Skip to content

Ադրբեջան. «Ազադլիք» թերթի կայքը կրկին կոտրել են

«Ազադլիք» թերթը հայտարարություն է տարածել՝ կապված իր կայքի վրա շարունակական հարձակումների հետ: Հայտարարության մեջ նշվում է, որ անցած երկու տարվա ընթացքում azadliq.az կայքը մի քանի անգամ կոտրվել է, ինչից հետո նրանք ստիպված են եղել նոր կայք ստեղծել՝ azadliq.info: Այս կայքը բացվել է տարվա սկզբին, սակայն կրկին ենթարկվել է շարունակական հարձակումների:

Հայտարարության հեղինակները համոզված են, որ հարձակումների պատաճառը թերթի քննադատական հրապարակումներն են կառավարության վարած արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ: Կայքերի վրա իրականացված հարձակումը քաղաքական պատվեր է և գաղտնի ծառայությունների ձեռքի գործը:

Սեպտեմբերի 5-ին ժամը 22:00-ին կատարված հարձակման հետևանքով կայքն արգելափակվել է: Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում կայքը վերականգնելու համար:

Երկրի նախագահը միշտ հայտարարում է միջացգային հասարակության առջև, որ ադրբեջանական ինտերնետն ազատ է: Սակայն ներկա իրավիճակը ցույց է տալիս, որ դրանք պարզապես խոսքեր են:

Աղբյուր: Contact.az

Read More »Ադրբեջան. «Ազադլիք» թերթի կայքը կրկին կոտրել են

Վրաստանի առաջին նախագահի այրին պնդում է, որ Myvideo.ge կայքը կիրառում է ցենզուրա

Վրաստանի առաջին նախագահի այրի Մանանա Արչվաձե-Գամսախուրդիան մեղադրում է վրացական www.myvideo.ge պորտալին տեսաքննադատություն կիրառելու մեջ: Ենթադրվում է, որ կայքի ադմինիստրացիան հեռացրել է մարտի 30-ին կայք վերբեռնված տեսանյութը: Այն նվիրված էր Վրաստանում 20 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին:

YouTube-ում տեղադրված իր ուղերձում Մանանա Արչվաձե-Գամսախուրդիան պնդում է, որ տեսանյութը, որն արգելափակել է վրացական կայքի ադմինիստրացիան, հատուկ պատրաստված էր Վրաստանի անկախության 20-ամյակի և Վրաստանի առաջին նախագահի ծննդյան տարեդարձի առթիվ:

Այդ տեսանյութում Մանանա Արչվաձեն պատմում է անկախությանը նախորդող գործընթացների, 1991 թ-ի մարտի 31-ի հանրաքվեի հետևանքների և Զվիադ Գամսախուրդիայի կենսագրության մասին:

Գամսախուրդիայի այրին կասկածներ ունի, որ կայքի ադմինիստրացիան ղեկավարվում է իշխանությունների կողմից:

«Տեսանյութը արգելափակվել է այն վերբեռնելուց 24 ժամվա ընթացքում, չնայած, որ այն ոչ մի վիրավորական կամ չթույլատրված նյութ չէր պարունակում», – ասել է Մանանա Արչվաձեն՝ պահանջելով տեսանյութի վերականգնում և գրավոր պատասխան կայքի ադմինիստրացիայից:

Myvideo.ge կայքի սեփականատեր ITDC ընկերությունը հայտնում է, որ նրանք չեն հասկանում Մանանա Արչվաձեի բողոքի հիմքերը:

Read More »Վրաստանի առաջին նախագահի այրին պնդում է, որ Myvideo.ge կայքը կիրառում է ցենզուրա