Skip to content

Հայկական լրատվամիջոցների 15 ներկայացուցիչներ մարտի 4-5-ը մասնակցեցին «Տվյալների վիզուալիզացիան եւ բացատրական լրագրությունը թվային հրատարակչական գործում» խորագրով դասընթացին։

Միջոցառումը, որն իրականացվեց «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, նպատակ ուներ մասնակիցներին  ներկայացնել մեդիա ոլորտում առկա նոր միտումներն ու աջակցել հայ լրագրողներին թվային միջավայրում տեղեկատվության փոխանցման գործում հանդես գալ առավել արդունավետ ձեւաչափով:

[[wysiwyg_imageupload:257:]]

Մասնակիցները ծանոթացան թվային միջավայրում բացատրական լրագրության եւ տվյալների վիզուալիզացիայի հիմունքներին եւ գործնական աշխատանքների միջոցով՝ առցանց բաց ռեսուրսների կիրառմամբ փորձեցին պատրաստել ինֆոգրաֆիկաներ իրենց հետաքրքրող թեմաների վերաբերյալ: Նրանք ծանոթացան, թե ինչպես արդյունավետ օգտվել Ազգային վիճակագրական ծառայության եւ Համաշխարհային բանկի առցանց տվյալների բազաներից։

Հայկական լրատվամիջոցների 15 ներկայացուցիչներ մարտի 4-5-ը մասնակցեցին «Տվյալների վիզուալիզացիան եւ բացատրական լրագրությունը թվային հրատարակչական գործում» խորագրով դասընթացին։

Միջոցառումը, որն իրականացվեց «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, նպատակ ուներ մասնակիցներին  ներկայացնել մեդիա ոլորտում առկա նոր միտումներն ու աջակցել հայ լրագրողներին թվային միջավայրում տեղեկատվության փոխանցման գործում հանդես գալ առավել արդունավետ ձեւաչափով:

[[wysiwyg_imageupload:257:]]

Մասնակիցները ծանոթացան թվային միջավայրում բացատրական լրագրության եւ տվյալների վիզուալիզացիայի հիմունքներին եւ գործնական աշխատանքների միջոցով՝ առցանց բաց ռեսուրսների կիրառմամբ փորձեցին պատրաստել ինֆոգրաֆիկաներ իրենց հետաքրքրող թեմաների վերաբերյալ: Նրանք ծանոթացան, թե ինչպես արդյունավետ օգտվել Ազգային վիճակագրական ծառայության եւ Համաշխարհային բանկի առցանց տվյալների բազաներից։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար Ժաքլին Դիլին միջոցառմանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ մասնավորապես նշելով, որ նա ողջունում է բացատրական լրագրության և տվյալների վիզուալիզացիայի ոլորտում մասնակիցների՝ սեփական հմտությունները զարգացնելու ցանկությունը։

[[wysiwyg_imageupload:253:]]

«Մենք բոլորս գիտենք, թե  որքան կարևոր է տեղեկատվության հասանելիությունը քաղաքացիական հասարակության զարգացման գործում, սակայն, միևնույն ժամանակ այդ տեղեկատվությունը կարող է լինել բարդ, և բացատրական լրագրության նպատակը մեր խճճված աշխարհն առավել հասկանալի դարձնելն է»։

Ըստ Դիլիի, հաշվի առնելով բացատրական լրագրության կարևորությունը և ժողովրդավարական հասարակությունում նրա ունեցած դերը՝ մասնակիցները, որպես լրագրողներ և տնտեսության ոլորտի մասնագետներ, բացառիկ հնարավորություն ունեն կիրառելու 21-րդ դարի տեղեկատվական տեխնոլոգիաները և տվյալների լրագրության ուժը՝ մասնագիտական ուղղվածության սոցիալ-տնտեսական թեմաները լուսաբանելու այնպես, որ դրանք ընկալելի լինեն բոլորին։ «Իսկ ես անհամբերությամբ կսպասեմ այն նյութերին, որոնք կծնվեն այսօրվա դասընթացի արդյունքում՝ լրագրողների և գրաֆիկ դիզայների միջև համագործակցությունից», – ասում է Դիլին։

[[wysiwyg_imageupload:256:]]

Դասընթացի մասնակից լրագրողները ներկայացնում էին Hetq.am, Panorama.am, Civilnet.am, Iravaban.net, ArmTimes.com, AraratNews.am, Հանրային ռադիո, Հանրային եւ Շողակաթ հեռուստաընկերությունները։ Խմբում կային նաեւ  տնտեսագետներ եւ դիզայներներ։ Դասընթացն իրականացվեց ԼՀԱ-ի «Ամփոփ մեդիա» նախաձեռնության շրջանակներում․ նախաձեռնություն, որին ընդհանուր առմամբ արդեն մասնակցել են ավելի քան 50 լրագրողներ, վերլուծաբաններ, տնտեսագետներ եւ դիզայներներ։

«Նախաձեռնության միջոցով փորձում ենք հայկական մամուլում կայուն հիմքեր ստեղծել բացատրական լրագրության եւ տվյալների վիզուալիզացիայի համար՝ թե՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեսական գիտելիքներ տրամադրելով, թե՛ նրանց հետ կիսելով մեր փորձը, որը ձեռք ենք բերել Ampop.am մուլտիմեդիա պարբերականում նյութեր ստեղծելու և հրապարակելու ընթացքում», – ասում է ԼՀԱ նախագահ Սուրեն Դեհերյանը։

[[wysiwyg_imageupload:258:]]

Ըստ նրա թվային դարաշրջանում լրատվամիջոցների արդյունավետության բարձրացման խնդիր կա անգամ ամենազարգացած երկրներում։ «Իսկ բացատրական լրագրության ու տվյալների վիզուալիզացիայի ակտիվ կիրառումը լրատվամիջոցին հնարավորություն է տալիս մրցունակ լինել թվային միջավայրում եւ գրավիչ՝ առցանց հանրության շրջանում», – ասում է Դեհերյանը։

Միջոցառման մասնակիցներից Civilnet.am լրատվական կայքի լրագրող Մկրտիչ Կարապետյանն ասում է, որ դասընթացը չափազանց օգտակար էր:

[[wysiwyg_imageupload:261:]]

«Տվյալների համակարգումն ու վիզուալիզացիան գնալով ավելի մեծ տեղ է գրավում լրագրությունում, ու շատ անհրաժեշտ է համապատասխան գիտելիքներ ձեռք բերել այս դաշտում: Այս իմաստով սեմինարն իր տեսական ու գործնական հատվածներով հսկայական օգտակարություն ուներ: Ծանոթացանք շատ կարևոր գործիքների հետ` ինչպես վիզուալիզացնել տվյալները, ծանոթացանք նոր տվյալների շտեմարանների հետ: Հույս ունեմ, որ նման պարապմունքները շարունակական կլինեն` ավելի շատ մարդկանց ընդգրկմամբ, ու տվյալների վիզուալիզացիայի առումով լրատվական դաշտում առաջխաղացում կլինի»,- ասում է նա:

Իսկ Հանրային ռադիոյի լրագրող Կուշանե Չոբանյանը նշում է,- «Դասընթացից հետո եկել եմ տուն ու սկսել ինֆոգրաֆիկաների իմ փորձարկումները, իսկ դա լավագույն ապացույցն է այն բանի, որ լրագրողի մեջ, որն աընդհատ պրպտումների մեջ է, կարողացել են բառիս լավ իմաստով «ցեց գցել»»:

[[wysiwyg_imageupload:260:]]

«Դժվար էր պատկերացնել, որ երկու օրում հնարավոր է նման մեծ ծավալի օգտակար ինֆորմացիա ստանալ, բայց այս դասընթացը իրապես գերազանցեց իմ սպասելիքները: Բացատրական լրագրության և տվյալների վիզուալիզացիայի նոր գործիքներին տիրապետելը թույլ կտա ապագայում դրանք արդյունավետ կիրառել»,- ասում է Panorama.am լրատվական կայքի թղթակից Հակոբ Սաֆարյանը:

Ծրագրի ընթացքում մասնակիցների կողմից  կպատրաստվեն թեմատիկ նյութեր, որոնք կտեղադրվեն ԼՀԱ-ի կողմից ստեղծված Ampop.am ինտերակտիվ մուլտիմեդիա կայքում:

«Ամփոփ մեդիա» նախաձեռնության նորություններին կարող եք տեղեկանալ՝ հետեւելով ԼՀԱ-ի եւ Ամփոփ Մեդիայի ֆեյսբուքյան էջերին:

Դասընթացի ֆոտոպատմությունը` այստեղ:

Լուսանկարները՝ Լիլիթ Յոլչյանի

Աղբյուր՝ ԼՀԱ