Skip to content

Վրաստանի հանրային հեռուստատեսության հայտարարությունը ցույցի վերաբերյալ

Հանրային հեռուստատեսությունը արձագանքում է իր շենքի դիմաց սկսված բողոքի ցույցին և հայտարարում, որ չնայած այն բոլոր մեղադրանքներին, թե հանրային հեռուստատեսությունը կողմնակալ է՝ հեռուստաալիքը չի դառնա որևէ քաղաքական խմբավորման գործիք, և ավելին՝ չկա այդ մեղադրանքների համար հիմք հանդիսացող որևէ ապացույց:

Հանրային հեռուստատեսությունը հնարավորություն է տալիս ընդդիմության ներկայացուցիչներին մասնակցել և իրենց կարծիքը հայտնել քաղաքական 5 թոք-շոուների ժամանակ, որոնք հեռարձակվում են Առաջին ալիքով: Հեռուստաալիքի լրատվական թողարկումների ընթացքում ցուցադրվում են հատվածներ բողոքի ակցիայից, իսկ Երկրորդ ալիքը ուղիղ եթերում հեռարձակում է ցույցն առանց մեկնաբանությունների:

Հանրային հեռուստատեսությունը պատրաստում և հասարակությանն է ներկայացնում բարձրորակ հեռուստատեսային և ռադիո հաղորդումներ, որոնք չեն պարունակում որևէ քաղաքական ազդեցություն: Մեր գլխավոր սկզբունքները՝ անկախությունը, անկողմնակալությունը և ազնվությունը, չեն կարող կասկածի տակ դրվել որևէ քաղաքական ուժի կողմից:

Աղբյուր: Media.ge


 

Read More »Վրաստանի հանրային հեռուստատեսության հայտարարությունը ցույցի վերաբերյալ

Վրաստանի երիտասարդները ցույց են կազմակերպում ցածրորակ հեռուստատեսության դեմ

Թբիլիսիի կենտրոնում երիտասարդների 30 հոգանոց մի խումբ բողոքի ակցիա էր կազմակերպել ցածրորակ հեռուստատեսային շուների դեմ:

Ցույցի կազմակերպիչները Շոթա Ռուսթավելու արձանի մոտ տեղադրել էին հեռուստացույցի խրտվիլակ, որի էկրանի վրա պատկերված էր ճառագայթման խորհրդանիշ: Թղթի վրա յուրաքանչյուր ոք հնարավորություն ուներ գրելու իր չսիրած հաղորդման անվանումը և տեղադրելու այն «հեռուստացույցի» մեջ:

Ըստ կազմակերպիչների՝ Վրաստանի հեռուստաեթերը ողողված է ցածրորակ հաղորդումներով, որոնք փչացնում են հեռուստադիտողների ուղեղն ու մտածելակերպը: Ակցիայի կարգախոսն էր «Մի կեղտոտեք մեզ»: Ակցիայի շրջանակներում մասնակիցները շորի կտորտանքներ լվացին՝ պատկերելով մարդու ուղեղը:

Մտահաղացման հեղինակները Facebook-ի անդամներ են: Նպատակը արտասովոր ճանապարհով վրացական հեռուստատեսության ցածրորակ հաղորդումների դեմ բողոքի արտահայտումն էր` կոչ անելով ստեղծել հեռուստատեսային ծրագրեր հիմնված մարդկանց իրավունքների վրա:

Աղբյուր: Media.ge


Read More »Վրաստանի երիտասարդները ցույց են կազմակերպում ցածրորակ հեռուստատեսության դեմ