Skip to content

Ամերիկացի լրագրող, մեդիա ձեռներեց և դասախոս Դեն Գիլմորի «Մեդիակտիվ» գրքի հայերեն տարբերակն այսուհետ հասանելի է հայաստանյան մեդիա դաշտի բոլոր ներկայացուցիչներին` ներառյալ օգտատերերին, ովքեր ցանկանում են ստեղծել կամ արդեն իսկ ունեն համացանցում ստեղծած իրենց սեփական մեդիան:

Հոկտեմբերի 7-ին «Ականաթ» սրճարան-պատկերասրահում հեղինակի մասնակցությամբ կայացավ գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ, մեդիա փորձագետներ, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, այլ հյուրեր:

Գրքի թարգմանությունը կատարվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ- նախաձեռնությամբ` ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Ջոն Գոշերթը (John Goshert) (նկարում` ձախից) իր ոգևորությունը հայտնեց գրքի հայերեն տարբերակի ստեղծման գործում իրենց ունեցած ներդրման համար: Նա նշեց, որ գիրքը կարևոր նշանակություն կունենա հայ մասնագետների համար:

[[wysiwyg_imageupload:224:]]Գրքի հեղինակ Դեն Գիլմորը (նկարում` կենտրոնում), ով ներկայումս Արիզոնայի նահանգային համալսարանի Ուոլթեր Քրոնքայթի լրագրության և զանգվածային հաղորդակցության դպրոցի պրոֆեսոր է, շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանատանն ու «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությանը թարգմանությունը հաջողությամբ ավարտելու առիթով:

«Հրաշալի է, որ նման գաղափարները կարողանում են հաջողությամբ իրականացվել: Հաճելի անակնկալ էր, երբ առաջին անգամ ինձ դիմեցիք թարգմանության հարցով: Մեծ ուրախությամբ եմ սպասում Հայաստանում մյուս բոլոր հանդիպումներին», – նշեց գրքի հեղինակը, ով առաջիկա օրերին հանդես կգա բացառիկ դասախոսություններով ու հանրային ելույթներով Երևանի ու Գյումրիի մի շարք կրթական հաստատություններում:

Գրքում հեղինակն անդրադառնում է մեդիա էկոհամակարգի գլոբալ ձևափոխմանը, վստահելի մեդիա արտադրության սկզբունքներին և տեղեկատվության գերառատության դարաշրջանում կարևորում է յուրաքանչյուր քաղաքացու ակտիվ մասնակցությունը մեդիայի ստեղծման գործին:

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ, «Մեդիակտիվ» գրքի հայերեն տարբերակի խմբագիր Սուրեն Դեհերյանի տեղեկացմամբ` գիրքը մասնագիտական ուղղվածություն ունի, բայց ընկալելի է նաև ընթերցասեր հանրության համար:

 «Բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ կիրառում են համացանցը տեղեկատվություն ստանալու և տարածելու նպատակով, կարիք ունեն ընթերցելու այս գիրքը` ավելի արդյունավետ սպառող և ակտիվ մեդիա արտադրող դառնալու համար»,- ասում է Դեհերյանը:

«Թեև գիրքը գրվել է 2010թ., բայց նրանում ամփոփված խորհուրդներն ու մտքերը դեռ երկար արդիական կլինեն, և դրանք անհրաժեշտ է օգտագործել արդեն այսօր: Կարող եմ վստահորեն ասել, որ թե՛ ավանդական լրատվամիջոցներ, թե՛ նոր մեդիա հարթակներ տնօրինողները, այս խորհուրդներին հետևելով, առավել մրցունակ կարող են լինել»,- ավելացրեց ՀԿ նախագահը:

[[wysiwyg_imageupload:225:]]«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը կարծում է, որ «Մեդիակտիվը» կարող է դառնալ դասագիրք ուսանողների և սեղանի գիրք` գործող լրագրողների համար:

«Դեն Գիլմորի գիրքն իմ կարծիքով շատ կարևոր է մեր լրագրողների համար, և ես խորհուրդ կտայի, որ նրանք ծանոթանան դրա բովանդակությանը: Այնտեղ լրագրության կարևորագույն սկզբունքների մասին է խոսքը, նոր պայմաններում լրագրողական գործունեության տարբեր խնդիրներ լուծելու մասին»,- նշեց Աշոտ Մելիքյանը:

Գրքի թարգմանիչներն են Կարինե Դարբինյանն ու Լևոն Բաղդասարյանը, սրբագրիչը Թագուհի Սուսլիյանն է: Գրքի հայերեն տարբերակը թե՛ բովանդակությամբ, թե՛ արտաքին ձևավորմամբ համապատասխանում է բնօրինակին, սակայն մեկ լրացմամբ: Դեն Գիլմորը հատուկ հայերեն տարբերակի համար ավելացրել է հետգրություն` հայացք ձգելով անցած 5 տարիների ընթացքում տեղի ունեցած փոփոխություններին ու ամփոփելով գրքում առկա հիմնական թեզերը:

Գրքի տպագիր տարբերակը բաժանորդագրման սկզբունքով անվճար կտրամադրվի բուհերին և ԶԼՄ-ներին:

Գիրքը չի սահամանափակվում տպագիր տարբերակով, այն հասանելի է նաև առցանց`Issuu.com կայքի միջոցով և ներառում է բոլոր այն ակտիվ հղումները, որոնք առկա են բնօրինակի առցանց տարբերակում` այսպիսով հնարավորություն տալով ընթերցողին անցում կատարել դեպի հավելյալ աղբյուրներ` լրացուցիչ տեղեկություն ստանալու նպատակով:

Լուսանկարները` Սոնա Սիմոնյանի

Թեմատիկ նյութեր`

Դեն Գիլմորը հայ խմբագիրներին. «Տեղեկատվությունը սահմանափակելով` ավելի վատ հետևանքներ կառաջացնենք»

Դեն Գիլմորի հանրային ելույթների օրակարգ 

Ժամ` 18:30 – 20:30, hասցե` Երևան,  Հալաբյան 16

Ժամ18:30 – 20:30, hասցեԵրևան, Մարշալ Բաղրամյան պող., 40 շենք

Ժամ` 14:30 – 16:30, հասցե՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, քաղաք Գյումրի, Գայի 1

Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ