Skip to content

Հունիսի 4-ին «Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»-ն կազմակերպել էր «Ոչ թափանցիկ և մանիպուլիատիվ գործունեության վտանգները մեդիա ոլորտում» թեմայով հանրային քննարկում: Քննարկումը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ՝ կոնսորցիումի միջոցով գործարկվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում:

«Մարդու իրավունքների պաշտպանության կոալիցիա»-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը կարևորեց նմանօրինակ հանդիպումները, նշելով, որ դրանք արդյունավետ են՝ կարևոր հարցեր և խնդիրներ բարձրաձայնելու տեսանկյունից:

10 հասարակական կազմակերպություններից բաղկացած կոալիցիայի անդամ է նաև «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, որի նախագահ Սուրեն Դեհերյանը ևս կարևորեց նման հանրային քննարկումների անցկացումը: 

[[wysiwyg_imageupload:382:]]«Կոալիցիայի շրջանակներում մեդիա ոլորտին առնչվող քննարկման առաջարկը չափազանց ողջունելի է, քանի որ առիթ ստեղծվեց բարձրաձայնելու ոլորտում առկա առաջնային խնդիրները և քննարկման ընթացքում լսելու մասնակիցների տեսակետներն ու առաջարկությունները»,- ասում է Դեհերյանը:

Խոսելով նոր մարտահրավերների, մամուլի անսահման ազատության և մանիպուլիատիվ գործողությունների մասին, Դեհերյանը մասնավորապես նշեց, որ այսօր բազմաթիվ են տեղեկատվական հարթակներ, որոնք անտեսելով լրագրողական բոլոր նորմերն ու կանոնները, ուղղակիորեն զբաղված են դաշտում ապատեղեկատվություն տարածելով:

«Լրագրողական համայնքը, որը տարիներ շարունակ հավատարիմ է եղել իր որդեգրած սկզբունքներին, չի կարող անտարբեր մնալ ստեղծված իրավիճակին»,- նշեց Դեհերյանը և հավելեց. «Հասարակությունն այսօր լրատվական կեղծ հոսքերի  զոհ է դարձել, որը ձևավորվում է նմանատիպ հարթակների կողմից»։

Միջոցառման մյուս բանախոս լրագրող, մեդիա փորձագետ Հարություն Ծատրյանը կարծում է, որ դաշտում առկա է մեդիա էթիկայի և փաստերի ստուգման հետ կապված խնդիր, այլ կերպ ասած՝ ոլորտում մեկուսացված իրավիճակ է տիրում:

«Հայաստանի մեդիա ոլորտում առաջին տեղում օպերատիվությունն է, առաջին ձեռքից ինֆորմացիայի արագ փոխանցումը լսարանին: Իսկ մեդիա էթիկան երկրորդ պլան է մղված: Դա կապված է՝ լրատվականներում լավ և փորձառու մասնագետների պակասից, որոնք փաստեր ստուգելու հմտություններ կունենային»,- ասում է Ծատրյանը: 

Խնդիրների քննարկման ընթացքում մասնակիցները հանդես եկան հետևյալ առաջարկներով.

  • Նպաստել ԶԼՄ-ների սեփականատերերի և խմբագրակազմի մասին բաց տեղեկատվության հասանելիությանը

  • Աջակցել լրագրողների մասնագիտական պատրաստվածության ապահովմանը

  • Նպաստել հետաքննական լրագրության զարգացմանը

  • Լրատվամիջոցներում ձևավորել փաստերի ստուգման մշակույթ

  • Նպաստել հավաստի և որակյալ տեղեկատվություն մատուցող լրատվամիջոցների հզորացմանը

Աղբյուրը՝ ԼՀԱ