Սեպտեմբերի վերջին Աղվերանում տեղի ունեցավ «Mobile Reporting» խորագրով 5-օրյա ճամբար-դասընթացը, որը կազմակերպել էր Բեռլինի լրագրության դպրոցը՝ «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության հետ համատեղ:
Սույն ծրագիրը նախատեսված էր լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների համար, ովքեր ցանկանում էին լրացնել կամ խորացնել տեսանյութերի պատրաստման իրենց հմտություններն ու գիտելիքները`դրա համար օգտագործելով իրենց իսկ բջջային հեռախոսները (սմարթֆոնները):
«Սմարթֆոնով լրագրողական տեսանյութեր պատրաստելը լրագրության ժամանակակից միտումներից է: Այն կարևոր հմտություն է լրագրողի համար, քանի որ նրան ձերբազատում է տեխնիկական լրացուցիչ սարքավորումների նկատմամբ ունեցած կախվածությունից»,-ասում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը:
Շուրջ 30 լրագրողներ` Հայաստանից և Վրաստանից, 5 օրվա ընթացքում առանց համակարգչի և լրացուցիչ տեխնիկական միջոցների, միայն իրենց սմարթֆոններով սովորեցին պատրաստել տեսանյութեր, վարել հարցազրույցներ և մոնտաժել դրանք՝ ստանալով պատրաստի ու որակյալ արդյունք:

[[wysiwyg_imageupload:341:]]Սույն դասընթացը «Ձնագնդի էֆեկտ ավելի ուժեղ մեդիայի համար» խորագրով ծրագրի մաս էր կազմում: Այն իրականացվեց Գերմանիայի արտաքին գործերի նախարարության՝ «Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ամրապնդման» ծրագրի շրջանակներում: Դասընթացը վարում էին լրագրության ոլորտում դասավանդման փորձ ունեցող 5 մասնագետներ՝ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից, որոնք նույն ծրագրի շրջանակներում օգոստոսին նախապես վերապատրաստվել էին Բեռլինի լրագրության դպրոցում: Աղվերանի դասընթացին ներկա էր նաև գերմանացի լրագրող և ռեժիսոր Մաթիաս Ցուբերը, որը ևս մասնակիցների հետ կիսվեց իր մասնագիտական փորձով և խորհրդատվությամբ:
«Մենք անցկացրինք իսկապես շատ զբաղված և արդյունավետ օրեր: Ջերմ մթնոլորտն ու հետաքրքիր մարդիկ, հարևան երկրների պրոֆեսիոնալ լրագրողներից խորհուրդներ լսելու հնարավորությունը և միմյանց հետ ծանոթանալը՝ անգնահատելի փորձ են ինձ համար: Շնորհակալ եմ բոլորիդ՝ ձեր ջերմությունը մեզ հետ կիսելու համար»,- ասում է Մարիամ Չախոյանը:
Ծրագրի նպատակներից էր նաև Արևելյան գործընկերության երկրներում սմարթֆոնով լրագրողական տեսանյութեր ստեղծող մասնագետների պատրաստումը, որոնք Բեռլինում ձեռքբերած գիտելիքները կօգտագործեն նաև հետագայում անցկացվելիք այլ դասընթացների ընթացքում, քանի որ «mobile reporting»-ի իմացությունը թույլ է տալիս լրագրողներին գործել անհամեմատ արագ, անկախ և հմուտ:
[[wysiwyg_imageupload:343:]]Դասընթացի բոլոր մասնակիցները ճամբարի վերջին օրը ներկայացրին իրենց պատրաստած աշխատանքները և վստահեցրին, որ ձեռք բերված գիտելիքներն անպայման կկիրառեն իրենց մասնագիտական գործունեության ընթացքում:
«Շնորհակալ կլինեմ, եթե շարունակական բնույթ ունենա։ Մեզանում, երբ համացանցը խժռել է մեդիա դաշտի մեծ մասը, այսպիսի հմտությունները առավել քան էական են»,- ասում է մասնակիցներից մեկը՝ լրագրող Հարություն Ծատրյանը:
Իսկ Մաիկո Չիտաշվիլին՝ Վրաստանից, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, նշեց, որ նրանք կատարել են մեծ աշխատանք:
«Այս օրերի ընթացքում մենք ձեռք բերեցինք նոր հմտություններ, և ես արդեն իսկ ոգեշնչված եմ ապագայի պլաններով: Դուք նաև կապեցիք տարբեր մարդկանց՝ տարբեր երկրներից: Դուք փոխում եք մարդկանց մտածելակերպը և վերացնում սահմանները: Մոբայլ լրագրություն՝ առանց սահմանների: Շնորհակալություն ձեր կատարած աշխատանքի համար»,-ասաց Մաիկոն:
Աղբյուր` ԼՀԱ