Skip to content

Լրագրողներ առանց սահմանների. Թբիլիսիում հարձակվել են 10-ից ավելի լրագրողի վրա

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ցնցված է այն բռնություններից, որոնք վրացական անվտանգության ուժերը գործածել են մայիսի 26-ի վաղ առավոտյան Թբիլիսիում տեղի ունեցող հակակառավարական ցույցը լուսաբանող լրագրողների հանդեպ:

«Ըստ մեր աղբյուրի՝ ոստիկաննները հարձակում են գործել կամ ձերբակալել նվազագույնը տասներկու լրագրողի», – հաղորդում է «ԼԱՍ»-ն: «Իրադարձությունները լուսաբանող լրագրողների հանդեպ ուժի այս գործադրումը պարզապես անհանդուրժելի է: Մենք կոչ ենք անում թե՛ կառավարությանը, թե՛ ընդդիմությանը հարգել լրագրողներին. նրանք չպետք է դառնան ընթացիկ քաղաքական լարվածության զոհ»:

Մայիսի 21-ից սկսած՝ ամեն օր հազարավոր մարդիկ դուրս էին գալիս ցույցի՝ պահանջելով նախագահ Սահակաշվիլու հրաժարականը: Մայիսի 26-ին՝ կեսգիշերից հետո, ոստիկանությունը ուժ գործադրեց, որպեսզի ցրի ընդդիմության ցույցը Ռուսթավելու պողոտայից: Ընդդիմությունը զգուշացվել էր, որ փողոցը պետք է ազատվի, քանի որ այնտեղ տեղի էին ունենալու Վրաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարություններ: 

Ոստիանությունը արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և մահակներ էր օգտագործում ցուցարարներին ցրելու համար: Լրագրողները ենթարկվում էին բանավոր վիրավորանքների և ֆիզիկական հարձակման: Առանց բացատրությունների նրանցից խլում կամ կոտրում էին ֆոտո և տեսախցիկները:

Read More »Լրագրողներ առանց սահմանների. Թբիլիսիում հարձակվել են 10-ից ավելի լրագրողի վրա

«Լրագրողներ առանց սահմանների»-ն մտահոգ է Հայաստանում մամուլի վիճակով

Ֆրանսիական «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգված է հայկական թերթերի նկատմամբ հարուցված դատական գործընթացներով և սահմանված վնասների փոխհատուցման գումարներով, որոնք սպառնում են թերթերի գոյությանը և ստիպում դրանց զբաղվել ինքնագրաքննությամբ: 

2010-ի ապրիլին տեղի ունեցած փոփոխությունը, ըստ որի ապաքրեականացվեց զրպարտանքի և վիրավորանքի մասին օրենքը, դիտվեց որպես ժողովրդավարական քայլ, սակայն դատական հետապնդումները մամուլի նկատմամբ շարունակվում են: Միայն 2011-ի առաջին եռամսյակում հարուցվել է զրպարտության 12 գործ: Գլխավոր թիրախն անկախ թերթերն են: Ներկայումս «Ժամանակ» օրաթերթի դեմ ներկայացված է երեք տարբեր հայց: Դատական գործ է հարուցված նաև «Հայկական ժամանակ»-ի և «Հրապարակ»-ի նկատմամբ:

Հիմնականում հայցվորները քաղաքական գործիչներ են: Ապրիլի 18-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը «Հետք» կայքին, որը ստեղծել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն, պարտադրել է որպես փոխհատուցում Իջևանի քաղաքապետին վճարել 450 000 դրամ, ինչպես նաև հերքել տպագրված նյութը: Սպառելով բոլոր հույսերը՝ ՀԿ-ն ցանկանում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Read More »«Լրագրողներ առանց սահմանների»-ն մտահոգ է Հայաստանում մամուլի վիճակով

Լրագրողներ առանց սահմանների. Իրանը «գիշատիչ» է մամուլի ազատության համար

Փարիզյան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը աշխարհի տարբեր քաղաքական առաջնորդների, հանցավոր խմբավորումների և ապստամբների իր ամենամյա ցուցակում, որպես մամուլի ազատության հանդեպ «գիշատչի», ընդգրկել է նաև Իրանին: 

Ըստ կազմակերպության, Իրանի նման կարգավիճակի գլխավոր մեղավորը երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին է, ով «պատասխանատու է լրագրողների նկատմամբ շարունակական բնույթ կրող ճնշումների համար: Միջազգային մամուլի դեմ  հնչեցրած նրա վարակիչ և բորբոքիչ քննադատություններն արթնացրել են կառավարող մարմինների զայրույթը լրատվամիջոցների հանդեպ: Նա լիովին համաձայնել է այն դատական համակարգի հետ, որը 2009-ի օգոստոսին և 2010-ի հունվարին իրականացրեց մի շարք ցուցադրական դատավարություններ՝ լրագրողներին և բլոգերներին անհավանական երկար ժամկետներով ազատազրկելով և որոշ դեպքերում նույնիսկ մահապատժի ենթարկելով: Հեղափոխական պահակախումբը, որն անուղղակիորեն ենթարկվում է Խամենեին, կառավարում է Թեհրանում գտնվող Էվին բանտը, հետևաբար հենց նա է պատասխանատու այդ բանտում լրագրողներին և բլոգերներին տանջելու և այլ ոտնձգությունների համար»:

Կազմակերպությունը Խամենեին մեղադրում է նաև «մարդկության դեմ հանցանքներ կատարելու մեջ»՝ ավելացնելով, որ նախագահ Ահմադինեջադն էլ «ուղղակիորեն պատասխանատու է այս ճնշման համար, որը նա կազմակերպում է կրթության, մշակույթի նախարարների հետ՝ իսլամական և հեղափոխական պահակախմբի աջակցությամբ»:

Read More »Լրագրողներ առանց սահմանների. Իրանը «գիշատիչ» է մամուլի ազատության համար

Քարթլիի շրջանը մնացել է առանց վրացական հեռուստաալիքների

Փետրվարի 7-ի առավոտյան Քարթլիի շրջանում դադարեցվեց վրացական հեռուստաալիքների հեռարձակումը: Անջատվել են “Ռուստավի 2”, “Իմեդի”, “Տրիալետի” հեռուստաալիքները և Հանրային հեռուստատեսությունը: Այժմ միայն “Սաքարթվելո” ալիքն է շարունակում իր հեռարձակումները, որը սահմանափակվում է միայն ֆիլմերի ցուցադրությամբ: Բոլոր ռադիոկայանները, որոնք հեռարձակվում էին Գորիի հեռուստաաշտարակի միջոցով, նույնպես անջատվել են:

“Տրիալետի” հեռուստաընկերության պրոդյուսեր Լադո Բիչաշվիլին հայտնել է Media.ge կայքին, որ նախորդ գիշերվա ձնաբքի պատճառով հեռուստաաշտարակի մալուխները վնասվել են, ինչի հետևանքով էլ դադարեցվել են հեռարձակումները: Վրացական հեռուստաալիքների տեխնիկների խմբերը ժամանել են դեպքի վայր՝ վթարը վերացնելու նպատակով: Հեռուստաալիքների եթերի վերականգնման ժամկետները դեռ անհայտ են:

Աղբյուր: www.Media.ge

Read More »Քարթլիի շրջանը մնացել է առանց վրացական հեռուստաալիքների