Բողոքի ցույցի ժամանակ ոստիկանները ձերբակալել, ծեծել են լրագրողների և առգրավել տեխնիկան
Մայիսի 26-ի առավոտյան Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցող ցույցի ընթացքում ոստիկանության հարձակման արդյունքում լրագրողներ են տուժել: Օրինապահները ձերբակալել, ծեծել և հայհոյել են նրանց`առգրավելով լուսանկարչական սարքավորումները և տեսախցիկները:
Հատուկ նշանակության զորքերը ծեծել են Netgazeti-ի լրագրող Թամազ Կուպրեիշվիլուն:
Interpressnews գործակալության թղթակից Մալխազ Չկադուային ձերբակալել և բերման են ենթարկել ոստիկանական բաժանմունք: Որոշ ժամանակ անց նրան ազատ են արձակել: Ինչպես հայտնում է Մալխազ Չկադուան՝ նրան և այլ լրագրողների հայհոյել են մոտ մեկ և կես ժամ: Ըստ նրա՝ ոստիկանական բաժանմունքում շատ այլ ձերբակալվածներ կան:
Ինչպես հայտնում է Interpressnews գործակալությունը՝ նրանց թղթակցին ոստիկանները վայր են գցել Թավուկաշվիլի փողոցում և թույլ չեն տվել հեռանալ: Լրագրողը կրել է մամուլի ծառայության տարբերակիչ նշաններով հագուստ, սակայն ոստիկանները նրան բաց չեն թողել և տարել են անհայտ ուղղությամբ:
Netgazeti-ի լրագրող Նինո Կախնիաշվիլին թունավորվել է արցունքաբեր գազից և տեղափոխվել հիվանդանոց: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո նրան դուրս են գրել հիվանդանոցից:
Netgazeti-ի մեկ այլ լրագրող Նեսթան Ցեցխլաձեից խլել են տեսախցիկը:
Media.ge-ն անձամբ ներկա է գտնվել և տեսել է՝ ինչպես են ֆիզիկական ուժ գործադրում և խլում ֆոտոխցիկը Guira News-ի լրագրող Նատո Գոգելիայից:
Աղբյուր` Media.Ge
Read More »Բողոքի ցույցի ժամանակ ոստիկանները ձերբակալել, ծեծել են լրագրողների և առգրավել տեխնիկան