Skip to content

Իրանը ցանկանում է ստեղծել սեփական ինտերնետը

Ինտերնետային գրաքննությունը հեշտացնելու նպատակով Իրանը մտադիր է ստեղծել սեփական «մուսուլմանական» ինտերնետը: «Սա կօգնի պայքարել արևմտյան ազդեցության դեմ, ինչպես նաև կխթանի պարսկերենի տարածումը՝ որպես միջազգային լեզու»,- հայտարարել է Իրանի առևտրի նախարարության ներկայացուցիչը:

Wired UK-ը գրում է, սակայն, որ այս երկրում նման բոլոր փորձերը ձախողվել են, քանի որ օգտագործողները նախընտրել են ազատ ինտերնետը: 

Աղբյուր: PCNews.am


Read More »Իրանը ցանկանում է ստեղծել սեփական ինտերնետը

Բաքու. ոստիկանությունը ցրում է ընդդիմության ցույցը

Կիրակի օրը ոստիկանությունը ձերբակալել է 65 մարդու, որոնք մասնակցում էին Բաքվի կենտրոնում տեղի ունեցած ընդդիմության չարտոնված ցույցին:
Ձերբակալվածներից 25-ին պաշտոնական զգուշացում տալուց հետո ազատ են արձակել, ասվում է Բաքվի ոստիկանության գլխավոր բաժանմունքի պաշտոնական հայտարարության մեջ:
Ընդդիմության ցույցի կազմակերպիչները նախօրեին «Նարիմանով» կինոթատրոնին կից հրապարակում հավաքի թույլտվություն էին խնդրել Բաքու քաղաքի իշխանություններից: Սակայն քաղաքապետարանը մերժել էր հայցը և առաջարկել հավաքվել մայրաքաղաքի հարավային հատվածում:

Պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ ընդդիմության հայցը քննարկվել է և, առաջնորդվելով Ադրբեջանի հանրապետության սահմանադրության` «Հավաքների ազատության մասին» 7-րդ հոդվածով, հասարակական շահերը պաշտպանելու, քաղաքացիական անկարգություններից խուսափելու համար առաջարկվել է հավաքն անցկացնել Սաբայիլ թաղամասի Բիբի Հեյբաթ տարածքում գտնվող մարզադաշտում:

Սակայն ցույցի կազմակերպիչները ապրիլի 17-ին ժամը 16:00 փորձել են Սահիլ այգու տարբեր հատվածներում շուրջ 150 հոգի հավաքել: Չնայած ոստիկանները մի քանի անգամ տեղեկացրել են կազմակերպիչներին և մասնակիցներին, որ ըստ սահմանված կարգի պարտավոր են ցրել ցույցը, նրանց պահանջներն անհաղորդ են մնացել:

Read More »Բաքու. ոստիկանությունը ցրում է ընդդիմության ցույցը

«Բազմազգ Վրաստանը» նախագահից պահանջում է հեռացնել նախարարին

«Բազմազգ Վրաստան» հասարակական շարժումը, որը պաշտպանում է ազգային փոքրամասնությունների շահերը Վրաստանում, դիմել է Վրաստանի նախագահին և վարչապետին, որպեսզի նրանք հեռացնեն սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լադո Վարձելաշվիլուն:

Ապրիլի 2-ին «Իմեդի» հեռուստաալիքով հեռարձակվող Ուրախների և հնարամիտների ակումբի շրջանակներում Պետական բժշկական համալսարանի «Կոզա Նոստրա» թիմը «ո՞րն է Հիտլերի ամենամեծ նվաճումը» հարցին պատասխանել է «անվճար գազ ամեն հրեական ընտանիքին»: Ժյուրին, որի անդամ էր նաև Լադո Վարձելաշվիլին, ամենաբարձր գնահատականն է տվել այս պատասխանին: Սակայն հետո հասարակայնորեն ներողություն է խնդրել:

Աղբյուր: Media.ge


Read More »«Բազմազգ Վրաստանը» նախագահից պահանջում է հեռացնել նախարարին

Վրաստանի առաջին նախագահի այրին պնդում է, որ Myvideo.ge կայքը կիրառում է ցենզուրա

Վրաստանի առաջին նախագահի այրի Մանանա Արչվաձե-Գամսախուրդիան մեղադրում է վրացական www.myvideo.ge պորտալին տեսաքննադատություն կիրառելու մեջ: Ենթադրվում է, որ կայքի ադմինիստրացիան հեռացրել է մարտի 30-ին կայք վերբեռնված տեսանյութը: Այն նվիրված էր Վրաստանում 20 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին:

YouTube-ում տեղադրված իր ուղերձում Մանանա Արչվաձե-Գամսախուրդիան պնդում է, որ տեսանյութը, որն արգելափակել է վրացական կայքի ադմինիստրացիան, հատուկ պատրաստված էր Վրաստանի անկախության 20-ամյակի և Վրաստանի առաջին նախագահի ծննդյան տարեդարձի առթիվ:

Այդ տեսանյութում Մանանա Արչվաձեն պատմում է անկախությանը նախորդող գործընթացների, 1991 թ-ի մարտի 31-ի հանրաքվեի հետևանքների և Զվիադ Գամսախուրդիայի կենսագրության մասին:

Գամսախուրդիայի այրին կասկածներ ունի, որ կայքի ադմինիստրացիան ղեկավարվում է իշխանությունների կողմից:

«Տեսանյութը արգելափակվել է այն վերբեռնելուց 24 ժամվա ընթացքում, չնայած, որ այն ոչ մի վիրավորական կամ չթույլատրված նյութ չէր պարունակում», – ասել է Մանանա Արչվաձեն՝ պահանջելով տեսանյութի վերականգնում և գրավոր պատասխան կայքի ադմինիստրացիայից:

Myvideo.ge կայքի սեփականատեր ITDC ընկերությունը հայտնում է, որ նրանք չեն հասկանում Մանանա Արչվաձեի բողոքի հիմքերը:

Read More »Վրաստանի առաջին նախագահի այրին պնդում է, որ Myvideo.ge կայքը կիրառում է ցենզուրա

Թուրքիայում չհրատարակված սկանդալային գիրքն արդեն հայտնվել է ինտերնետում

Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործի շրջանակներում ձերբակալված լրագրող Ահմեդ Շըքի հեղինակած եւ դեռեւս չհրատարակված «Իմամի բանակը» գիրքը հայտնվել է ինտերնետում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական ոստիկանության կողմից արգելված եւ դեռեւս չհրատարակված «Իմամի բանակը» գիրքը հայտնվել է Twitter-ում։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հիշյալ գրքում ներկայացվել է ոստիկանության համակարգում Ֆեթհուլլահ Գյուլենի կրոնական միության գոյության մասին, որից հետո ոստիկանությունը սկսել էր հավաքել գրքի չհրատարակված բնօրինակը։

Հիշյալ գործողության առնչությամբ իր անհանգստությունն էր հայտնել նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ նշելով, որ եթե գիրքը չարգելվեր, կվաճառվեր մի 10 հազար օրինակ, իսկ այս պարագայում այն կվաճառվի 100 հազար օրինակով։ 

Աղբյուր: News.am


Read More »Թուրքիայում չհրատարակված սկանդալային գիրքն արդեն հայտնվել է ինտերնետում

ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչը դատապարտում է հարձակումը ադրբեջանցի լրագրողի վրա

ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտել է վերջերս տեղի ունեցած հարձակումը ադրբեջանցի լրագրողի վրա և կոչ արել կառավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու բռնության դեպքերը լրագրողների նկատմամբ:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է ակտիվ միջոցների դիմեն կանխելու մամուլի նկատմամբ բռնությունները», – ասել է Միյատովիչը: «Լրագրողների համար անվտանգ և ազատ աշխատանքային միջավայր ստեղծելը ԵԱՀԿ-ին ինտեգրվելու հիմնական պահանջներից է, և ես պետք է ցավով նշեմ, որ Ադրբեջանի կառավարությանը դեռևս չի հաջողվել կատարել այդ պայմանը»:

Մարտի 26-ի գիշերը վեց դիմակավոր անձ առևանգել են «Ազադլիք» անկախ թերթի լրագրող Սեյմուր Հազիևին Բաքվի մոտակա գյուղերից մեկից: Ինչպես հայտարարվում է՝ նրա գլխին պարկ են հաքցրել, ծեծել նրան և սպառնացել ավելի վատ բռնություններով, եթե նա շարունակի քննադատական հոդվածներ գրել կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ:

Ադրբեջանի ամենից շատ տպագրվող պարբերականներից մեկը՝ «Ազադլիքը», շարունակաբար ենթարկվել է հարձակումների և այլ տիպի միջամտությունների՝ ներառյալ աշխատակազմի և հովանավորների ձերբակալման: Հազիևն ինքը վերջին տարիներին մի քանի անգամ ենթարկվել է սպառնալիքների և ծեծի: 

Աղբյուր: http://www.osce.org/fom/76228


Read More »ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչը դատապարտում է հարձակումը ադրբեջանցի լրագրողի վրա

Ինտերնետը վրացիներին ուշացումով է հասնում

Գլխավոր մալուխի վնասման պատճառով Վրաստանի առաջատար ինտերնետային ծառայության՝ Caucasus Online ընկերության բաժանորդներին ինտերնետը հասնում է ուշացումով:

Ներկա դրությամբ օգտվողներին հասանելի են միայն այն կայքերը, որոնք տեղակայված են տեղական պրովայդերների սերվերներին:

Հայտարարվում է, որ համաշխարհային ցանցը Վրաստանում կվերականգնվի  Թբիլիսիի ժամանակով մինչև ժամը 21:00:

Caucasus Online-ը ներողություն է խնդրել իր բաժանորդներից անհարամարություններ պատճառելու համար:

Աղբյուր: Media.ge

Read More »Ինտերնետը վրացիներին ուշացումով է հասնում

Վրաստանում գործում է հասարակական տեղեկատվության վիճակագրական կայք

Վրաստանում սկսել է գործել GiveMeInfo անունը կրող նոր կայքը, որի նպատակը հասարակական տեղեկատվության հոսքը ավելի բաց դարձնելն է:

Կայքի ստեղծման մտահաղացումը վրացի լրագրող Դավիթ Չագանավաինն է: Անցյալ տարի Թբիլիսիում այս նախագծով նա Կովկասի սոցիալական նորամուծությունների ճամբարի հաղթող ճանաչվեց: Շահած գումարի և Վրաստանի բաց հասարակություն հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ http://givemeinfo.ge կայքը դարձավ իրականություն:

Կայքի բովանդակությունը լրացնում են հենց օգտվողները՝ նրանք, ովքեր առավել հաճախ հասարակական տեղեկատվության կարիք ունեն, մասնավորապես, լրագրողները և ՀԿ-ների ներկայացուցիչները: Մուտքագրվող տեղեկությունները գաղտնի են: Տեղեկություն ստանալու համար պահանջվում է պատասխանել հայցադիմումի մի քանի հարցի:

«Կայքը ցույց կտա, թե ինչպես են տարբեր գործակալություններ և նախարարություններ զբաղվում հասարակական տեղեկատվության հոսքով: Այն տեղեկատվության հոսքը պատկերող քարտեզի կնմանվի: Դեռ ոչ բոլորը գիտեն կայքի մասին, այդ պատճառով տեղեկատվությունը դեռ շատ չէ: Չգիտես՝ ինչու, շատերը մտածում են, որ գործընթացը ժամանակատար է, մինչդեռ այն մի քանի րոպե է տևում», – ասել է Դավիթ Չագանավան Media.ge կայքին:


Read More »Վրաստանում գործում է հասարակական տեղեկատվության վիճակագրական կայք

Գերմանիայում ապրող ադրբեջանցի լրագրողը դատի է տվել Ադրբեջանի տան նախագահին

Գերմանիայում բնակվող իշխանամետ ադրբեջանցիները մարտի 18-ին սաստիկ ծեծի են ենթարկել ադրբեջանցի լրագրող Ֆահրադդին Հաջիբեյլիին: «Ազադլիգ» թերթը գրում է, որ ներկայումս հիվանդանոցում գտնվող երկու կողերը ջարդված լրագրողը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Նովրուզ բայրամի տոնակատարության ժամանակ, ինչի պատճառն էլ մեկ տարի առաջ Բեռլինում Հայաստանի դեսպանատան առջև ադրբեջանցիների կողմից անցկացված բողոքի ակցիայի մասին «Ազադլիգ» թերթում իր հրապարակումն էր:

«Ադրբեջանցիները Հայաստանի դեսպանատան առաջ միտինգ էին նշանակել: 4 կազմակերպություններից ընդամենը 16-17 մարդ էր մասնակցում: Ես քննադատորեն գրեցի, թե 17-ը 4-ի բաժանելիս ամեն կազմակերպությանը քանի մարդ է բաժին հասնում և հարց տվեցի` 100-200 մարդ հավաքելու համար քանի՞ՙ կազմակերպություն պետք է ստեղծել: Սա ընդամենը փոքրիկ սարկազմ էր, վիրավորանք չկար: Սփյուռքի հարցերով զբաղվող կազմակերպությունները Բաքվին հաղորդած իրենց տեղեկություններում հայտնեցին, թե իբր հզոր, փառահեղ միտինգ են անցկացրել և հայերին խայտառակել Եվրոպայում»,- հայտնել է Հաջիբեյլին:

Իրեն ծեծելու մեջ նա մեղադրել է Գերմանիայում Ադրբեջանի տան նախագահ Թոֆիգ Գարաևին: «Նովրուզի տոնակատարության օրը նա ինձ հրեց: Նրա կողքին կանգնած մարդիկ հարձակվեցին ինձ վրա և սկսեցին աքացիներով ու բռունցքներով հարվածել ինձ»,- պատմել է լրագրողը և հավելել, որ դատի է տվել Ադրբեջանի տան նախագահին: 

Read More »Գերմանիայում ապրող ադրբեջանցի լրագրողը դատի է տվել Ադրբեջանի տան նախագահին

Թուրքիան օգնում է ազատել Guardian-ի լրագրողին Լիբիայում

Հայտնի է դարձել, որ թուրքական կառավարությունը կարևոր դեր է խաղացել Լիբիայի բանտում հայտնված Guardian-ի լրագրողին ազատելու գործում: 

Լրագրող Աբդուլ-Ահադը ձերբակալվել էր Լիբիայի իշխանությունների կողմից երկու շաբաթ առաջ՝ մարտի 2-ին, Սաբրաթա ծովափնյա քաղաքում մեկ այլ բրազիլացի լրագրողի հետ միասին:

Նրան ազատ են արձակել չորեքշաբթի օրը, երբ Guardian-ի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիգերը ժամանել էր Տրիպոլի:

Ռասբրիգերը հայտնել է, որ Թուրքիայի կառավարությունը, որը ներկայացնում է Միացյալ թագավորության շահերը Լիբիայում այն բանից հետո, երբ փակվել է Բրիտանիայի դեսպանատունը, ակտիվորեն ներգրավված է եղելԱբդուլ-Ահադին ազատ արձակելու համար վարվող բանակցությունների մեջ: 

Աղբյուր: The Guardian


Read More »Թուրքիան օգնում է ազատել Guardian-ի լրագրողին Լիբիայում