Թուրքիա. Դատախազի պահանջը բարկացնում է լրագրողական կազմակերպություններին
Թուրքական մեդիա ընկերությունները քննադատում են դատախազի պահանջն, ըստ որի թերթերը պետք է հանձնեն մայիսի 31-ին Հոփա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների` իրենց բոլոր լուսանկարենրը կամ կանգնեն դատարանի առջև:
«Կառավարությանը տեղեկատվություն տրամադրելը լրագրողի գործը չէ», – ասում են Թուրքիայի լրագրողների ասոցիացիան և Առաջադեմ լրագրողների ասոցիացիան:
Մայիսի 31-ին սևծովյան Հոփա շրջանում տեղացիները բողոքի ցույց էին կազմակերպել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դեմ: Սակայն ոստիկանության կիրառած արցունքաբեր գազի հետևանքով 54-ամյա ցուցարար Մեթին Լոկումչուն սրտի կաթված է ստացել և մահացել: Նրա մահը զայրացրել է ցույցի մասնակիցներին, որոնք սկսել են քարկոծել Էրդողանի կողմնակիցներին:
Հինգշաբթի օրը Հոփայի դատախազությունը հաղորդագրություն է ուղարկել մամուլին՝ տալով լրագրողներին 10 օր, որպեսզի նրանք հանձնեն այդ իրադարձություններից առաջ, ընթացքում կամ հետո արված բոլոր լուսանկարները: Զգուշացվել է նաև, որ ցանկացած լրագրող, որը կհրաժարվի հանձնել իր լուսանկարները, կենթարկվի քրեական պատասխանատվության համաձայն Թուրքիայի ՔՕ 257-րդ հոդվածի՝ «պարտականությունները չկատարելու համար»:
Այս պահանջը զայրացրել է լրագրողական միություններին և քննադատվել մտավորականության կողմից:
«Լրագրողները անվտանգության աշխատակիցներ չեն, որպեսզի տեղեկություն տան իշխանություններին տեղի ունեցած իրադարձությունների մասին», – ասում է Առաջադեմ լրագրողների ասոցիացիան:
Read More »Թուրքիա. Դատախազի պահանջը բարկացնում է լրագրողական կազմակերպություններին