Նինո Բուրջանաձեն դատի է տվել լրատվամիջոցներին
Ընդդիամադիր առաջնորդ Նինո Բուրջանաձեն դատի է տվել «Ռուսթավի 2» և «Իմեդի» հեռուստաալիքներին, ինչպես նաև «Տաբուլա» ամսագրին: Նրա բողոքի հայտարարությունն ուղարկվել է նաև միջազգային լրագրողական կազմակերպություններին:
Քաղաքական գործչին բարկացրել է «Ռուսթավի 2» և «Իմեդի» հեռուստաընկերությունների տարածած տեղեկությունը մայիսի 26-ի ցույցի ցրման ժամանակ սպանված ոստիկանի մասին: Ըստ հայտարարության՝ ոստիկանն ընկել է Նինո Բուրջանաձեին ուղեկցող մեքենայի տակ:
«Հեռուստաընկերությունները սուտ պատմություններ են տարածում և մեղադրում են ինձ հանցագործության մեջ: «Տաբուլա» ամսագիրն էլ տպագրել է իմ լուսանկարը շապիկի վրա և վերնագրել` «Դատե՛լ»:
Համաձայն ընդդիմադիր կայքում տեղադրված հաղորդագրության՝ Բուրջանաձեն պահանջում է փոխհատուցում իր կրած բարոյական և նյութական վնասների համար:
Աղբյուր: Media.ge