Մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ մայիսի 3-ին Երևանում “Մամուլի ազատություն. տեղեկացված լինելու իրավունք” խորագրով ցուցահանդեսին ներկայացվեցին 10 լուսանկարներ:
Մեկշաբաթյա ցուցահանդեսը կազմակերպել է Հայաստանում “Տեղեկատվության ազատության կենտրոն” հասարակական կազմակերպությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՄԱԿ-ի Հասարակական տեղեկատվության բաժնի հետ համատեղ և ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից: Ներկայացված 300 լուսանկարներից ընտրվել են ավելի քան 30-ը ցուցահանդեսին ներկայացնելու համար. ընտրված բոլոր լուսանկարները կտպվեն կատալոգում:
Ցուցահանդես են այցելել լրագրողներ, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
“Սա յուրօրինակ ցուցադրություն է, քանի որ բոլորը, հատկապես լրագրողներն ու պրոֆեսիոնալ լուսանկարիչները, հրավիրված էին ներկայացնելու տեղեկատվության և խոսքի ազատության վերաբերյալ իրենց աշխատանքները: Այս հիմնարար իրավունքներն, ըստ էության, կապված են մամուլի ազատության հետ, որն իր հերթին նպաստում է ժողովրդավարության ամրապնդմանը, լավ կառավարմանն ու մարդկային զարգացմանը”,- ասում է “Տեղեկատվության ազատության կենտրոն” ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանը:
Հաջորդ շաբաթ JNews.am-ը կներկայացնի նկարների մյուս մասը:
Աղբյուր` JNews.am