10 լրագրողներ Հայաստանի մարզերից մասնակցեցին «Զանգվածային լրատվության նոր մեդիա միջոցները» թեմայով եռօրյա սեմինար-ճամբարին, որն անցավ մարտի 4-ից 6-ը Աղվերանում:
«Լրագրողներ հանուն ապագայի» կազմակերպած այս միջոցառումը իրականացվեց «Նոր մեդիա սեմինարներ մեդիա հասարակության համար» ծրագրի շրջանակներում։ Մասնակիցները հեռուստատեսային, տպագիր և առցանց լրատվամիջոցների լրագրողներ են Հայաստանի մի շարք մարզերից։ Սեմինարը վարում էին Ռուսաստանի և Հայաստանի հաղորդակցության, լրագրության և առցանց ռեսուրսների առաջատար մասնագետներ Իվան Զասուրսկին և Արթուր Պապյանը։
«Այս սեմինարի նպատակն էր այլընտրանքային մեդիա միջոցների առումով մարզային լրագրողների գիտելիքների և հմտությունների ընդլայնումն ու մարզերում ԶԼՄ-ների գործունեության ակտիվացումը համացանցի միջոցով»,- ասում է ծրագրի ղեկավար Սուրեն Դեհերյանը։ Ըստ նրա սոցիալական ցանցերից և բլոգերից օգտվելը օրեցօր մեծ տարածում է գտնում նաև Հայաստանում, և համացանցում տեղեկատվության անդադար հոսքի պարագայում շատ կարևոր է նաև լրագրողների ներգրավվածությունը:

Դասընթացի մասնակիցներն ինչպես տեսական նյութերի, այնպես էլ գործնական պարապմունքների միջոցով ուսումնասիրեցին և քննարկեցին թվային միջավայրում ԶԼՄ-ների փոխակերպմանը, սոցիալական ցանցերի ազդեցությանը և առցանց տիրույթներում հաղորդակցության ձևերին ու կանոններին վերաբերող թեմաներ։ Նրանք գրանցվեցին Twitter մինիբլոգում և ստեղծեցին անձնական էջ blogger.com բլոգային կայքում: Սովորեցին նաև օգտվել Facebook սոցիալական ցանցում ստեղծված վերջին հնարավորություններից:
«Հետաքրքիր էր Twitter-ից օգտվելու առանձնահատկությունները: Կարծում եմ չափազանց անհրաժեշտ է օգտվել նոր մեդիա ռեսուրսներից նորօրյա լրագրությամբ զբաղվելու համար»,- ասում է «Առավոտ» օրաթերթի Գյումրիի թղթակից Նունե Արևշատյանը և ավելացնում,- «շնորհիվ ռուս փորձագետ Իվան Զասուրսկիի պատկերացում կազմեցինք նաև ռուսական նոր մեդիաների զարգացումների մասին»:
[[wysiwyg_imageupload:80:height=216,width=331]]Երեք օրերի ընթացքում փորձագետները մասնակիցներին ներկայացրին ունիվերսալ լրագրողին անհրաժեշտ նոր մեդիա տեխնոլոգիաներն ու մասնագիտական ակտիվ գործունեության մեջ դրանց կիրառման հնարավորությունները։
«Սովորեցի բլոգում լուրեր տեղադրել, կայքում տեսանյութ տեղադրել, ինչպես նաև` Twitter ցանցում հեռախոսով տեղեկատվություն տարածել»,- ասում է «Հրապարակ» օրաթերթի Կապանի թղթակից Արմեն Դավթյանը:
Սեմինարի շրջանակներում ստեղծվեց փորձնական ընդհանուր ռեսուրս Facebook սոցիալական ցանցում: Կարճ ժամանակ անց այս հարթակին կփոխարինի մեկ այլ էլեկտրոնային բաց էջ, որը կհանդիսանա իբրև մարզային իրադարձություններին վերաբերող նորությունների հարթակ:
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում ԼՀԱ-ն նախատեսում է առաջիկայում կազմակերպել համանման ևս մեկ սեմինար-ճամբար՝ ընդգրկելով մասնակիցներ նաև այլ մարզերից։
Ծրագիրն իրականացվում է Վրաստանում և Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության Սոցիալական փոխակերպումների ծրագրի (Matra) ու ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ:
Լուսանկարները` Լիլիթ Յոլչանի