Skip to content

Google-ը հրապարակել է Վրաստանի մանրամասն քարտեզը

Google-ը աշխարհագրական տեղեկություններ է հրապարակել Վրաստանի մասին: Այսուհետ ցանկացած հետաքրքրված անձ կարող է մանրամասն տեղեկություններ գտնել Վրաստանի մասին Google Map-ում:

Արդարադատության նախարարության Հանրային ռեեստրի ազգային գործակալությունը Google ընկերության ղեկավարության հետ երկար ժամանակ բանակցություններ էր վարում:

Համաձայն նախարարության ներկայացուցչի՝ Հանրային ռեեստրը մեկուկես տարի աշխարհագրական և տարածքային տեղեկություններ է հավաքել Վրաստանի մասին Google-ին փոխանցելու համար:

Google-ի ադմինիստրատորին Վրաստանից ուղարկվել է երկրի մանրամասն քարտեզը, որտեղ նշված են ճանապարհները, լեռները, գագաթները, գետերը, ինչպես նաև տեսարժան վայրերն ու երկաթուղիները: 

Google Map-ը զբոսաշրջիկներին կապահովի լիարժեք տեղեկատվությամբ տրանսպորտի և հյուրանոցային վայրերի մասին: Առցանց քարտեզի շնորհիվ մարդիկ հեշտությամբ կգտնեն փողոցները, կարևոր և հետաքրքիր վայրերը: Քարտեզի վրա նշված յուրաքանչյուր վայր ուղորդված է օգտակար տեղեկատվությամբ, աշխարհագրական կոորդինատներով և այլն:

Քարտեզի գործիքների շնորհիվ հնարավոր է չափել մի վայրից մյուսն ընկած հեռավորությունը, ինչպես նաև մոտեցնել և հեռացնել քարտեզը:

Աղբյուր: Media.ge

 

Read More »Google-ը հրապարակել է Վրաստանի մանրամասն քարտեզը

«Ալիա» թերթը հրապարակում է ձերբակալված Գիորգի Աբդալաձեի նամակը

Հուլիսի 9-ին «Ալիա» թերթը հրապարակել է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ֆոտոլրագրող Գիորգի Աբդալաձեի նամակը: Հեղինակը հայտնում է, որ պատրաստ է զոհաբերել իրեն «ճշմարտությունը բացահայտելու համար»:

«Շտապ հայտարարությունը» տպագրվել է ձեռագիր տեսքով:

Գիորգի Աբդալաձեն, ով համարվում է ԱԳՆ լուսանկարիչ և համագործակցում է «Ալիա» թերթի հետ, կոչ է արել բոլոր լրագրողներին, «որոնք հետաքրքրված են ճշմարտության բացահայտմամբ այս անարդար գործում, որը հարուցել է կառավարությունը ազատ մեդիայի նկատմամբ», չհանձնվել և թույլ չտալ «Իմեդի»-ի, «Իններորդ ալիք»-ի, «Իբերիա»-ի և շատ այլ գործերի կրկնումը:

«Ես պատրաստ եմ զոհաբերել ինքս ինձ ճշմարտությունը բացահայտելու համար, քանի որ հույսեր եմ կապում ձեզ հետ…»:

Ինչպես հայտնում է «Ալիան»՝ Գիորգի Աբդալաձեն հացադուլ է հայտարարել:

Հուլիսի 9-ին դատախազությունը մեղադրել է չորս ֆոտոլրագրողներին՝ Իրակլի Գեդենիձեին, նրա կնոջը՝ Նաթիա Գեդենիձեին, Զուրաբ Կուրցիկիձեին և Գիորգի Աբդալաձեին, լրտեսության մեջ և Վրաստանի ՔՕ 314 հոդվածի առաջին մասի համաձայն քրեական գործ է հարուցել, որով նախատեսվում է 8-14 տարի ազատազրկում:

Թբիլիսիի դատարանը Նաթիա Գեդենիձեին ազատ է արձակել 10 հազար լարի գրավի դիմաց: Երեք ձերբակալվածները դատապարտված են երկամսյա նախնական ազատարկման:

Աղբյուր: Media.ge

Read More »«Ալիա» թերթը հրապարակում է ձերբակալված Գիորգի Աբդալաձեի նամակը

IDFI-ը հրապարակում է Վրաստանում 1956-ի մարտին լույս տեսած թերթերի հավաքածուն

Մի շարք «Հույժ գաղտնի» արխիվային փաստաթղթերի հետ միասին՝ Վրաստանի Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը հրապարակել է Խորհրդային Վրաստանում 1956 թվականի մարտին լույս տեսած թերթերի հոդվածներից հատվածներ: 

1956 թվականի  փետրվարի 25-ին Կոմկուսի XX համագումարի ժամանակ ԽՍՍՄ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչևը դատապարտեց «Ստալինի պաշտամունքը», ինչն այն ժամանակվա համար անսպասելի և սենսացիոն հայտարարություն էր: Խրուշչովի ճառը գաղտնի մնաց մինչև գորբաչովյան ժամանակները: Չնայած այս փաստին` այն շրջադարձային եղավ Խորհրդային համակարգի համար` առաջացնելով խորհրդային ժողովրդի դժգոհությունը, իսկ Վրաստանում հանգեցնելով մասսայական ցույցերի:

Ինստիտուտը համոզված է, որ այս հավաքածուն լիովին նկարագրում է 1956-ի իրադարձությունները, և հույս ունի, որ այն կօգնի ԽՍՀՄ բոլոր հետազոտողներին և գիտնականներին:

Աղբյուր: Media.ge

Read More »IDFI-ը հրապարակում է Վրաստանում 1956-ի մարտին լույս տեսած թերթերի հավաքածուն