Իրանն արգելում է ցուցադրել կիսամերկ տղամարդկանց և «սիրային եռանկյունիներ»
Իրանի հանրային հեռուստատեսւոյթյունն արգելել է այն հաղորդումները, որտեղ ցուցադրվում են սադրիչ սիրային պատմություններ կամ կիսամերկ տղամադրիկ: Այս արգելքի պատճառ է հանդիսացել մահմեդական հոգևորականների բողոքը արտասահմանյան ֆիլմերում տեղ գտած նման տեսարանների դեմ:
Որոշ իրանական օրաթերթեր հայտնում են, որ հանրային հեռարձակողի արգելքը տարածվում է «կիսամերկ տղամարդկանց» և «սադրիչ սիրային պատմությունների՝ սիրային եռանկյունիների» վրա:
Նաև իրանցի պրոդյուսերներին հանձնարարվում է խուսափել կանանց և տղամարդկանց համատեղ տեսարաններից «հարսանյաց արարողությունների, ընտանեկան խնջույքների, աշխատանքի և տոնակատարությունների ժամանակ»:
«էթերնաադ» օրաթերթի երգիծաբան Փուրիա Ալեմին ծաղրում է այս որոշումը՝ նշելով, որ իրանական հեռուստաալիքներն այսպես թե այնպես նման տեսարաններ չեն ցուցադրում, և կարծիք է հայտնում, որ գուցե այս արգելքը պետք է ուղղվեր Հոլիվուդին:
Միակ կիսամերկ տղամադիկ իրանական հեռուստատեսությամբ ըմբշամարտիկներն են և լողորդները, գրում է նա:
Իրանական հեռուստաալիքները չեն ցուցադրում կանանց մասնակցությամբ այնպիսի սպորտաձևեր, որտեղ մասնակիցների գլուխը և մարմինը ծածկված չեն:
Աղբյուր: CBS News
Read More »Իրանն արգելում է ցուցադրել կիսամերկ տղամարդկանց և «սիրային եռանկյունիներ»
Իրանն ազատ է արձակում 100 քաղաքական բանտարկյալի
Իրանի կառավարությունը ներում է շնորհել 100 քաղաքական բանտարկյալի՝ այդպիսով փորձելով մեղմել ընդդիմության հետ հարաբերությունները և նվազեցնել լարվածությունը խորհրդարանական ընտրություններից յոթ ամիս առաջ:
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին դատական մարմնի գլուխ Սադեք Լարիջանի խորհրդով հրամայել է ազատ արձակել մի շարք բանտարկյալների` նշելու սուրբ Ռամադանը:
Համաներումը Իրանի կառավարության վերջին փորձն է հանդարտեցնելու երկրի լարված քաղաքական մթնոլորտը 2012-ի մարտին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Իշխանությունները վերջին շրջանում որոշակի ազատություն են տվել ընդդիմադիր թերթերին և ավելի համբերատար են դարձել քննադատությունների նկատմամբ:
Աղբյուր: The Guardian