Skip to content

Ցանկացած երկրի համար էլեկտրոնային բովանդակության զարգացման խնդիրը տարեցտարի դառնում է կարևորագույն հարցերից մեկը: Հայաստանի բնակչության մեկ երրորդից ավելին այս պահին արդեն օգտվում է համացանցից, իսկ դա նշանակում է համացանցում առկա հայերեն բովանդակությունը, որն իր ազդեցությունն է ունենալու երկրի քաղաքացու կարծիքի և դիրքորոշման ձևավորման վրա, ժամանակի ընթացքում միայն առավել մեծ նշանակություն կունենա: Տեղական քոնթենթ (կամ բովանդակություն) եզրի տակ մենք հասկանում ենք մայրենի կամ օտար լեզուներով ինտերնետում հասանելի տեղեկատվություն, որն անմիջական առնչություն ունի Հայաստանի և հայ ժողովրդի հետ:

Համացանցի հայկական տիրությում բովանդակության միտումների և առկա խնդիրների մասին պատկերացում կազմելու համար «Լրագրողներ հանուն աագայի» ՀԿ-ը 2012 թ-ին նախաձեռնեց երկու փորձարարական հետազոտություններ, ինչպիսիք երբևէ չէին իրականացվել:

Դրանցից էր «Հայկական առցանց ԶԼՄ-ների դիտարկումը 2012թ. մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ» խորագրով ուսումնասիրությունը, որի նպատակն է արձանագրել հայաստանյան առցանց ԶԼՄ-ի աշխատանքային գործընթացը ընտրություններին վերաբերող լուսաբանումների տեսանկյունից` նախընտրական 3 ամիսների և հետընտրական 2 շաբաթների ընթացքում` փետրվարի 6-ից մայիսի 20­-ը ընկած ժամանակահատվածում (ընդհանուր 105 oր): Նման մշտադիտարկում Հայաստանում ընտրական գործընթացների ժամանակահատվածում իրականացվեց առաջին անգամ:

Մշտադիտարկման էլեկտրոնային տարբերակը տես այստեղ` Առցանց ԶԼՄ-ների դիտարկումը ԱԺ ընտրությունների վերաբերյալ:

Իսկ երկրորդը «Ինտերնետի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրությունն է: Այստեղ քննարկվել են ինտերնետի հայկական տիրույթում էլեկտրոնային բովանդակության զարգացման վրա անմիջական ազդեցություն ունեցող ոլորտները և դրա հետագա ազդեցությունը ներքին թրաֆիկի մասնաբաժնի ավելացման վրա: Սույն զեկույցում ԼՀԱ-ի աշխատանքային խումբը փորձել է ներկայացնել Հայաստանում էլեկտրոնային բովանդակության զարգացմանը վերաբերող ներկա իրավիճակը’ վեր հանելով առավել հրատապ խնդիրները և դրանց հաղթահարման ուղիները:

Այս հետազոտության էլեկտրոնային տարբերակը տես այստեղ` «Ինտերնետի հայկական տիրույթում բովանդակության զարգացման մասին» ուսումնասիրություն:

Ուսումնասիրություներն իրականացվել են «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: Արտահայտած տեսակետները հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության տեսակետները: