Skip to content

Ադրբեջանում սկսվել է ակտիվիստի և լրագրողի վրա հարձակված անձանց դատը

Բաքվում ընթանում է ամերիկացի լրագրողի և բրիտանացի մարդու իրավունքների պաշտպանի վրա չորս ամիս առաջ հարձակում գործած անձանց դատավարությունը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Ամերիկացի լրագրող Ամանդա Էրիկսոնը և բրիտանացի ակտիվիստ Սելիա Դևիսը պնդում են, որ հունիսի 15-ին Բաքվի Ազգային դրամատիկական թատրոնի մոտակայքում նրանց վրա հարձակում են գործել:

20-22 տարեկան չորս անձնավորություն՝ Ադիլ Թագիզադեն, Ռոման Հասանովը, Վուսալ Քուրբանովը և Նազիմ Հուսեյնովը, մեղադրվում են խուլիգանության և ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է երեքից յոթ տարի ազատազրկում:

Բոլոր չորս մեղադրյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչում: Նրանք ժխտում են այն փաստը, որ հարձակվել են կանանց վրա կամ վիրավորական խոսքեր են ասել նրանց հասցեին, ինչպես նաև պնդում են, որ հարբած չեն եղել: Նրանց խոսքերով՝ նրանք փորձում էին օգնել երկու կնոջ, ովքեր հարբածի տպավորություն էին թողնում:

«Նրանք խմած էին, երբ ես մոտեցա նրանցից մեկին և հարցրեցի, թե ինչով կարող եմ օգնել», – ասում է Թագիզադեն: «Նրանք վախեցան և սկսեցին գոռալ: Մենք հասկացանք, որ նրանք օտարերկացիներ են: Հետո Նազիմը տվեց նրանց իր բջջային հեռախոսը, որ զանգահարեն ոստիկանություն, բայց այդ կինը նետեց հեռախոսը գետնին և կոտրեց այն: Մենք նրանց չենք ծեծել… նրանք պարզապես փախան»:

Read More »Ադրբեջանում սկսվել է ակտիվիստի և լրագրողի վրա հարձակված անձանց դատը

Ադրբեջանում ձերբակալվել են լրագրողներին ծեծի ենթարկած երկու անձնավորություն

Երկու հոգի, ովքեր ծեծի էին ենթարկել ամերիկացի լրագրող Ամանդա Էրիկսոնին և բրիտանացի մարդու իրավունքների պաշտպան Սելիա Դևիսին, ձերբակալվել են Բաքվի ոստիկանության աշխատակիցների կողմից: Այս մասին շաբաթ օրը Trend լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը:

Հունիսի 15-ի լույս 16-ի գիշերը՝ 00:20-ի սահմաններում, Ադրբեջանի մայրաքաղաքի Յասամալ թաղամասում չորս անծանոթ մարդ ծեծի են ենթարկել երկու կանանց՝ բրիտանացի Սելիա Դևիսին և ամերիկացի Ամանդա Էրիկսոնին:

Ձերբակալվածները 1993 թվականին ծնված Ադիլ Թագիզադեն և 1989 թվականին ծնված Ռոման Հասանովն է:

Ոստիկանները գիտեն նաև մյուս երկու անձանց անունները և գործողություններ են ձեռնարկել՝ նրանց ձերբակալելու նպատակով:

Աղբյուր: Trend.az

Read More »Ադրբեջանում ձերբակալվել են լրագրողներին ծեծի ենթարկած երկու անձնավորություն

Ադրբեջանում ծեծի են ենթարկել ամերիկացի լրագրողի և բրիտանացի ակտիվիստի

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, հունիսի 15-ին Բաքվում ծեծի են ենթարկել ամերիկացի լրագրողի և մարդու իրավունքների բրիտանացի պաշտպանի:

Ըստ տեղեկատվության՝ սպորտային կազմվածքով չորս երիտասարդ տղամարդ հետևել են լրագրող Ամանդա Էրիքսոնին և ակտիվիստ Սելիա Դևիս Քերիսին, երբ նրանք քայլելիս են եղել դեպի իրենց բնակարանը: Նրանց վրա հարձակվել են Դրամատիկական թատրոնի հարևանությամբ:

Քերիսը հարձակման արդյունքում կոտրել է ձեռքը:

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները հայտնում են, որ տեղյակ են կատարված հանցագործության մասին և ամեն կերպ աջակցում են տուժածներին:

Ադրբեջանի ներքին գործերի ներկայացուցիչ Օրխան Մանսուզադեն ասել է, որ հետաքննությունը դեռևս ընթացքի մեջ է:

Էրիքսոնը և Քերիսը Ադրբեջանում դասընթացներ էին վարում տեղի լրագրողների և հասարակական ակտիվիստների համար:

Աղբյուր: RFE/RL

Read More »Ադրբեջանում ծեծի են ենթարկել ամերիկացի լրագրողի և բրիտանացի ակտիվիստի

ԵԱՀԿ. Ադրբեջանը մամուլի ասպարեզում առաջընթաց է գրանցում

Մամուլի ազատության ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը համոզված է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում ադրբեջանական մամուլում դրական փոփոխություններ են տեղի ունեցել:

«Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ադրբեջանի մամուլում դրական փոփոխություններ են նկատվում: Սակայն գլխավոր աշխատանքները կսկսվեն այն ժամանակ, երբ երկրում ընդունվի զրպարտության մասին օրենքը», – իր քառօրյա այցի ամփոփման ժամանակ հայտնել է Միյատովիչը:

«Ես ողջունում եմ նախագահ Իլհամ Ալիևի հայացքները համացանցի ազատության վերաբերյալ», – ասել է Միյատովիչը:

Այցի ընթացքում Միյատովիչը հանդիպել է իշխանությունների և ադրբեջանական մամուլի ներկայացուցիչների հետ:

Ապագայում ևս Միյատովիչը պատրաստվում է հետևել Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին:

«Զրպարտանքի մասին օրենքի կարևորագույն նպատակն է խուսափել լրագրողների ազատազրկումներից, ինչպես նաև թեթևացնել այն գումարների չափերը, որոնք մամուլը վճարում է որպես տուգանք», – ասում է Միյատովիչը:

«Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի խորհրդարանը քննարկում կծավալի օրինագծի վերաբերյալ և հասարկությունը կաջակցի այդ օրինագծին», – ասել է նա:

Զրպարտանքի մասին օրինագիծը մշակվել է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի օգնությամբ 2005 թվականին: Օրինագծի մշակմանը մասնակցել են պատգամավորներ, մամուլի ներկայացուցիչներ և փաստաբաններ:

Read More »ԵԱՀԿ. Ադրբեջանը մամուլի ասպարեզում առաջընթաց է գրանցում

Բլոգերների դատավարություններն Ադրբեջանում շարունակվում են

Ադրբեջանում մաիսի 6-ին ավարտվել է երիտասարդ ակտիվիստ և բլոգեր Բախտիար Հաջիևի դատական հետաքննությունը: Հաջիևին մեղադրում են պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու մեջ: Մայիսի 10-ին նշանակված է գլխավոր դատախազի ելույթը: 

Դատական գործընթացի ժամանակ դատավորը մերժել է դատապաշտպանությունը նկարահանելու կամ ձայնագրելու խնդրանքը:

Փաստաբանի խոսքերով՝ Հաջիևն արդեն պատրաստ է լսել մեղադրական որոշումը, քանի որ օբյեկտիվ դատական հետաքննություն չի անցկացվում: «Ես չեմ հավատում Ադրբեջանի դատական համակարգի արդարադատությանը, քանի որ այն իրականացնում է գործադիր իշխանության պատվերները», – ասել է Հաջիևը:

Դատի ժամանակ հարցաքննվել են այն ոստիկանները, որոնք մարտի 4-ին ձերբակալել էին Հաջիևին: Նրանք հերքել են Հաջիևի և պաշտանության հայտարարությունն այն մասին, որ լրագրողի հանդեպ ֆիզիկական ճնշում են գործադրել:

Հաջիևի համախոհներից և ընկերներից շատերին, ինչպես նաև լրագրողներին, թույլ չեն տվել ներկա գտնվելու դահլիճում, չնայած՝ ըստ փաստաբանի, ազատ տեղեր շատ են եղել:

Ադրբեջանի դեմոկրատական հանրությունը համոզված է, որ Հաջիևին ձերբակալել են որպես Facebook-յան խմբի անդամ, որը մարտի 11-ին հայտարարել էր Ադրբեջանում «Ազգային մեծ օր» հակակառավարական ակցիա անցկացնելու մասին:

Աղբյուր: http://www.kavkaz-uzel.ru/

Read More »Բլոգերների դատավարություններն Ադրբեջանում շարունակվում են

Ադրբեջանում «Ազադլիգ» թերթի ևս մեկ լրագրողի ծեծի են ենթարկել

Ինչպես հայտնում է www.rferl.org կայքը՝ ընդդիամադիր «Ազադլիգ» թերթի թղթակից Ռամին Դեկոյին առևանգել և ծեծի են ենթարկել ապրիլի 2-ի հակակառավարական ցույցին ներկա գտնվելու համար:

Դեկոն ասում է, որ ապրիլի 3-ին նրան առևանգել են քաղաքացիական հագուստով անձիք, տարել մի անծանոթ վայր և խորհուրդ տվել վերջ տալ իր գործունեությանը ընդդիմության ճամբարում: Ապրիլի 4-ի երեկոյան նրա վրա հարձակում են գործել, երբ նա դուրս է եկել աշխատանքից:

Մինչ այդ՝ մարտի 26-ին, «Ազադլիգի» սյունյակագիր Սեյմուր Հազիևին նույնպես առևանգել և ծեծի էին ենթարկել:

Ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը հանդիպել է «Ազադլիգի» խմագիրների հետ և ասել, որ անձամբ կհետևի լրագրողների վրա կատարված հարձակումների մասով գործերի հետաքննությանը:



Read More »Ադրբեջանում «Ազադլիգ» թերթի ևս մեկ լրագրողի ծեծի են ենթարկել