թեմաները: Եթե այլ լրատվական հարթակներից նյութն ընթերցում եւ քեզ համար քաղում ես կարեւորն ու անհրաժեշտը, ապա Ամփոփը դա անում է ընթերցողի փոխարեն»:

Սուսաննան ասում է, որ աշխատանքի բերումով հիմնականում աշխատել է դիագրամների հետ, սակայն միշտ ցանկացել է սովորել ու տիրապետել այն գործիքակազմին, որով աշխատում է Ամփոփը:

«Շնորհակալություն նման դասընթացի եւ ծրագրի համար: Մասնագետների կողմից մեծ տեղեկատվություն ստացա, որը կկիրառեմ իմ հետագա աշխատանքային գործունեության ընթացքում: Մենք մեծ թվով մոնիտորինգտներ եւ հետազոտություններ ենք իրականացնում տարբեր ոլորտներում, ուստի ինֆոգրաֆիկաներով դրանց արդյունքները ներկայացնելը լավագույն տարբերակն է: Սա այն դասընթացն է, որը յուրաքանչյուր աշխատանքում պետք է գալու»,-նշեց Սուսաննան:

«ՑԱՅԳ» ՀԸ ներկայացուցիչ Լիլիթ Մուրադյանն իր հերթին նշեց, որ դասընթացի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր, քանի որ առկա էր մարզային ներգրավվածություն: «Լինում են դասընթացներ, որոնք իրենց բովանդակային առումով հետաքրքիր են, սակայն ոչ կիրառելի: Այս դասընթացը նման չէր այլ դասընթացների, քանի որ տեսական գիտելիքի հետ միասին իրականցվում էր գործնական աշխատանք, որը մեզ հետագայում անհրաժեշտ է լինելու աշխատանքում: Դասընթացը թույլ տվեց առավել հետաքրքիր գաղափարներ մշակել՝ մատչելի եւ պատկերավոր դարձնելով լրատվության մատուցումը»,- նշեց Մուրադյանը:

[[wysiwyg_imageupload:327:]]«Անկյուն +3-ի» ներկայացուցիչ Էմմա Պետրոսյանը Ampop.am կայքին առաջին անգամ ծանոթացել է ֆեյսբուքում հանդիպած հղումներից մեկի միջոցով: «Ամփոփը միանգամից հետաքրքրեց, քանի որ մոտեցումը նորություն էր. քիչ տեքստ, ավելի շատ թվեր ու գրաֆիկա, որոնք շատ խոսուն են եւ ընթերցողին օգնում են ավելի հեշտ ընկալել թեմայի վերաբերյալ ընդհանուր պատկերը: Դասընթացի մասին իմացա հենց ղեկավարից՝ Սուրեն Դեհերյանից, եւ որոշեցի մասնակցել, քանի որ հետաքրքրեց բոլոր առումներով: Դասընթացի վերաբերյալ իմ սպասելիքներն արդարացան: Հնարավորություն ունեցա ծանոթանալու ինֆոգրաֆիկայի հետ աշխատելու հմտություններին ու նրբություններին: Դրանք շատ կիրառելի կլինեն նաեւ հեռուստալրագրության մեջ, ինչը ես ինքս պատրաստվում եմ անել»,-նշեց Էմմա Պետրոսյանը:

Դասընթացին կհաջորդի մասնակիցների կողմից լրագրողական ուսումնասիրություններ, վերլուծություններ իրականացնելու փուլը՝ առանձնացված թեմաների եւ խնդիրների շուրջ: Խնդիրների վերհանման համար մանրամասն ուսումնասիրության կենթարկվեն մարզի վերաբերյալ առկա վիճակագրական տվյալները՝ օգտագործելով ազգային և տարածքային վիճակագրությունները, հետազոտություններն ու այլ կարեւոր փաստեր: Այսպիսով՝ փորձ կարվի հանրության, քաղաքացիական հասարակության եւ պետական մարմինների ուշադրությունը գրավել յուրաքանչյուր մարզին բնորոշ սոցիալ-տնտեսական խնդիրների վրա: 

Աղբյուր` ԼՀԱ